Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Չեմ կարծում, թե հատկապես Արցախի գործող իշխանությունների օրակարգը պետք է լինի ՀՀ-ում իշխանափոխությունը

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակի» զրուցակիցը Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է։

- Արցախցիները վերջին շրջանում, նաև հենց ձեր հասարակական շարժման շրջանակներում, հիմնականում սոցիալական բնույթի հարցեր են բարձրացնում, և տպավորություն կա, որ Հայաստանի իշխանություններից քաղաքական պահանջներ չկան։ Ինչո՞ւ իշխանություններին քաղաքական պահանջ չի ներկայացվում։

- Իրականում այդ տպավորությունը սխալ է, որովհետև եթե նայենք մարտի 20-ի հանրահավաքի արդյունքում ընդունված միասնական հայտարարությունը, ապա դրա բովանդակության կեսից ավելին ուղիղ քաղաքական է։ Օրինակ, հավաքական վերադարձի հարցը հիմնարար տեղ ունի հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները պետք է այդ հարցը բարձրացնեն ու բանակցեն, իսկ վերադարձի նպատակն էլ պետք է առաջնային լինի հումանիտար ծրագրեր իրականացնելիս: Այլ քաղաքական բնույթի դրույթներից են միջազգային դատական ատյաններից միջպետական հայցերը հետ չվերցնելու պահանջը, մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը, Հայաստանում համայնքային սկզբունքով մեր բնակեցումը և այլն։ Ընդ որում, հայտարարությունը պարունակում է նաև քաղաքական գնահատականներ՝ օրինակ, Արցախի ժողովրդին պաշտպանելու և ցեղասպանությունը կանխելու ՀՀ և միջազգային հանրության պարտավորության ձախողման վերաբերյալ: Ինչ վերաբերում է սոցիալական ու հատկապես բնակարանային հարցերին, ապա դրանք սպասարկում են մեր հավաքական իրավունքներին ու քաղաքական նպատակներին: Խոշոր առումով, մեր ռազմավարական նպատակը հավաքական վերադարձն է, և այս պահին պետք է սոցիալական հարցերն արագ կարգով այնպես լուծել, որ առաջին հերթին կանխենք հետագա արտագաղթը ՀՀ-ից, իսկ երկրորդ հերթին՝ ապահովենք քիչ թե շատ արժանապատիվ ու համայնքային կեցության պայմաններ ՀՀ-ում կյանքի կազմակերպման համար: Առանց նման պայմանների ապահովման՝ հնարավոր չի լինելու պահպանել մեր ինքնությունը, մեր իրավունքներն ու պայքարը, այլ՝ փոխարենը առերեսվելու ենք կա՛մ զանգվածային արտագաղթի, կա՛մ ՀՀ-ում արագ տարրալուծման ու ռազմավարական պայքարի մարման: Առանց սոցիալական հրատապ ու սուր խնդիրների հիմնարար լուծման և արտագաղթի կանխման՝ հավաքական վերադարձի ու քաղաքական իրավունքների համար երկարաժամկետ պայքարը պարզապես անհնար է լինելու: Առաջնահերթորեն հենց այդ պատճառով այս պահին գլխավորապես սոցիալական են բարձրացվող անմիջական ու հրատապ հարցերն ու պահանջները: Ընդ որում, մեր ժողովրդի լայն շրջանակներին (եթե ոչ բոլորին) այս փուլում հուզում են հատկապես այդ հարցերը: Թեև նախաձեռնությունը հասարակական է, քանի որ բոլոր անդամներն ի սկզբանե դրա շուրջ են սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն, չի նշանակում, որ նախաձեռնության անդամները առանձին կերպով ընդգրկված չեն տարբեր քաղաքական գործընթացներում: Բնականաբար, ամեն կազմակերպություն ու անձ իր ազատությունն ունի առանձին գործելու,

- Բոլոր խնդիրները, որոնք Դուք նշում եք, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հետևանքներն են, այսօր այդ հետևանքներից է նաև Տավուշի գյուղերի հնարավոր հանձնումը, և եթե դա տեղի ունենա, ապա արցախցիների՝ Արցախ հետվերադարձը ավելի հեռու է դառնում, հետևաբար ավելի նպատակահարմար ու առաջնային չէ՞ իշխանությունների հրաժարականի օրակարգը։

- Նախ՝ իշխանությունների հրաժարականը ներքաղաքական պայքարի օրակարգ է, որը բարձրացնում ու առաջ է մղում քաղաքական ընդդիմությունը։ Իսկ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հասարակական կազմակերպությունների ու հանրային լայն շրջանակների համագործակցության ձևաչափ է՝ կոնկրետ հռչակված նպատակներով: Ուստի, ողջամիտ չէ ընդհանրապես հասարակական կազմակերպություններին մեղադրել, որ իրենց պայքարի օրակարգը հասարակական բնույթի է և չի ներառում իշխանության համար պայքարին առնչվող պահանջներ: Երկրորդ՝ սա զուտ արցախյան կազմակերպությունների նախաձեռնություն է, ինչը բնականորեն ենթադրում է, որ մեր պայքարն ու պահանջները պետք է առաջնահերթորեն առնչվեն Արցախի ժողովրդի իրավունքներին, շահերին ու կարիքներին, այլ ոչ թե ավելի լայն համահայկական օրակարգերի: Երրորդ՝ հարկ է նկատի ունենալ հատկապես ՀՀ իշխանություններին հարող որոշ շրջանակների ագրեսիվ քարոզչությունը արցախցիների դեմ այն հիմնական թեզով, թե իբր արցախցիները եկել են Հայաստանում իշխանափոխություն անելու, կամ թե իբր արտաքին ու ներքին տարբեր ուժեր մեզ օգտագործում են որպես ներքաղաքական գործիք։ Սրանք լրացուցիչ հանգամանքներ են, որոնք նույնպես ազդել են նախաձեռնության անդամների կոլեգիալ որոշմանը, որ մեր պայքարը վերաբերում է Արցախի ժողովրդի իրավունքներին, շահերին ու կարիքներին՝ չբացառելով մեզնից յուրաքանչյուրի առանձին ներգրավվածությունը այլ ձևաչափերում ու գործընթացներում: Նախաձեռնության մեջ համախորհուրդ դիրքորոշում է առկա, որ մեր ինստիտուցիոնալ ներգրավումը ներքաղաքական պայքարում վնասելու է թե՛ Արցախի ժողովրդի հրատապ կարիքների ապահովմանը, թե՛ ներքաղաքական գործընթացներին:

- Դուք նշեցիք իշխանության քարոզչության մասին, թե արցախցիները հայաստան են եկել, որ իշխանափոխություն անեն, բայց նաև հակառակ խոսույթն էլ կա, և Հայաստանում շատերը հենց սպասում են, որ արցախցիները վճռորոշ դեր խաղան իշխանափոխության համար։ Արցախի ներկա ու նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը այս օրակարգի շուրջ հանդիպումներ, բանակցություններ ունենո՞ւմ է։

- Ես չեմ կարծում, թե հատկապես Արցախի գործող իշխանությունների օրակարգը պետք է լինի ՀՀ-ում իշխանափոխությունը, դա շատ ավելի մեծ խնդիրներ է ստեղծելու և՛ Արցախի ժողովրդի, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Արցախի իշխանությունների առաջնահերթություններն այլ պետք է լինեն, ներառյալ՝ պետական մարմինների պահպանումը, Արցախի ժողովրդի համախմբումն ու ինքնության պահպանումը, հավաքական վերադարձի օրակարգի առաջ մղումը, Հայաստանում ու միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանությունն ու ներկայացումը և այլն: Բացի դրանից, հաշվի առնելով տարիներ շարունակ «ղարաբաղյան» խաղաքարտի հանցավոր կիրառումը և արցախցիների դեմ անընդունելի կարծրատիպերի ձևավորումը Մայր Հայաստանում՝ կարծում եմ՝ թե՛ ներազգային պառակտվածության չխորացման, թե՛ Արցախին առնչվող ռազմավարական նպատակների ու քաղաքական գործընթացների չվնասման նկատառումներից ելնելով՝ ներքաղաքական պայքարում չպետք է Արցախից տեղահանված անձինք առաջնորդող դեր ստանձնեն: Իհարկե, դա չի նշանակում, թե արցախցիները չեն կարող իրացնել իրենց քաղաքական ազատություններն ու իրավունքները, առավել ևս, որ մենք ՀՀ-ում մշտապես ունեցել ենք քաղաքացու բոլոր իրավունքները և մեզ վրա էլ անմիջապես ազդում են ՀՀ իշխանությունների գործողությունները: Մենք հիմա էլ տեսնում ենք, որ մեծ քանակի արցախցիներ ակտիվ մասնակցություն են ունենում հայաստանյան քաղաքական ուժերի ու գործիչների կողմից կազմակերպվող ներքաղաքական պայքարում, որը ոչ ոք չի կարող արգելել կամ շահարկել: Արցախի իշխանությունների մասով ես տեղյակ չեմ, թե ինչ քննարկումներ են ունեցել տարբեր շրջանակների հետ: Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 1-ից ես պաշտոն չեմ զբաղեցնում և հիմա պարզապես ազատ հանրային գործիչ եմ: Տեղահանումից հետո ես քննարկումներ եմ ունեցել շատ հասարակական- քաղաքական ակտիվ ուժերի ու գործիչների հետ Արցախին և Հայաստանին առնչվող մի շարք հարցերով, բնականաբար, այդ թվում՝ ՀՀ ներքին քաղաքական հարցերով: Այնուամենայնիվ, այս փուլում իմ հանրային գործունեությունը կենտրոնացած է Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակի վրա, որն ինքնին շատ կարևոր օրակարգային հարց է։ Անշուշտ, ես ակտիվ եմ նաև ազգային գաղափարախոսության ու ազգային պետության մոտեցումների քարոզման հարցում, քանի որ անվարան կերպով հավատում եմ, որ մեր երկարաժամկետ փրկությունն ու կենսունակության ապահովումը պայմանավորված է ազգային ու արդյունավետ պետության կերտմամբ:

 - Իսկ այդ սոցիալական հարցերը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ քննարկե՞լ եք, չէ՞ որ առաջին հերթին արցախցիների բոլոր հարցերը, այդ թվում՝ սոցիալական, Արցախի նախագահն ու պետական մարմինները պետք է բարձրաձայնեն, փորձեն լուծել։

 - Այո, Արցախի Հանրապետության նախագահի և պետական այլ մարմինների հետ քանիցս հանդիպել ենք թե՛ նախաձեռնությամբ և թե՛ ես անձնապես: Նաև իմ հստակ դիրքորոշումն էր մեր նախաձեռնության ներսում, որ պետք է խնդիրներն ու լուծումները համակողմանիորեն քննարկենք նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ: Քանի որ մարտի 6-ի հայտարարությունը շատ հապշտապ ու կիսատ հայտարարություն էր, այդ պատճառով որոշակի հանգամանքներ այնտեղ հաշվի առնված չեն: Սակայն դրանից հետո Արցախի պետական մարմինների ու տարբեր հանրային շրջանակների հետ և մեր ներքին քննարկումների արդյունքում ծնվել են մարտի 20-ի միասնական հայտարարությունը: Այդ փաստաթուղթը և՛ շատ ավելի համապարփակ ու ներառական է, և՛ արտացոլում է նաև Արցախի իշխանությունների ու լայն հանրային շրջանակների մտահոգություններն ու առաջարկները: Ուստի, վստահաբար կարող եմ ասել, որ հերյուրանքներ են այն մեղադրանքները, թե իբր մեր հասարակական նախաձեռնությունը որևէ կերպ միտված է վնասելու կամ ստվերելու Արցախի պետական մարմիններին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե պետական մարմիններն առանձին կերպով ինչ են անում մեր հարցերով, ապա տեղյակ եմ, որ տարբեր ձևաչափերով ու առիթներով բազմաթիվ հարցեր բարձրացրել են ՀՀ իշխանությունների առջև, կարողացել են մի շարք խնդիրների լուծում տալ: Գիտեմ նաև, որ բնակարանային հարցերի շուրջ էլ են առաջարկներ ներկայացրել ՀՀ իշխանություններին, բայց կդժվարանամ մանրամասներին անդրադառնալ, թե ինչ առաջարկներ են եղել և ինչ արձագանք են ստացել, դա իրենք պետք է ասեն։ Ամեն դեպքում, հաշվի առնելով տարբեր կողմերից կիրառվող ճնշումները, եղած սահմանափակությունները և ռեսուրսների բացակայությունը՝ ակնհայտ է, որ Արցախի պետական մարմինները խիստ կաշկանդված ու սահմանափակ կերպով են գործում: Իհարկե, ես կուզեի ավելի ակտիվ ու հրապարակային գործունեություն տեսնել հատկապես միջազգային հարթակներում, և ես ու իմ ղեկավարած Արցախ Միությունը պատրաստ ենք հնարավորինս աջակցել նրանց այդ ջանքերում:
 

 

Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом