Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի քպականություն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուրեմն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ մի երկու նոր քպականություն է արել: Մասնավորաբար, ասել է թե՝ ա) այո, Ադրբեջանը սահմանին կրակում է հայկական գյուղերի, բնակավայրերի, տների ուղղությամբ, բ) դրանք անկանոն, աննպատակ և անիմաստ կրակոցներ են, գ) դրանք չեն խանգարում «խաղաղության գործընթացին», դ) դա էսկալացիա չէ, էսկալացիայի վտանգ չկա, ե) «խաղաղության գործընթացին» խանգարում են երկրի ներսից, զ) բոլոր քաղաքական ուժերը հերթով գնում են Տավուշ...

Հա, քիչ էր մնում մոռանայինք: Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե իրենց իշխանությունը այնպիսի՜ պաշտպանական-ինժեներական դիրքեր է կառուցել (երևի ինքն է անձամբ նախագծել), որ, պատկերավոր ասած՝ «Մաներհեյմի գիծը» դրա մոտ մանկական խաղահրապարակ է: Իսկ այ, նախկիննե՜րը հազիվ «կանսերվի բանկա-բութուլկա» էին կախում...

Պետք է իսկապես կարկառուն քպական լինել՝ հայտարարելու համար, որ թշնամու կրակոցները անկանոն ու անիմաստ են, և որ դա... լարվածություն չէ, լարվածության վտանգ չէ, խաղաղության գործընթացի խոչընդոտ չէ: Իսկ գուցե ՔՊ խմբակցությունն ամբողջ կազմով, որպես «ժողովրդի ընտրյալներ», գնա ու մի կես ժամ կանգնի՞ ադրբեջանական «խաղաղաբեր», «ոչ էսկալացիոն», աննպատակ, անիմաստ կրակահերթերի տակ, մեր զինվորների կողքին: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն ու ՔՊ-ն այդպես խառնվել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները Տավուշ են գնում: Թե չէ՝ իրենց պիտի հարցնեին, էլի, թե ուր գնան կամ չգնան: Իսկ գուցե անհանգստանո՞ւմ են, որ այդ այցերի արդյունքում առանց այդ էլ ամուր տավուշցիներն առավել կընդդիմանան գլխավոր քպականի հանձնողական քաղաքականությանն ու «վախ ծախելու» գործելաոճին...

Կամ գուցե «վատացել» են, թե ինչպես են Տավուշում և այլ մարզերում ընդունում իրենց շեֆին ու իրենց՝ նույնիսկ «սարքովի», կազմակերպած հանդիպումնրի ժամանակ, ինչպես՝ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների՞ն: Թե՞ Անդրանիկ Քոչարյանին ու մյուս քպականներին թվում է՝ իրենք ինչ ուզեն՝ կարող են հանձնել, իսկ մյուս քաղաքական ուժերը դիտորդի դերում պիտի լինեն...

Հա, «ինժեներական պաշտպանական» կառույցների մասին: Նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայոց բանակի դիրքերն ու պաշտպանական բնագծերը անցնում էին բոլորովին այլ վայրերով ու սահմաններով: Ու շատ ավելի ամուր էին, պաշտպանված: Իսկ իրենց իշխանությունը ավելի քան 11 հազար քառակուսի կիլոմետր տվել է թշնամուն, դեռ մի բան էլ շարունակ մեր զորքերը հետ քաշելուց է խոսում: Այ քեզ՝ «բանկա», «բութուլկան» էլ՝ վրադիր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում