Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գործող իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելուն զուգահեռ, նաև հայ հանրության մեջ հակառուսական տրամադրություններ է փորձում ներարկել. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականի մարտին, Հայաստան է այցելել 154 215 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի ցուցանիշն ավելի մեծ էր՝ 159 918։

2024 թվականի մարտին դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից` 42 %, Վրաստանից՝ 14 % և Իրանից՝ 8 %, ընդ որում, ըստ պաշտոնական աղբյուրների` վերջին ամիսներին զբոսաշրջային հոսքը նվազում է, առայժմ ոչ շատ արագ տեմպերով, սակայն փորձագետները նշում են, որ առաջիկայում ավելի է արագանալու և հիմնականում նվազում է արձանագրվելու Ռուսաստանից, ինչի պատճառը մեկն է՝ հայաստանյան բանկերի կողմից «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը։ Տուրք տալով արևմտյան պատժամիջոցներին՝ հայաստանյան բանկերի մեծամասնությունը հրաժարվում է գործարքներ կատարել «Միր» բանկային քարտերով. միակ բանկը, որ դեռևս սպասարկում է՝ ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկությունն է՝ ՎՏԲ Արմենիան, իսկ այդ բանկը Հայաստանի ոչ բոլոր մարզերում և ոչ բոլոր տեղերում ունի համապատասխան բանկոմատներ և մասնաճյուղեր՝ գործարքներ իրականացնելու համար։

Արդյունքում` Ռուսաստանից նվազում են ոչ միայն տրանսֆերները, մարդիկ խնդիրներ են ունենում այդ երկրից իրենց հարազատներից գումար ստանալու առումով, բացի այդ տարածված տեղեկությունը և լրատվության մեջ արծարծվող կարծիքները բազմաթիվ ռուսաստանցիների հետ են պահում Հայաստան այցելելու մտադրությունից։ Եթե մեկ ամսվա կտրվածքով նվազումը 5 հազար է կազմել, ապա առաջիկայում այն ավելի շոշափելի է լինելու։

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանից հայաստանյան հյուրանոցների ամրագրումների գրեթե կեսն արդեն իսկ չեղարկվել է, քանի որ ռուսաստանցիները չգիտեն, թե ինչպես են վճարելու։ Լուրջ անկում է արձանագրվում մարզերում՝ տուրիզմի ոլորտում։ Տարբեր հյուրանոցներ, որոնք արդեն այս ամիսներին մշտապես գերբեռնված էին լինում, այժմ կիսադատարկ վիճակում են, իսկ հյուրանոցների և ռեստորանների սեփականատերերը լուրջ ֆինանսական կորուստներ են կրում։ Արդյունքում` զբոսաշրջության ոլորտը բախվելու է հերթական ստագնացիային և անկմանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը տնտեսական լրջագույն խնդիրներ է առաջացնելու Հայաստանում, ընդ որում այդ ամենն իրականացվում է Հայաստանի գործող իշխանությունների կանխամտածված քայլերի արդյունքում, այդ կերպ, իշխանությունը հարաբերությունները վատթարացնելուն զուգահեռ, նաև հանրության մեջ հակառուսական տրամադրություններ է փորձում ներարկել։ Այս ամենի պատասխանը Հայաստանն անկասկած ստանալու է առաջիկայում, իսկ թե ինչպես է կարողանալու փրկել առանց այդ էլ զգայուն տնտեսությունը դժվար է կռահել:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նՓլուզում Երևանի Պարոնյան փողոցումՀայտնի է, թե երբ և որտեղից կմեկնարկի երթը դեպի ԵրևանԱյսօրվա մայիսը հրաշք է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Աստծով». Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանինՎաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին«Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»