Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես վազքի մրցումներն ընդլայնվեցին՝ դառնալով օլիմպիական խաղերի անբաժան մաս. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեթև ատլետիկան հնագույն մարզաձև է։ Առաջին սպորտաձևը համարվում է վազքը։ Հին հույները վազքում մրցել են մեկ փուլով, որը հավասար է եղել 192 մետրի, և առաջին չեմպիոնը մ.թ.ա 776 թվականին Կորեբուս անունով մի մարդ էր Էլիս քաղաքից: Հին Հունաստանի մրցումները նման չեն նրանց, որ մենք սովոր ենք տեսնել հիմա։ Մարզիկները հեռացատկել են ձեռքներին կշռաքարերով, որոնք պատրաստված էին քարից կամ մետաղից և կշռում էին մոտ մեկուկես կիլոգրամ։ Հույները կարծում էին, որ դա օգնում է ճիշտ վայրէջք կատարել: Նետելու համար նախատեսված սկավառակները երկաթից, քարից ու բրոնզից էին, մակերեսին՝ կենդանիների ու թռչունների պատկերներ, և կշռում էին մեկից մինչև վեց կիլոգրամ։

Պահպանվել են ծաղկամաններ և խճանկարներ մրցույթների դրվագներով։ Դրանք պատկերում են վազորդների, հեռացատկորդների, սկավառականետների և նիզականետների, ընդ որում՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Կանայք պատկերված են լողազգեստ հիշեցնող տարազներով։ Հին հույները այդ մրցումներն անվանում էին Օլիմպիական խաղեր: Հաղթողներին շնորհվում էին ձիթենու տերևներով պսակներ, նաև նրանց հուշարձաններն էին կանգնեցվում՝ քարե սալերի վրա նրանց անուններով ։ Մեր ժամանակներում ատլետիկայի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1837 թվականին: Այդ տարի Անգլիայում՝ Ռեգբի քաղաքում, տեղի ունեցավ մրցույթ, որտեղ քոլեջներից մեկի ուսանողները վազեցին երկու կիլոմետր տարածություն։ Այդ մրցույթը բավականին մեծ թվով մարդկանց գրավեց, ուստի դրանք դարձան կանոնավոր։

Նմանատիպ մրցույթներ սկսեցին անցկացնել նաև այլ ուսումնական հաստատություններում։ Մի քանի տարի անց մասնակիցները սկսեցին մրցել արագավազքի և նետման մեջ։ 19-րդ դարի հիսնական թվականներին ավելացվեցին այնպիսի դիսցիպլիններ, ինչպես հեռացատկը, բարձրացատկը, գնդի հրումն ու սկավառակի նետումը։ 1865 թվականին Անգլիայում անցկացվեցին խոշոր մրցումներ, որոնց առիթը Լոնդոնի ատլետիկայի ակումբի բացումն էր։ Եվրոպական երկրները սկսեցին մրցումներ անցկացնել շատ ավելի ուշ։ Միայն 1890 թվականին սկսեցին կանոնավոր կերպով անցկացվել ամենամյա մրցումներն ու առաջնությունները։

1896 թվականին Աթենքում տեղի ունեցան առաջին օլիմպիական խաղերը։ Մրցույթը ներառում էր տասներկու դիսցիպլին, սակայն դրանց մասնակցում էր միայն մի քանի երկիր։ Ատլետիկայի մրցույթները կանանց համար սկսել են անցկացվել 20-րդ դարի սկզբին հինգ դիսցիպլիններում, որոնց թիվը տարեցտարի ավելացել է և մինչև 1996 թվականը հասել քսանի: 21-րդ դարի սկզբին ավելացել են հետևյալները՝ մուրճի նետում, ձողացատկ և 3000 մետր արգելավազք։ Ներկայում պրոֆեսիոնալ թեթև ատլետների հիմնական խնդիրը դոպինգն է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԵրևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երեւանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Արմեն Աշոտյանը նստած է նրա համար, որ փողոցում շարժումներին նոր թափ չտա. Աննա Մկրտչյան Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ժողովու’րդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով