Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետդեպն Իսրայելում ԱՄՆ դիվանագետներին կարգադրել է չլքել Թել Ավիվի և Երուսաղեմի կենտրոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը, Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման ֆոնին, սահմանափակումներ է մտցրել ամերիկացի դիվանագետների տեղաշարժի համար Թել Ավիվի կենտրոնում, ինչպես նաև Երուսաղեմում, հաղորդում են Պետդեպարտամենտը և Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը։

«Անվտանգային միջավայրը մնում է բարդ և կարող է արագ փոփոխվել՝ ելնելով քաղաքական իրավիճակից և վերջին իրադարձություններից», - ասվում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, որպես նախազգուշական միջոց, ամերիկացի դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է անձնական նպատականերով ճանապարհորդել Թել Ավիվի կենտրոնից, ինչպես նաև Երուսաղեմից և Բերշեբայից դուրս։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք տեսել ենք, որ Իրանը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում Իսրայելի դեմ... Ես չեմ պատրաստվում խոսել կոնկրետ գնահատականների մասին, որոնք հանգեցրին նրան, որ սահմանափակեցինք անձնական ճանապարհորդությունը մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների համար, բայց պարզ է, որ մենք վերահսկում ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Իսրայելում սպառնալիքների հետ կապված»,- լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ համապատասխան որոշումը բացատրել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Այսօր The Wall Street Journal-ը (WSJ), հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ Իրանը Դամասկոսում իր դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելական ռազմական հարվածի կապակցությամբ կարող է Իսրայելին պատասխանել 24-48 ժամվա ընթացքում։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Իսրայելը Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, նշում է հրատարակությունը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկին ասել է, որ Թեհրանը կպատասխանի Իսրայելի հարվածին, սակայն պատասխան միջոցները կսահմանափակվեն՝ իրավիճակի սրում չհրահրելու համար։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը իր հերթին ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման դեմ։

Օրերս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը «պետք է պատժվի և կպատժվի» Սիրիայում Իրանի հյուպատոսության մահաբեր ռմբակոծության համար։

«Երբ նրանք հարձակվեցին մեր հյուպատոսության վրա, դա նման էր մեր հողի վրա հարձակմանը: Սա միջազգային նորմ է։ Չարագործ վարչակարգը սխալ է թույլ տվել և պետք է պատժվի, և այդպես էլ կլինի», - ասել է Խամենեին:

Իսրայելը կարծում է, որ Իրանի հնարավոր հարվածը ուղղված կլինի ռազմական կամ ռազմավարական թիրախներին, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքներին, նշում է հրատարակությունը։

Իսրայելական կողմը հնարավոր հարձակման է պատրաստվում ինչպես տարածաշրջանում գտնվող իրանական պրոքսիներից որևէ մեկի, այնպես էլ հենց Իրանի կողմից՝ չբացառելով հարձակման հնարավորությունը միանգամից մի քանի ուղղությունից։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ ռազմական գերատեսչությունն ավարտել է նախապատրաստական աշխատանքները՝ արձագանքելու ցանկացած հնարավոր սցենարին, որը «կարող է տեղի ունենալ Իրանի հետ կապված»:

Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։

Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»NYMEX բորսայի մայիսի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը․ Նաիրի ՀոխիկյանԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵՄ-ն որոշել է ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ն ուղղել Ուկրաինայի ռազմшկան կարիքներին. Շոլց Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ-ին և Ալմաթիում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցերը Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան Ժամեր շարունակ գազ չի լինելուՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»