Ереван, 16.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Rossaprimavera.ru-ն «Պայքար Հարավային Կովկասի համար. ի՞նչ նպատակ է դրել Ադրբեջանի նախագահը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանը ուշադիր հետևում է Հայաստանի ներքին վիճակին: Խոսքը վերաբերում է առաջին հերթին հայկական բանակին և բանակի իրական ու շատ ողբալի վիճակի վերաբերյալ Հայաստանում հարգված փորձագետների հրապարակային հայտարարություններին ։ Հայ-ադրբեջանական ճակատի վերջին հինգ տարվա իրադարձությունները հաստատում են փորձագետների պնդումները։ Հայաստանում արդեն կասկած չկա, որ ներկայիս իշխանությունների քայլերը 2020 թվականին և հետագա տարիներին միայն նպաստել են Հայաստանում իրավիճակի վատթարացմանը։

Նաև քաղաքական գործիչները, փորձագետները և բնակչության տարբեր ակտիվ խմբեր հասկացել են, որ իշխանությունների հակապետական ուղղվածության պատճառով անհնար է իրավիճակը շտկել ներքին երկխոսության միջոցով։ Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հետ կապված իրավիճակի գնահատման երկու հակադիր ուղղություն կարելի է նկատել: Մի կողմից՝ վերատպվում են հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանը գտնվում է շատ ծանր իրավիճակում, և որը ենթադրում է, որ առաջիկա մի քանի տարիներին Հայաստանի կողմից ռազմական սպառնալիքը սկզբունքորեն անհնար է։ Ադրբեջանն անգամ սեփական գնահատականներն է տալիս Հայաստանի՝ Ֆրանսիայից և Հնդկաստանից սպառազինությունների նոր գնումների անիմաստության մասին։ Մյուս կողմից՝ ադրբեջանական մամուլը լցված է հայտարարություններով՝ օրեցօր աճող հայկական սպառնալիքի մասին։

Բացի այդ, 90-ականների ողբերգական իրադարձությունները, որոնք անջնջելի հետք են թողել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների վրա, Ադրբեջանի քաղաքացիների հիշողության մեջ ակտիվորեն թարմացվում են։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ վերքը չբուժվի։ Այս տարվա մարտին Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին։ Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի «վերադարձի» հստակ նպատակադրումը հնարավորություն էր տվել շեղել Ադրբեջանի քաղաքացիների ուշադրությունը սոցիալական խնդիրներից և պահպանել ներքին կայունությունը երկրում։ 2023 թվականի սեպտեմբերից՝ նախընտրական ողջ ժամանակահատվածում, Ադրբեջանը էյֆորիայի մեջ էր Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակից։ Սակայն, ընտրություններին ավելի մոտ ավելի ու ավելի հաճախ սկսեցին ծագել հարցեր. ի՞նչ է լինելու Ղարաբաղից հետո, ի՞նչ նպատակ է դնելու Ալիևը երկրի առաջ։

Հայաստանի հետ հաշտության պայմանագրի հարցը մնացել է չլուծված, ուստի պետք է որոշել՝ կա՛մ Հայաստանի հետ խաղաղ կարգավորում, կա՛մ շարունակել ընթանալ հակամարտության ճանապարհով և նոր խիստ պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Ավելին, երկրորդ դեպքում անհրաժեշտ է հենց կոնֆլիկտայնության աճ, այլապես բնակչության սառեցումը երաշխավորված է, ինչը կարող է հանգեցնել Ալիևի վարկանիշի անկման և ներքին ապակայունացման՝ կապված ռազմական ոլորտում Ադրբեջանի մեծ ներդրումների հետ, ինչը բացասաբար է անդրադառնում հանրապետության սոցիալական ոլորտի վրա: Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ բյուջեի ծախսերի 17,7 %-ը, որը կազմում է գրեթե 4 մլրդ դոլար, 2024 թվականին հատկացվելու է պաշտպանությանը և ազգային անվտանգությանը։

Տպավորիչ ռազմական բյուջեն և նոր տարածքային վեճերը Հայաստանի հետ (վերջերս հիմնական քննարկումը Տավուշի 4 գյուղերի և անկլավների մասին է) վկայում են այն մասին, որ Ադրբեջանը չի գնում խաղաղ կարգավորման ճանապարհով, ինչի համար էլ հատուկ տեղեկատվական աջակցություն է ստեղծում։ Այսպիսով, առաջին (Ադրբեջանի համար՝ դրական) տեղեկատվական ուղղվածությունը, որը շեշտադրում է Հայաստանի մասնակի պարտությունը, անհրաժեշտ է ադրբեջանական բնակչության ոգևորությունը բարձրացնելու և համոզելու համար, որ սեփական հարմարավետության զոհաբերությունն իզուր չի եղել։

Երկրորդ տեղեկատվական ուղղվածությունն անհրաժեշտ է նվաճողական այդ ուղին շարունակելու համար, որը, սակայն, միշտ շատ ծանր ազդեցություն է թողնում երկրի ներքին բարեկեցության վրա։ Ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվել գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով և նախընտրել սրել հակամարտությունը: Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկով Բաքուն զգաց փոփոխությունների քամին, որը խոստանում էր նաև լայնածավալ վերաձևում Անդրկովկասյան տարածաշրջանում։ Իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելու

Փաշինյանի ակտիվ փորձերը մագնիսի պես դեպի տարածաշրջան ձգեցին բոլոր հնարավոր այն ուժերին, ովքեր ցանկանում են գոնե ինչոր տեղ գրավել Անդրկովկասում։ Ամենաակտիվ խաղացողները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, որոնցից էլ սկսվել է այս ամենը։ Ավելին, ԵՄ-ն չի գործում որպես մեկ ամբողջություն։ Ամենաակտիվներից է Ֆրանսիան, որն էլ առաջացնում է Ադրբեջանի ուժեղ զայրույթը, Գերմանիան իր հերթին ոչ միանշանակ դիրք է զբաղեցնում, Հունգարիան էլ ձգվում է դեպի թյուրքական միություն։ Հաջորդը Հնդկաստանն է, որը խաղադրույք է կատարել Հայաստանի վրա՝ ի հակադրություն Պակիստանի, որն աջակցում է Ադրբեջանին։ Թուրքիայի և Ադրբեջանի համար (Մեծ Բրիտանիայի հովանու ներքո) այս դեպքում տատանվելը կնշանակի նոր հայտնված խաղացողների վերահսկողությանը հանձնել ռուսական ուղեծրից սրընթաց հեռացող Հայաստանը։

Իրանը ևս, որը կտրականապես դեմ է ոչ տարածաշրջանային խաղացողների միջամտությանը, նման կերպ է մտածում։ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը Անդրկովկասում գործընթացներ է սկսել, որոնք կարող են արմատապես փոխել այնտեղ նախկինում հաստատված ուժերի հավասարակշռությունը։ Սա պատմական ժամանակաշրջան է տարածաշրջանի համար, և այդ պայքարում ոչ ոք չի ցանկանում նահանջել, քանի որ դրա արդյունքը կորոշի ապագա այն դասավորությունը, ըստ որի, ինչ-որ մեկը տեղ կզբաղեցնի տարածաշրջանում, իսկ ինչ-որ մեկն էլ երկար ժամանակով դուրս կթռչի այդտեղից, մինչև չլինի որևէ նոր համաշխարհային ցնցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Первый звонок для Мгера ГригорянаФилиал Амио Банка "Арташисян" вновь открытУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц Начальник полиции Тавуша ведет переговоры с жителями села Киранц: он уговаривает их открыть дорогу Экономист: Валютный рынок достаточно чувствителен к политическим процессам В Армении срок погашения кредита на закупку винограда продлен на один год Цены на нефть выросли Штаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатов Трамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в Киеве Нетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи США Израиль допускает проведение операции в Рафахе без поддержки США Опасения Никола Пашиняна больше невозможно скрытьАлма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуОтныне у мобильного банкинга AMIO появится новая возможностьВ Мексике обнаружили статую из вулканического камня, которая использовалась древними майя во время ритуалов В Татарстане закрыли аэропорты из-за атаки беспилотников ЕБРР предоставил Армении кредит в размере 236 млн. евро на строительство дороги коридора «Север – Юг» Армения и Франция расширяют сотрудничество в сфере гражданской авиации Brent подорожала до $82,89 за баррель СМИ пишут об отмене Зеленским визитов в Испанию и Португалию из-за ситуации на фронте Эвакуация из Харькова не планируется — мэр города Терехов Разъяснение: В связи с чем произошли кадровые переназначения в Министерстве обороны Армении? Захарова: Контакты в Алматы идут в русле комплекса трехсторонних договоренностей лидеров РФ, Армении и Азербайджана Министр: Академгородок в Армении будет рассчитан на 50 тысяч человек Разъяснение: Почему уволили директора Гематологического центра имени профессора Йоляна? Архиепископ Баграт Галстанян и его сторонники собираются у здания Оперного театра Армении В центр Еревана стягивается большое число полицейских Президент Грузии намерена стать лидером проевропейского фронта на предстоящих выборах ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 15 МАЯ СНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииСила Одного Драма подводит итоги двухлетней программы совместно с фондом Teach for ArmeniaВТБ (Армения) расширил возможности трансграничных переводов по номеру телефонаХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседями