Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զորյան ինստիտուտը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը, որն այս տարի ընթանում է Արիզոնայի պետական համալսարանում (ASU) 2024 թվականի ապրիլի 15-19-ը։

Ինչպես տեղեկանում ենք Զորյան ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, Ռոզենբլութ ընտանիքի բարեգործական հիմնադրամը 12-րդ անգամ անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթվա» շրջանակներում համախմբում է ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, արվեստագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մարդասերների, ովքեր հանդես կգան դասախոսություններով, կներկայացնեն ցուցադրություններ եւ վերապրողների պատմություններ՝ փորձելով հասկանալ, թե հասարակությունը ողջ աշխարհում ինչպես է առերեսվում եւ դիմակայում բռնի գործողություններին և ցեղասպանության առկա և շարունակական սպառնալիքներին, միաժամանակ նայելով անցյալին՝ դասեր քաղելու և ցեղասպանությունից տուժածներին հարգանքի տուրք մատուցելու ձգտումով։

Նշվում է, որ «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցեղասպանության կրթությանն ու իրազեկմանը նվիրված ամենամեծ միջոցառումն է:

Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները ներկայացնելու առաքելությունը՝ միաժամանակ ընդունելով ցեղասպանությունը որպես համամարդկային աղետ։

Այս տարվա համաժողովի թեման վերաբերում  է ազգայնականության, պետական բռնության և ցեղասպանության  մեջ  պետության դերին․ այն, թե ինչպես է պետությունը նպաստում և իրականացնում ցեղասպանական բռնություններ։ Կենտրոնանալով ցեղասպան պետության վրա՝ Ցեղասպանության իրազեկման շաբաթ 2024-ի մասնակիցները իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնելու են ազգայնականության ավտորիտար և բացառող ձևերի տարբեր տեսակները, այն , թե ինչպես են կառուցվում և պահպանվում ազգային ինքնության ծայրահեղական ձևերը, ռասայականությունը և ռասայական գիտությունը, մշակութային արժեքների ոչնչացումը, կրոնական ազգայնականությունը, և թե ինչպես է զանգվածային բռնությունը մշակվում և խրախուսվում ցեղասպան պետությունների կողմից՝ օգտագործելով տեխնոլոգիան և քարոզչությունը։

Ապրիլի 18-ին Զորյան ինստիտուտում կանցկացվեն երկու պանելային հանդիպումներ, որոնցից առաջինի ընթացքում կներկայացվի 2020 թվականին ինստիտուտի պատվերով հրատարակված «Հավաքական և պետական բռնությունը Թուրքիայում» վերնագրով գիրքը: Այս աշխատությունը թուրքական ազգային ինքնության ստեղծման և փոքրամասնությունների, այդ թվում՝ ալևիների, հայերի, ասորիների, հրեաների, հույների, քրդերի և եզդիների նկատմամբ որպես «ներքին թշնամիների» վերաբերմունքի մասին է։ Այն իր տեսակի մեջ առաջինն է, որն ուսումնասիրում է մի շարք դեպքերի ուսումնասիրություններ և թուրքական պետության գործողություններն ու անպատժելիությունը:

Համաժողովին կմասնակցեն այս գրքի 16 հեղինակներից 3-ը. դոկտոր Այշենուր Քորքմազը՝ Նիդեռլանդների առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտից (Ամստերդամ), դոկտոր Դեյվիդ Գաունթը՝ Կալգարիի համալսարանից, և դոկտոր Համիտ Բոզարսլանը՝ Ecole des hautes études en: Sciences sociales (EHESS) –ից: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնելու է գրքում առկա ուսումնասիրություններից կամ թեմաներից որեւէ մեկը, նիստը վարելու է դոկտոր Բարլոու Դեր Մուգերդեչյանը:

Երկրորդ նիստը՝ «Բնիկների մշակույթների և լեզուների բնաջնջումը և վերակենդանացումը», համեմատական վերլուծություն է, որին մասնակցում են գիտնականներ տարբեր ոլորտներից։ Քննարկման մասնակիցներ Լորենա Ֆոնթեյնը՝ Վինիփեգի համալսարանից, Լորի Խաչատուրյանը՝ Կոռնելի համալսարանից և Թալար Շահինյանը՝ UC Irvine-ից, կներկայացնեն իրենց ուսումնասիրությունները Կանադայի, Միացյալ Նահանգների, Արևմտյան Հայաստանի և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնիկ ժողովուրդների վերաբերյալ: Այս նիստը, որը վարում է Կարեն Ջարաթ Սնայդերը, փորձելու է քննել երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները բնիկների միջև:

Ի հավելումն այս նիստերի՝ Զորյան ինստիտուտը կշարունակի իր հանձնառությունը՝ կրթությունը ավագ դպրոցի դասարաններում՝ «Արդարության, հանդուրժողականության, հաշտեցման և իրազեկման խթանում Ցեղասպանության կրթական ծրագրի միջոցով» թեմայով: Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի փոխնախագահ, պրոֆեսոր Ալեքս Ալվարեզի գլխավորությամբ այս նախաձեռնությունը 10-12-րդ դասարանների միջնակարգ դպրոցի աշակերտներին հնարավորություն է տալիս հիմնարար պատկերացում կազմել մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մասին՝ ներգրավված միջոցառումների, դասարանային քննարկումների և ֆիլմերի միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ինստիտուտի մասնակցությունը Ցեղասպանության իրազեկման շաբաթին եւս մեկ անգամ ընդգծում է նրա նվիրվածությունը ցեղասպանության իրազեկման և կանխարգելման վերաբերյալ բովանդակալից ուսումնասիրությունների խթանմանը:

Զորյան ինստիտուտը, որպես ցեղասպանագիտության ոլորտում առաջամարտիկներից մեկը, շարունակում է որոշիչ դերակատարում ունենալ ցեղասպանության՝ որպես համամարդկային աղետի,  թեմայի վերաբերյալ դիսկուրսի ձևավորման գործում, ինչպես նաեւ մարդկության վրա ցեղասպանության գործած երկարատեւ ազդեցության, ցեղասպանությունների կանխարգելման ուսումնասիրությունների իրականացման մեջ։

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank