Ереван, 21.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Այսօր  ծայրահեղ զգուշավոր եղեք բարձր դիրք զբաղեցնող կանանց հետ շփվելիս: Ուշադրություն դարձրեք ընկերուհիների հետ ձեր  հարաբերություններին: Հնարավոր է` պարզեք, որ փոխադարձ համակրանքից զատ, ձեր միջև գոյություն ունի նաև անառողջ մրցակցություն:

Կասկածներն ու անվստահությունը կարող են փչացնել անձնական հարաբերությունները: Ձեզ անհրաժեշտ քնքշանքի ու աջակցության փոխարեն խիստ վերաբերմունքի ու քննադատության կարժանանաք:

Ցուլ: Բարեհաջող օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, բիզնես գործարքնեք կնքելու համար: Գործարարի ձեր հոտառությունը շատ սուր է, ընդունած որոշումները՝ միանգամայն ճշտգրիտ: Այսօր գումարային շահույթը կարող է անգամ գերազանցել ձեր սպասելիքները: Համախոհների շրջանում հնարավոր են տարաձայնություններ՝ կապված ապագա ծրագրերի հետ: Փորձեք այդ ամենին հանգիստ վերաբերվել, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի:

Հնարավոր է աշխատանքային սիրավեպ սկսեք:  Նման հարաբերությունները կընթանան ներդաշնակ և հաճելի պահեր կպարգևեն: Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել և դա կանեք մեծ ոգևորությամբ: Ուշադրություն պահանջող խնդիրներն իսկը ձեզ համար են: Դուք ոչ մայն հրաշալի լուծումներ կգտնեք, այլև արժեքավոր տեղեկություններ կստանաք, կհաստատեք օգտակար կապեր: Ֆինանսական հարցերում ամեն բան լավ է, այսօր գումար վաստակելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսին, բոլորովին այլ բնույթի, դրական միտումների ազդեցություն կնկատվի: Ռոմանտիկ ծանոթությունների, նոր նախասիրությունների և բուռն զգացմունքերի դրսևորման ճիշտ ժամանակն է: Սիրահարված Երկվորյակներին անսահման երջանկություն կպարգևի սիրելիի հետ շփումը:

Խեցգետին: Այսօր  նշանակալի որևէ իրադարձությյան սպասելիքներ չարժե ունենալ: Օրն իր հետ  հուզմունք և անհանգստություն կբերի: Շատերը կվիճեն գործընկերների հետ, ոմանց կանհանգստացնի աշխատավայրում տիրող լարված մթնոլորտը: Սակայն որոշակի քայլեր ձեռնարկելու համար դեռ վաղ է: Այդ ամենը  բացատրվում է բացասական միտումների ազդեցությամբ: Հավատացեք, շատ շուտով, ստեղծված իրավիճակը կփոխվի:

Խուսափեք սիրելիի հետ  վիճաբանություններից: Վերջինս այսօր առանձնակի կամակորություն ու համառություն կդրսևորի:  Լուրջ կոնֆլիկտի  վտանգը մեծ է: Օգտակար են զբոսանքները, ակտիվ հանգիստը: Զբաղվեք սպորտով, այն կառույգացնի, դրական լիցքեր կհաղորդի և կօգնի ազատվել մռայլ մտքերից:

Առյուծ: Աշխատանքն արգասաբեր կլինի, եթե մրցակցային պայքարի մեջ մտնելու փոխարեն, համախոհներ և օգնականներ փնտրեք: Նպատակահարմար օր է դաշնակիցներ գտնելու համար: Ձեր միությունն ամուր և տևական կլինի, համատեղ աշխատանքը՝ շահութաբեր: Բարենպաստ օր է ղեկավարի նոր պաշտոն ստանձնլու համար:

Նոր սիրային հարաբերություններ սկսելու համար հրաշալի օր է: Միայն թե փորձեք ավելի նախաձեռնող լինել: Կենսական ներուժը բարձր է: Հոգնածություն կամ թուլություն չեք զգա:

Կույս: Աշխատանքում հնարավոր են լուրջ խնդիրներ ու անախորժություններ: Բացասական միտումների ազդեցությունը օրվա երկրորդ կեսին առավել մեծ է, այդ ժամանակահատվածում խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց: Մարդիկ, որոնց հետ միշտ լեզու եք գտել, այսօր անխնա կքննադատեն ձեզ, կհիշեցնեն անցյալում թույլ տված սխալները և, ասես միտումնավոր, կանեն ամեն բան ձեզ հետ հարաբերությունները փչացնելու համար:

Զգալի ջանքեր կպահանջվեն հանգստություն պահպանելու համար: Աշխատեք տուրք չտալ հույզերին: Դիվանագիտորեն մոտեցեք հարցերին, բանակցեք: Ձեր  զուսպ ու խելամիտ պահվածքն ի վերջո  կնկատեն և կգնահատեն:

Կշեռք: Այսօր հնարավորինս խուսափեք ֆինանսական հարցեր լուծելուց, կոմերցիոն գործունեություն ծավալելուց, ինչպես նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Ինքնագլուխ ոչինչ մի ձեռնարկեք: Ցանկացած ծրագիր իրականացրեք հուսալի գործընկերների աջակցությամբ: Օրը նպատակահարմար չէ նոր համագործակցություններ սկսելու համար:

Զգացմունքային դաշտը կայուն է: Ինքներդ ձեզ հետ հաշտ եք: Ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում սիրում եք: Հարազատների շրջապատում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զբաղվեք ստեղծագործական գործունեությամբ:

Կարիճ: Այսօր ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմեք: Ձեր առջև նոր նպատակներ դրեք: Բարենպաստ օր է համագործակցության նաև հեռանկարային նախագծեր քննարկելու համար: Բարդ, խճճված գործերը ցանկալի է հետաձգել, դրանցով կզբաղվեք ավելի ուշ:

Հնարավորության դեպքում օրը նվիրեք հանգստին և մտերիմների հետ շփմանը, դա ոչ միայն օգտակար կլինի, այլև՝  հաճելի: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Եթե որևէ մեկին հմայելու, սիրտ նվաճելու ցանկություն ունեք, ապա գործի անցեք, այսօր դա ձեզ մոտ կստացվի:

Աղեղնավոր: Զբաղվեք այնպիսի գործերով, որոնք մոտ ապագայում կարող են եկամտաբեր լինել: Իսկ երկարաժամկետ ծրագրերի հետ հնարավոր է խնդիրներ ծագեն: Գործնական բանակցություններն արդյունավետ կլինեն, եթե կառուցողական մոտեցում ցուցաբերեք: Ստիպված կլինեք շփվել ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց հետ:

Ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը մեծ է: Որոշ իրադարձություններ կարող են տրամադրություն փչացնել: Կենսական ներուժը ցածր է: Չափազանց ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ: Վնասվածքներ, կոտրվածքներ ստանալու վտանգ կա:

Այծեղջյուր: Ոչինչ հեշտ չի տրվում, սակայն, ձեր համառության շնորհիվ, կկարողանաք իրագործել բոլոր ծրագրերը: Դաշնակիցների ճիշտ ընտրությունը շատ կարևոր է: Այսօր հեշտությամբ կկողմնորոշվեք, թե ում կարելի է վստահել, իսկ ում ՝ոչ: Պարտականությունների ողջ բեռը սեփական ուսերին մի բարդեք: Այսօր կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեք ավելի ուշ:

Ավելի շատ մտահոգված եք սեփական խնդիրներով, իսկ հարազատներին, կարծես, անուշադրության եք մատնել: Ձեր նման վերաբերմունքը  կարող է  վրդովմունքի ալիք բարձրացնել: Այդ ամենը լուրջ  վեճի չի վերածվի, իսկ իրավիճակը շատ շուտով կշտկվի:

Ջրհոս: Այն, ինչ վաղուց ծրագրել էիք, դժվար թե հաջողվի իրագործել, փոխարենը կստանաք այն ամենը, ինչի մասին  պատկերացում անգամ չունեք: Պատրաստ եղեք իմպրովիզների: Հնարավորինս արագ արձագանքեք շուրջը կատարվող իրադարձություններին: Հնարավոր է,  ձեզ համար կարևոր, կոմերցիոն ծրագրերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ ստանաք:

Բարեհաջող օր է ոչ պաշտոնական շփումների, ընկերական հանդիպումների համար:Կարող եք հյուրեր ընդունել, գնումներ կատարել: Խորհուրդ է տրվում չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բացօթյա հանգիստ:

Ձկներ: Խաղաղ օր է: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Առավել ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց, նրանց խոսակցություններին: Հնարավոր է, ձեզ համար կարևոր, տեղեկություններ ստանաք: Հրաշալի օր է ուսմանը նվիրելու համար:  Ակտիվորեն մասնակցեք սեմինարների և կոնֆերանսների:

Ընտանիքում, թյուրիմացաբար ծագած, փոքր խնդիրները չեն փչացնի ձեր տրամադրությունը: Որոշ դժվարություններ հաղթահարելու գուրծում մեծ ջանքեր չեն պահանջվի: Մտերիմների հետ կարող եք կարևոր հարցեր քննարկել, համատեղ կայացրած որոշումները կգոհացնեն բոլորին:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Музей вновь открылся: что там можно увидеть? «Паст»«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию