Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տավուշից տարածքներ «փոխանցվեցին» Ադրբեջանին։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Տավուշցիները ոտքի կանգնեցին, և արդեն որերորդ օրն է, փակ են պահում Ոսկեպար–Կիրանց ճանապարհը և մի շարք այլ ճանապարհներ: Բայց արդյո՞ք այս բողոքի ակցիայի մասնակիցները կհաջողեն և կհասնեն նրան, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց որոշումներից։

Այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները հղում են անում Ալմա–Աթայի հռչակագրին, սակայն ո՞ր քարտեզի մասին է խոսքը, ո՞ր քարտեզն է դրված սեղանին, և ո՞ր տարածքներն են ի վերջո հանձնվելու Ադրբեջանին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանի հետ։ 

«ՀՀ իշխանությունները, ցավոք, արդեն սովոր են հաշվի չառնել նման ակցիաները, եթե իրենք շատ խոշոր չեն։ Իրենք փորձում են ինչ–որ տեղ սպառնալով, ինչ–որ մարդկանց ձերբակալելով, ուրիշներին էլ համոզելով, թե իրենք միայն մարդկանց հետ քննարկելուց հետո են անելու, պառակտել բողոքի ակցիայի մասնակիցներին, թուլացնել բողոքի ակցիան և իրականացնել այն, ինչն արդեն որոշել են՝ Ադրբեջանի պահանջը»,– ասաց Իգիթյանը։

Ըստ կովկասագետի՝ լոկալ ակցիաներով չի լինի կանխել կործանարար այս արարը, միայն նոր իշխանությունը, որը լրիվ ուրիշ քաղաքականություն է վարելու, ունակ է չհանձնել հայկական տարածքները։ Իգիթյանի խոսքով` Հայաստանի գործող կառավարությունը երկու միտում ունի՝ մնալ իշխանության և տանել Հայաստանը դեպի Արևմուտք, այս երկու պրոցեսներն իրականանում են, իսկ դրա գինն այն է, ինչ պահանջում է Արևմուտքի գլխավոր դաշնակիցը՝ Թուրքիան` «հանձնել Արցախը, հանձնել հայկական տարածքները»։

Իսկ արդյո՞ք կա քաղաքական ուժ, որը կարող է կանխել այս ամենը: Հարցին ի պատասխան Իգիթյանը նշեց, որ քաղաքական պայքարը գործընթաց է, «տեսնում ենք՝ ով է փորձում դիմադրել, բայց ինչքանով իրենց մոտ կստացվի, թե ի հայտ կգան նոր խմբեր այժմ չենք կարող ասել»։

Ինչ վերաբերում է Ալմա–Աթայի հռչակագրի հիմքում դրված քարտեզին, որից բոլորը խոսում են, բայց հստակեցում չկա, թե ինչի մասին է խոսքը, այսինքն՝ դեռ պարզ չէ, թե էլ ո՞ր գյուղերն ու հատվածներն են անցնելու Ադրբեջանին, Իգիթյանը նշեց, որ բնականաբար, Ադրբեջանը չի հրապարակում ոչ մի քարտեզ, քանի որ դա իրեն կարող է ինչ–որ բանի պարտավորեցնել։ Այն, որ իրենք հստակ հղում չեն տալիս որևէ քարտեզին, հերթական ապացույցն է, որ իրենք փորձում են մաքսիմալը պոկել Հայաստանից։

«Ադրբեջանի նպատակն է՝ Երևանն էլ լինի իրենց հսկողության տակ: Ըստ Իլհամ Ալիևի ելույթների՝ Երևանը ադրբեջանական քաղաք է, և Երևանի զիջումը, նվերը մեծ սխալ էր և հանցագործություն։ Ադրբեջանը փորձելու է մաքսիմալը ստանալ։ Ադրբեջանը հայտարարել է, որ սկզբից ուզում են ստանալ այն գյուղերը, որոնք սահմանին են, իսկ հետո անկլավային գյուղերը, որոնցում նաև Տիգրանաշենն է, մյուս փուլում Ադրբեջանը նպատակ է դնելու իր հսկողության տակ վերցնել անկլավային գյուղերը, որոնք Տավուշի մարզում են»,– ասաց Իգիթյանը։ 

Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետ փոխգործակցել։

Արդյո՞ք Փաշինյանը մի օր էլ կբացի սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Տեսականորեն դա հնարավոր է, բայց չենք կարող համեմատել Վրաստանի հետ, քանի որ վրացիների նկատմամբ ատելության քարոզչություն Ադրբեջանը չի տանում։ Հայերի նկատմամբ ատելության խոսքը բացահայտ կարող ենք տեսնել 1988թ․–ից և նույնիսկ ավելի վաղ շրջանում։ Եթե սահմանը բացվեց, ինչպե՞ս ենք ապրելու մարդկանց հետ, ովքեր մասնակցել են պատերազմներին և իրենց սովորեցրել են ինչպես սպանել հայերին և իրենք դաժանորեն սպանել են գերի ընկած հայերին։ Մի օր առևտուր են անելու, մյուս օրը գլուխն են կտրելու։ Այսքան ժամանակ ադրբեջանցիները, որոնք հայտնվել են Հայաստանի տարածքում, նաև այն մարդիկ, որոնք, ենթադրվում է, որ փախել են իրենց զորամասերից, փորձել են այստեղ մարդ սպանել»,– եզրափակեց Իգիթյանը։

Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում