Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անհնար է չհուզվել, սիրտը թունդ չառնել՝ տեսնելով, թե մոտ մեկ դար բոլորած կիրանցեցի Լենա տատն ինչպես է նստում ճանապարհի մեջտեղում, ինչ վճռականությամբ է իր անհամաձայնությունն ու անհնազանդությունը հայտնում իր հողուջուրը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշմանը: Առհասարակ, կեցցեն բոլոր այն հայրենակիցները, որ այս օրերին Ոսկեպարում, Կիրանցում, թե Բաղանիսում ելել են ակտիվ պայքարի, ճանապարհ են փակել, դիմադրում են ինչպես փաշինյանական իշխանության կամակատարներին, այնպես էլ նպատակային իրենց դեմ ուղարկվող սադրիչներին, չնայած կարկուտ-անձրևին, չնայած ամեն ինչին՝ չեն դադարեցնում իրենց բողոքի դրսևորումը: Այս ամեն ինչը, կարելի է ասել, շատ լավ է:

Չէ, բնական ու սպասելի է: Հակառակը կլիներ անհասկանալի: Բայց: Առանց հուզական զեղումների դիտարկենք մի քանի հանգամանք: Բողոք դրսևորելուց բացի, ի՞նչ են պահանջում Ոսկեպարում, Կիրանցում և նշված շրջանի այլ բնակավայրերում այս օրերին բողոքի ելած ու նաև նրանց միացած մեր հայրենակիցները: Ճիշտ է, պահանջում են, որ իրենց կենսատարածքը, Հայաստանի տարածքը չհանձնվի թշնամի թուրքին (ադրբեջանական կողմին), ինչպես դա ցանկանում է անել Փաշինյանի իշխանությունը: Այ, այստեղ գալիս է երկրորդ հարցը. ումի՞ց են պահանջում: Ճիշտ է, նույն իշխանությունից, այն է՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա մյուս «նիկոլներից» են պահանջում:

Այսինքն, ենթադրելի է, որ այս օրերին Ոսկեպարում, Կիրանցում կամ այլ մերձակա վայրերում ճանապարհ փակող, ակտիվ ընդվզող մեր հայրենակիցները կարծում են, որ այդ կերպ կարող են ստիպել Նիկոլ Փաշինյանին, որ վերանայի իր հակապետական, հակազգային ու կործանարար որոշո՞ւմը: Ինչի՞ վրա է հիմնված այդ ակնկալիքը: Նիկոլ Փաշինյանը և նրա ամբողջ քպաթիմը «մահապարտի ուխտ» արածի նման թե՛ մինչև հիմա, թե՛ հենց այս օրերին բոլոր հնարավոր եղանակներով ցույց են տալիս, որ ո՛չ մի դեպքում, ո՛չ մի պարագայում չեն վերանայելու հայակեր թուրքին Հայաստանից տարածք նվիրելու իրենց որոշումը: Մինչև հիմա էլ է նույնը եղել. Փաշինյանն ինչպես որոշել էր Արցախը հանձնել թշնամուն, այնպես էլ հանձնեց: Այդ որոշումը անշեղորեն կատարել է: Որոշել էր Շուռնուխի կեսը ու Գորիս-Կապան ճանապարհը հանձնել, հանձնել է: Փաշինյանի պաշտոնավարման այս ընթացքում թշնամին հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր զավթել է ու արդեն 2-3 տարի զավթած է պահում:

Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում ոչ մի բան չի արել՝ թեկուզ 1 քառակուսի կմ հետ բերելու համար ու չի էլ անելու: Նա իր ամեն խոսքով ու քայլով է դա ցույց տվել ու ցույց տալիս: Հիմա գործնականում Նիկոլ Փաշինյանը որոշել է, ավելին՝ պաշտոնապես հայտարարվեց, որ թշնամուն է հանձնելու Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի կենսատարածքները, մեր պաշտպանական կարևորագույն բնագծերը: Ընդսմին, ումից ինչ պահանջելու հարցի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը իրենց հակահայ որոշումը վաղուց կայացրել են, նրանք անհայրենիքներ են, նրանք հետևողականորեն ընթանում են երկիրը ծվեն-ծվեն թշնամուն հանձնելու ճանապարհով:

Հետևաբար, անիմաստ է, իսկ քաղաքական առումով, կներեք, կարճատեսություն է նման «իշխանությանն» ինչ-որ հորդորներ ուղղելը, նրանց փորձել բացատրելը, թե՝ սա մի արեք, այն մի արեք: Այդ իշխանությունը վստահ է, որ արդեն համոզել է, համարում է, որ ինքն անսխալական է, համոզված է, որ ընդդիմացողներին, ներողություն, կա՛մ կգնի, կա՛մ սպասարկող ոստիկանների միջոցով կջարդի: Հարկավ, կրկնենք, շատ լավ է, որ ոսկեպարցին, կիրանցեցին, առհասարակ, ակտիվ դրսևորվող մեր հայրենակիցները ակտիվ են իրենց անհնազանդության մեջ: Բայց լոկալ դիմադրության այս օջախներում ընթացող այդ պայքարը կարծես հասցեատեր չունենա: Առավել ևս, որ տարածքների հանձնումը միայն տվյալ տարածքում բնակվող մեր հայրենակիցների հարցը չէ: Դա համընդհանուր հարց է: Առիթ ունեցել ենք շեշտել, հիմա էլ չենք զլանա կրկնել՝ Ոսկեպարի հարցը միայն ոսկեպարցիներինը չէ, Կիրանցի ու Բերքաբերի հարցը միայն կիրանցեցիներինն ու բերքաբերցիներինը չէ: Ինչպես և Արցախի հարցը չէր կարող միայն արցախցիներինը լինել: Մյուս կողմից՝ եթե այսօր հանգիստ հանձնեց այս տարածքները, վաղը կգա մյուս բնակավայրերի հարցը...

Դա պարզից պարզ է: Այսօր գլխավոր հարցը, քաղաքական օրակարգի ամենից հրատապ խնդիրը մեկն է՝ ազատվել հողատու, երկրատու, թշնամու շահերն սպասարկող անհայրենիք այս իշխանություններից: Ինչպես ասվում է՝ ազգային ցասման «ավելով» քշել սրանց պետության ղեկից՝ երկրի նավը խորտակվելուց ու ջարդուխուրդ լինելուց փրկելու համար: Սա է հիմնական հարցը: Ու այստեղ արդեն ոչ թե 96-ամյա Լենա տատիկն անելիք ունի, այլ անելիք ունեն հասարակական, քաղաքական, ազգային բոլոր ուժերն ու կառույցները: Բո-լո-րը: Ելույթների համար ժամանակը սպառվելուն մոտ է: Լոկալ դիմադրության ժամանակը՝ ևս: Հարցը շատ պարզ է. կա՛մ ազատվում ենք այս իշխանություններից ու մեր երկիրն ու պետությունը համատեղ ջանքերով պահպանելու հնարավորություն ենք ձևավորում, կա՛մ… գիտեք, թե ինչ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին