Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փետրվարին Բեռլինում ԱԳ նախարարների հանդիպումից հետո տրամաբանական կլիներ նոր հանդիպումը կազմակերպել կրկին Գերմանիայի տարածքում, հատկապես, որ կողմերը դրական էին գնահատել բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։

Բանակցությունների անաչառ հարթակ գտնելն այսօր չափազանց բարդ է, Բաքուն հրաժարվում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդական ծառայություններից, պաշտոնական Երևանը վերապահումներ ունի Ռուսաստանի, Թուրքիայի հարցում։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե մոտ ապագայում կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, որի կազմակերպիչ, բայց ոչ միջնորդ հանդես կգա պաշտոնական Աստանան։

«Մեզ է դիմել Ղազախստանը՝ իր տարածքում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Մենք այդ առաջարկն ընդունել ենք, եթե Հայաստանն էլ դրական պատասխան տա, արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում։ Խոսքը, սակայն, ոչ թե միջնորդական ջանքերի, այլ բանակցությունների համար հարթակի տրամադրման մասին է, և մենք երախտապարտ ենք Ղազախստանի իշխանություններին այս առաջարկի համար», - ասել էր Ալիևը։

ՀՀ ԱԳՆ արձագանքը ավելի շուտ հանդիպումն Աստանայում կազմակերպելուն կողմ, քան դեմ լինելու մասին էր։ Նշել էին, թե ղազախական կողմի առաջարկով նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվելուն պես:

«Հայաստանը դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին», - ասվում էր ԱԳՆ հաղորդագրությունում:

Ղազախստանը ՀՀ դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, սակայն այդ երկիրը թյուրքական պետությունների կազմակերպության անդամ է, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ շաբաթներ առաջ Բաքվում գովել էր Ադրբեջանին՝ «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։ Տոկաևը նաև Շուշի էր գնացել, մասնակցել ղազախական գումարներով կառուցված դպրոցի բացմանը։ Ղազախստանը, ըստ ամենայնի, անաչառ հարթակ լինել չի կարող, բանակցություններն էլ հավասար կողմերի միջև չէ, որ ընթանում են։

Փաստացի, ՀՀ իշխանությունները կրկին ընդունում են Ադրբեջանի պահանջները՝ չմտահոգվելով դրանց հետևանքների մասին։

Անի Բակունց

Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքԸնթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)