Երևան, 13.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ 

«Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են չորս դի, մեկ դի էլ մինչ այդ տեղափոխված է եղել Կապանի բժշկական կենտրոն։

Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:

Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա,պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։

 Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել առ այն, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիներ։ Ապրիլի 27-ին՝ զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։

Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:

2024թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու մասին։ 

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:

 Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»Լևոն Ա.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմինՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարինՏեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսըՊուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել էԵրևանում և 5 մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինիԲելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 143 մարդ է զոհվելԵկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան«Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիրԲագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆԱմեն օրվա ավարտին Ս. Աննա եկեղեցու բակում կամփոփվեն շարժման արդյունքներն ու կներկայացվեն անելիքները. Բագրատ սրբազանՎաղն առավոտյան ժամը ութից՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ ՍրբազանԱնցումային Կառավարություն պիտի ունենանք․ Բագրատ Սրբազան «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքինՈղբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղելԼոռու մարզի մի շարք համայնքներում ուժգին կարկուտ է տեղացելՇատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ. Վահագն ՄելիքյանՍա մեր ամոթն է, զոհվածի մորն են քաշքշել. սրբազանՈւսանողներն անվերապահ աջակցում են սրբազանին․ դասախոսԱրագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած. կան վիավորներՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՇպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵրիտասարդները երթով գնում են Հանրապետության հրապարակ` միանալու Բագրատ Սրբազանի հանրահավաքին․ ուղիղՇրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվԱյրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատը․ մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած պայթյունիցԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը ՌաֆահումՆարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչԵրևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին