Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենի հորաքույրը իմ քեռու կինն է: Միասին հավաքույթի էինք մասնակցում, այդտեղից էլ սկսվեց մեր ծանոթությունը: Ծնողներս չհամաձայնեցին, որ Ջերմուկի աղջիկը Բալահովիտ հարս գնա, և մենք փախանք: Իսկ 10 օր հետո մեծ հարսանիք արեցինք»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Մանուշակը՝ Արսենի կինը:

Ձայնի մեջ ժպիտ ու ջերմություն եմ որսում, այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ նա սիրելի ամուսնու մասին է պատմում: «Երկուսս էլ ուսանող էինք Երևանում, երբ ծանոթացանք: Նա՝ առևտրախոհարար, իսկ ես՝ քիմիական լաբորանտ մասնագիտություններ էինք ուսումնասիրում»: Արսենի և Մանուշակի ընտանիքում ծնվում են նրանց տղան ու երկու աղջիկը, ընդ որում՝ կրտսեր դուստրը այն ժամանակ, երբ հայրիկը մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին: Արսենն իր կյանքի հինգ տարին՝ 1989-1994 թթ., նվիրել է հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությանը: Մեկ գիրք կարելի է գրել հենց այդ ժամանակաշրջանի մասին: Մասնակցել է Վայքի մի շարք գյուղերի, Իշխանասարի, Արծվաշենի, Տավուշի մարզի, Շուռնուխի և այլ գյուղերի ու շրջանների համար մղվող մարտերին:

Լաչինի միջանցքի «Կոբրայի» պաշտպանության մարտերի ժամանակ գրավել Ղոչազ լեռը և համանուն գյուղը: Այդ կռվի ընթացքում վիրավորվել է գլխի և կրծքավանդակի շրջանում, ստացել հաշմանդամության 2-րդ կարգ: Ապաքինվելուց հետո շարունակել է պատերազմել: 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Վարանդայի պաշտպանությանը: 1994 թվականին մասնակցել է Օմարի լեռնանցքի մարտերին: Անմասն չի մնացել նաև Ապրիլ յան պատերազմից: Կինն ասում է՝ ամուսինն իր ամբողջ կյանքում Արցախն է պաշտպանել, Շուշի ազատագրել: «Ու վերջում Արցախն այսպես եղավ: Խելագարվելու է այն, թե ինչ կատարվեց մեզ հետ, մեր երեխաների ու մեր ազգի հետ»: Ուղևորվում ենք երջանիկ օրեր: Տիկին Մանուշակը նշում է՝ իրենց կյանքում երջանկության կողքին նաև դժվարություններն էին քայլում:

«Բայց ամեն ինչ կարողանում էինք հաղթահարել: Այնպես ստացվեց, որ Աբովյան քաղաքում մեր տունը վաճառեցինք: Այդ տարիներին, ինչպես շատերը, մենք ևս գումար էինք ներդրել բիզնեսի մեջ, ու ինչ-որ բան այնպես չստացվեց: Արսենը միշտ նեղսրտում էր դրա համար: 2018 թ.-ից սկսեցինք մեր սեփական տան կառուցումը: Նրա երազանքն էր, որ իր երեխաները, թոռները ապրեն այդ սեփական տանը»: Բայց, ավաղ, պատերազմը խանգարում է Արսենին լիարժեքորեն իրագործել իր երազանքը: «Հոկտեմբերի 1-ին մեկնեց մարտադաշտ, տունը չէր հասցրել վերանորոգել, ասացի՝ մեզ այսպես թողնում ես ու գնա՞ս: «Ոչինչ, Մա՛ն ջան, ես կգամ ու ամեն ինչ կսարքեմ»: Այդ երազանքով մեկնեց մարտի դաշտ: Տան վերանորոգումը մեր որդին ավարտեց: Մեզ ով տեսնում էր, ասում էր՝ սիրահարները եկան: Երևանում էի աշխատում, մինչև հասնում էի Աբովյան, երևի քսան անգամ զանգում էր, հետաքրքրվում էր, թե որտեղ եմ: Ինձ թագուհու նման էր պահում, ասում էր՝ թագուհու ոտքերը չպետք է գետնին կպնեն:

Թող բոլոր զույգերը մեր նման սիրով լինեն իրար հետ: Անսահման բարի էր: Իր վերջին գումարը կարող էր տալ ընկերոջը: Երբ ասում էի՝ ախր քո վերջին գումարն էր, արձագանքում էր՝ իրեն շատ էր պետք: Բարության տիպար էր, շահամոլ չէր, իր ունեցածով կիսվում էր բոլորի հետ: Երբեմն հանդիմանում էի իրեն բարության համար, ասում էր՝ «ոչինչ, աշխարհում մեռնել կա»: Գերազանց հայր էր: Իրենից հետո մեր տղայի ընտանիքում երրորդ երեխան ծնվեց, մեր որդին նրան անվանակոչեց Արսեն: Երբ դեռ որդին չէր ծնվել, ասում էր՝ մա՛մ, ես պետք է տուն մտնեմ ու Արսեն կանչեմ»: 2020 թ. հոկտեմբերի 1-ին Արսենը Աբովյանի երկրապահ կամավորականների միության անդամների հետ մեկնում է Ջրական: «Անցել էր բոլոր պատերազմների միջով, բազմաթիվ վիրավորումներ ունեցել: Ինձ ասում էր, որ այս մի պատերազմին չի գնա. «Խոստանում եմ, որ չեմ գնա: Ինչքան գնացել եմ, հերիք է»: Այդ օրերին պատրաստվում էր տանը գործ անելու: Բայց զանգ է ստացել, չգիտեմ, թե ում զանգից հետո որոշում է մեկնել:

Փոքր աղջիկս զանգեց՝ մա՛մ, պապան պատրաստվում է: Ինձ ասաց, որ չի գնում պատերազմ, ուղղակի խումբ է տանում Սիսիան՝ հասցնեմ տղաներին այնտեղ ու վերադառնամ»: Տասն օր է տևել Արսենի պատերազմը: Այդ ընթացքում ընտանիքը նրա հետ կապ չի ունեցել: Արսենը զոհվել է հոկտեմբերի 10-ին Լաչինի շրջանում: «Տղայիս հայտնել էին, որ «Ուրալը» շրջվել է, պայթել. «Պապադ այդ մեքենայի մեջ էր, հիմա չկա»: Բալահովիտի տղաների որդիներով մի քանի մեքենայով ճանապարհ են ընկնում Արցախ, հասնում Ջրական: Տղաս իր ձեռքով է դուրս բերել հայրիկին»: Տիկին Մանուշակին մեր զրույցի ավարտին ասացի՝ անսահման սիրո մասին է լինելու այս պատմությունը ու նաև հավատի, որ նման սերեր կան: Եվ նրա համար վստահաբար հազարապատիկ անգամ ավելի բարդ է եղել կյանքը շարունակել ու փորձել ուժ գտնել:

«Արսենը շատ ուժեղ մարդ էր, ինձ էլ միշտ ասում էր՝ դու իմ թիկունքին կանգնի: Հիմա ինքն իմ թիկունքին չէ, բայց պետք է ավելի ուժեղ լինեմ: Մի պահ շատ էի կոտրվել, բայց նայում էի մեր երեխաներին ու ասում՝ երեխաներին միայնակ թողնել չեմ կարող, իր ստեղծածը կիսատ թողնել չեմ կարող: Ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես Արսենը կուզեր: Նիվա մակնիշի մեքենա ուներ, որը հիմա մեր բակում կանգնած է: Երբ նույն մակնիշի մեքենա եմ տեսնում, երբեմն ինձ թվում է, թե ինքն է եկել, անկախ ինձանից առաջ եմ գնում: Ինձ համար նա կարծես ողջ լինի, ես իր հետ զրուցում եմ: Այնքան պայծառ հիշողություններ ունեն բոլորն իրենից, ամեն զրույցի ժամանակ պարտադիր իր մտքերն ենք մեջբերում, ասում՝ Արսենն այսպես էր անում, Արսենն այնպես էր ասում: Նոր տարուն և իր ծննդյան օրը ամբողջ հարազատությունը մեր տանն է հավաքվում, որովհետև Արսենն այդպես էր սիրում:

Այնքան համեղ էր պատրաստում, անգամ երեխաներն էին ասում՝ պապա՛, այսօր դու ես պատրաստում ճաշը: Տարբեր ռեստորաններում է աշխատել, ոսկե ձեռքեր ուներ: Արսենը հրաշալի հայր էր իր երեխաների համար, անկրկնելի ամուսին ինձ համար և հոգատար զավակ իր ծնողների համար»: Հ. Գ. - Արսեն Կարապետյանն արժանացել է բազմաթիվ մեդալների Արցախյան առաջին պատերազմից հետո: Պարգևատրվել է Արցախի և Հայաստանի «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Իսակով», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալներով և «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, Արցախից՝ «Մայրական երախտագիտություն» մեդալով, Երկրապահ կամավորական միության կողմից՝ «ԵԿՄ 20 տարի» հոբել յանական, «Հայրենիքի պաշտպան», «Եռասերունդ երկրապահ» հոբել յանական մեդալներով, «Հայաստանի երկրապահ» և ԵԿՄ «Կոտայք գումարտակ» հուշամեդալներով, ՀՀ ՆԳՆ «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ 10-ամյա հոբել յանական մեդալով և «5րդ բրիգադ 20 տարի» հոբել յանական հուշամեդալով:

ՀՀ նախագահի 2021 թ.-ի սեպտեմբերի 14-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Բալահովիտում հուշարձան է կառուցվել՝ ի հիշատակ Արսեն Կարապետյանի: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով Կիև է ժամանել Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. Բայդեն Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին․ նշված են հասցեները Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Գազ չի լինի ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում Մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ծեծի Է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Մայիսի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահը