Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը:

Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Կատարված և չկատարված, հաջող և ոչ այնքան հաջող աշխատանքն այն է, ինչ մեզնից յուրաքանչյուրին դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք:

Աշխատանքը, աշխատանքի ընկալումը, աշխատանքային պայմաններն այն են, ինչ ժամանակակից աշխարհը դարձրել է այնպիսին, ինչպիսին այն կա: Վերջին հարյուրամյակում աշխատանքի ընկալումն էականորեն փոխվել և փոխվում է մեծ արագությամբ:

Եթե նախկինում աշխատանքը մարդու ազատությունը կաշկանդող գործոն էր համարվում, այսօրվա ընկալումն այն է, որ աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի: Ժամանակակից աշխարհում սիրած աշխատանքով զբաղվելը և կատարած աշխատանքից հաճույք ստանալը երջանկության կարևորագույն գործոն է և բաղադրիչ: Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեկեցություն կառուցել առանց աշխատանքի: Եվ աշխատանքի արդյունքում ձեռքբերված վաստակը մարդուն ազատ ապրելու, այդ թվում՝ լայնորեն ճամփորդելու հնարավորություն պիտի տա:

Սրանք, իհարկե, իդեալներ են, բայց այդ իդեալներն արդեն շատ դեպքերում հասանելի են, եթե աշխատանքը հիմնված է բարձր որակավորման, այսինքն՝ կրթության վրա, այն

ըմբռնումով, որ կրթությունը ոչ միայն մանկության ու պատանեկության գործ է, այլև ցկյանս անելիք:

Իդեալի և իրականության մեջ, սակայն, ցավալիորեն զգալի ճեղք կա, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ ապրում են աղքատության պայմաններում: Նրանց մի մասն ունեն աշխատանք, մյուս մասը՝ գործազուրկ են:

Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համոզված եմ՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ: Այս բանաձևը, ցավոք, իրատեսորեն հնարավոր չի լինի կիրառել ավագ սերնդի այն ներկայացուցիչների համար, ովքեր իրենց սոցիալական վիճակով նման բանաձևի կիրառման կարիք կունենային:

Բայց կառավարության ջանքերն ուղղված են միջին սերնդի ներկայացուցիչների համար վերապատրաստումների, որակավորման բարձրացման հնարավորություններ ու մոտիվացիա ստեղծելուն:

Աղքատության հաղթահարման ճանապարհին ամենակարևոր երկարաժամկետ անելիքը կրթության ոլորտի՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներն են՝ այն նպատակադրմամբ, որ կրթական համակարգը պետք է բացահայտի մարդու տաղանդը, նրան սիրած աշխատանքով զբաղվելու և աշխատանքի մեջ երջանիկ լինելու, ազատ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն տա:

Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը:

Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա: Ոչ աշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ մարդկանց պարագան բոլորովին այլ իրադրություն է, չնայած վերջին խմբի մեր համաքաղաքացիներին էլ ասվածն առնվազն որոշ մասով կարող է առնչվել: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին՝ կարևորագույն այս խնդրի լուծումը ոչ միայն պատշաճ օրենքների ու կարգավորումների մեջ է, այլև գործատուների և գործավորների շահագրգիռ և գիտելիքահեն հարաբերությունների:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով, և կրկին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մեր քաղաքացիներին ու մեր երկրի բնակիչներին: Մեր պետությունը հիմնված է նրանց աշխատանքի վրա և նրանց աշխատանքն արժանի է խոնարհումի:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Մակրոնն օրվա ընթացքում կայցելի Նոր Կալեդոնիա Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաԴանակաhարություն՝ Երևանում․ վիճաբանnւթյան մասնակիցներից մեկը hետnւյքի վիրավnրnւմnվ տեղափոխվել է hիվանդանոց Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա կնվազի 4-6 աստիճանով ՍԴ անդամի թեկնածուն «Սորոսի» հիմնադրամի խորհրդի նախագահ է եղել. Ագնեսա Խամոյան Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըFastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Խմիչք, որ թույլ է տալիս մի քանի ժամով «գնալ» տիեզերք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. «Փաստ»Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Գործադուլը մեկնարկած է. ի՞նչ են պահանջում փաստաբաններըԽայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Բաշար ալ Ասադի կնոջ մոտ կրկին քաղցկեղ է ախտորոշվել Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջևՍամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելը 83,19 դոլար Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին (տեսանյութեր) Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք ՉալաբյանԻնչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Մահացած 29-ամյա կինն ամուսնացած էր, ուներ 3 երեխա․ փոքրը՝ 7 ամսական Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով Կիև է ժամանել Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. Բայդեն Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին․ նշված են հասցեները Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»