Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է տարածել՝ կապված Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Մայիսի 1-ով թվագրված տեքստը`«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է» խորագրով, դատապարտում է «Կրեմլի կողմից ներշնչված օտարերկրյա ազդեցության» օրենքը, ինչպես նաև «պետական պաշտոնյաների կողմից այն պաշտպանելու համար օգտագործված կեղծ հայտարարությունները»: Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:

Ըստ Միլլերի՝ իշխող կուսակցության անդամները հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատական ձայները և ոչնչացնել Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությունը, որը որպես կառավարության նկատմամբ վերահսկողություն է ծառայում ցանկացած ժողովրդավարական երկրում:

«Այս օրենքը և «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել են վտանգավոր հետագծի վրա։ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները հակասում են ժողովրդավարական արժեքներին, որոնք հիմք են հանդիսանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն և դրանով իսկ վտանգում են Վրաստանի ուղին դեպի եվրաատլանտյան ինտեգրում: Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում արտաքին օգնությունը, որը մենք տրամադրել ենք Վրաստանին 32 տարի՝ Վրաստանի տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու ունակությունը ամրապնդելու համար, էապես խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր հաստատած ամուր հարաբերությունները», - ասել է նա:

Ավելին, Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը աջակցություն է հայտնում վրաց ժողովրդին և «լսված լինելու նրա իրավունքին»:

«Մենք դատապարտում ենք բռնության կիրառումը խաղաղ ցույցերի, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքները և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ ոչ բռնի ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից», - ասել է Միլլերը:

Նախօրեին  Վրաստանում ցուցարարները փորձել են կոտրել խորհրդարանի ծառայողական մուտքի դարպասները, ինչից հետո ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ 

«Այն բանից հետո, երբ ՆԳՆ ստորաբաժանումները լքել են խորհրդարանի հարակից տարածքը, հանրահավաքի մասնակիցները դրսևորել են ագրեսիա և փորձել վնասել օրենսդիր մարմնի մուտքի երկաթե դարպասները։ Կարգ ու կանոնը վերականգնելու նպատակով ՆԳՆ աշխատակիցները կիրառել են օրենքով նախատեսված հատուկ միջոցներ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։

Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ակցիայի ութ մասնակից վիրավորվել է և հոսպիտալացվել։

«Տուժածները ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի և մարմնի տարբեր մասերի վնասվածքներ, ինչպես նաև թունավորում և շնչուղիների հետ կապված բարդություններ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հազարավոր մարդիկ մայիսի 1-ի երեկոյան հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով հետ կանչել «ռուսական» որակվող օրենքը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ բողոքող ցուցարարներին՝ միաժամանակ կոչ անելով չհավաքվել Վրաստանի խորհրդարանի դարպասների մոտ և դրանով իսկ չսադրել ոստիկանությանը։

«Կան բաներ, որոնք դուք չպետք է անեք, հանգիստ թողեք խորհրդարանի դարպասները: Հանգիստ թողեք այս դարպասը, այնտեղ ոչինչ չի լինում։ Այդ օրենքն այնտեղ արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, և մեր պայքարը գնում է դեպի ընտրություններ, դեպի բոլոր այն օրենքները, որոնք վերջերս ընդունվել են այս իշխանությունների կողմից և մեզ հեռացնում են եվրոպական ուղուց»,- ասել է Զուրաբիշվիլին ուղերձում:

Վրաստանում բողոքի ցույցերի պատճառ է դարձել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վրացական ընդդիմությունը նախագիծն անվանել է «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի համարժեքը»։ Մայիսի 1-ին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում։ Դրան աջակցել է 83, դեմ է արտահայտվել 23 պատգամավոր։

Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Կիրանցում որոշակի խնդիրներ ունենք․ Արմեն Գրիգորյան Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելուԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է