Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ, ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։
Հարցը Հայաստանի, մեր բոլորի հետագա կյանքն է, մեր քաղաքների ու գյուղերի, մեր ընտանիքների ապագան։ ՄԵԿ հոգին որոշել է, որ ինքը եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը։ Սա է հարցը։
Նոր իրավիճակում շատ շատերի ուշադրությունը կամ հույսը Բագրատ Սրբազանն է, և նա իհարկե, հոգևորականին վայել իր խաղաղությամբ ու կամքով վաստակել է այդ իրավունքը։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր կյանքերին պետք է որպես ֆիլմ նայենք՝ սպասելով, թե ինչ կանի գլխավոր հերոսը, ինչ կլինի հաջորդ սերիայում։ Եթե այդպես վերաբերվեցինք, միանգամից ասեմ. կլինի այն, ինչը եղավ Արցախում։ Հուսադրող պատասխան մի սպասեք։ Եթե որևէ քաղաքացի կամ միավոր ցանկանում է իրեն պահել, որպես դիտորդ-հեռուստադիտող, ապա այս ընթացքը թող իր մտքում ունենա։ Սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է։
Նոր ստեղծված իրականության մեջ Բագրատ Սրբազանի առաջնահերթ գործը պետք է լինի իր խաղաղ հանդիպումները տարբեր մարդկանց հետ։ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, նա կարող է գնալ բուհեր, ստեղծագործական միություններ, ԱԺ, կուսակցություններ, խմբակցություններ, հեռուստաընկերություններ, համերգասրահներ, սրճարաններ, քայլել մեր քաղաքների փողոցներով։ Այդ ամենը՝ խաղաղ ու հանդարտ՝ ճշմարտության և ներքին հաշտության՝ թափ առնող կարգախոսով։
Մեր անելիքը
Մեր անելիքը պետք է լինի այդ հանդիպումները կազմակերպելը, այդ դռները ներսից բացելը։ Կրկնում եմ՝ Սրբազանի առաջ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել։ Իսկ Եթե տեխնիկապես ինչ-որ մեկը կողպի ինչ-որ դուռ, ապա մենք բորենու նման ռադիոտան հայտնի դռան պես չպիտի այն ջարդենք, այլ հանգիստ, խաղաղ խոսքով բացենք դրանք, որովհետև նպատակները այլն էին՝ այն ժամանակ՝ իշխանություն, հիմա՝ փրկություն։ Բանական խոսքի համար ներքին բոլոր դռները պետք բաց լինեն, որովհետև ՄԵԿ հոգին մեր երկրի բոլոր դռները բացել է թշնամու առաջ։ Ամրոցի դարպասները բացել է։
Հասարակության հետ բաց խոսակցության թեման պետք է լինի վաղվա նկարագրությունը, թե ինչպե՞ս ենք պատկերացնում ամենամոտ վաղը։ Այդ թեմաներից են.
1. Մոտ ապագայում ձևավորել նոր՝ «բոլոր ունակների» իշխանություն։ Մարդիկ, ովքեր ունեն ունակություն, կամք՝ աշխատելու և վերցնելու պատասխանատվություն, պետք է ստանան այդ հնարավորությունը՝ անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից։
2. Երկրում գերիշխելու է ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։
3. Պետական կառավարման համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակելու են իրենց կայուն աշխատանքը։
4. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղ բանակցությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ՝ կայուն և իրական խաղաղություն հաստատելու համար։
5. Հայաստանը հայտարարում է դե-էսկալացիայի քաղաքականություն՝ երկրի սահմաններին և երկրի ներսում։ Հայաստանը մտնում է հետպատերազմյան զարգացման փուլ, որը ենթադրում է նոր արդար բարքեր, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգ։

Գազ չի լինի ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում Մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ծեծի Է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Մայիսի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ)