«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ականազերծումն ընդհանուր չի արվում, ականները հլը մնում են իրենց տեղում: Ականազերծումն արել են հենց սահմանի գծի վրով, որտեղ որ գիծ կա: Մնացածը լրիվ մնում են: Էն, ինչ ես տեսել եմ ու պատկերացրել եմ, որ ավելի վատը կլինի, դեպի դրականն է եղել, մինչեւ եկել, համարյա գետն են, իրենց գյուղից մի 25% էլ համարյա անցնում է մեզ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանը:
Նա մանրամասնեց. «Մենք ունեինք «Խաչի յալ» կոչվող բարձունք, որը ուղիղ խաչը վրա էր էդ գետը, էդտեղից մի 25 մետր իջեցրել են: Շնորհակալ եմ էն մարդկանց, որոնք կարողացել են դա անեն: Հիմա մնում է մեր գյուղի մասը, ամենացավալին: Պատկերացրեք, էն հողերը, որ 9,5 հա կորցնում էինք, դա իջեցված է գետով, մեր հողերի ոչ մի սմ այնտեղ չի անցնում: Հողեր կան սեփականաշնորհված 4500 մետրանոց, եթե ուղիղ գծով ես վերցնում, մեջն է ընկնում, մերն է լինում, ասացին՝ մենք կարանք ուղիղ գծով քաշենք, կարանք՝ փակագիծ: Հիմա գյուղի եւ կամրջի մասով սառեցված է, էս պահին երեւի բանակցություններ են: Տեսա, որ թողեցին գնացին ու ասացին՝ սառեցված է»:
Կիրանցի համայնքապետը, ցույց տալով տարածքները, այսպես բացատրեց. «7, 8, 9, 10, 11 կետերը արվել են, ոչ մի սանտիմետր այդտեղից հող չենք կորցնում, 12, 13, 14 հատվածը մնում է, հանձնված չի ոչ մի բան: 15-ը իրենց գյուղի մեջ է, դա իրականում իրենց տարածքն է եղել: Իմ գյուղը, բոլորը գիտեն դա, նույնիսկ իրենց հողից մեզ է անցել։ Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ»: Հարցին՝ մեր տիրապետության տարածք չի՞ անցել իրենց տիրապետության տակ՝ նա պատասխանեց՝ «Խաչի յալի» գագաթը եւ մեկ էլ սյունը, որ դրված է, «Խաչի յալից» կարող է մի 400 մետր մեզանից իրանց է ընկել, իրենցից էլ մի 3 հեկտար մեզ է ընկել: Մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ»: