Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անցյալ տարի Գերմանիայի իշխանությունները սկսեցին պատշգամբներում արևային մարտկոցներ տեղադրելու կանոնների մեղմացման գործընթացը, գրում է 3dnews.ru-ն: Սակայն մինչ այդ էլ Գերմանիան եվրոպական այն երկիրն էր, որտեղ բնակելի շենքերի պատշգամբների արևային մարտկոցներն առավել տարածված էին։ Դրան հանգեցրեց պարզ և հասկանալի սարքավորումների ստեղծումը՝ առանց պրոֆեսիոնալ տեղադրման և միացումների անհրաժեշտության:

Բնակելի շենքերի պատշգամբներում արևային մարտկոցների տեղադրումը ֆոտոգալվանային սարքերի համար ցանկացած մակերես օգտագործելու լայնածավալ ծրագրի մի մասն է: Մինչև վերջերս բազմաբնակարան շենքերի բնակիչները զրկված էին էլեկտրաէներգիայի վարձը նվազեցնելու համար արևային էներգիան օգտագործելու առավելությունից։ Տանիքների վրա արևային մինի ֆերմաների տեղադրումը պահանջում էր բոլոր բնակիչների հավանությունը, ինչպես նաև որակավորված տեղադրողների ծառայություններ:

Տանիքներին արևային մարտկոցներ տեղադրելիս պետք է հաշվի առնվի նաև շենքերի ծանրաբեռնվածությունը, ստվերը և ճարտարապետական արժեքը: Ուստի պատշգամբները փրկություն են դարձել էներգետիկ անցմանը մասնակցել ցանկացողների համար։

SolarPower Europe ասոցիացիայի տվյալներով Գերմանիայում տեղադրված են ավելի քան 400,000 արևային համակարգեր, որոնց մեծ մասը պատշգամբային տարբերակներ են։ Այսօր մեկ պատշգամբում տեղադրելու համար թույլատրված վահանակների թիվը սահմանափակ է, սակայն իշխանությունները նախատեսում են այն ավելացնել, ինչը միայն կխթանի նման լուծումների նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ ավելացնելը միշտ ավելի հեշտ է, քան զրոյից ինչ-որ բան ստեղծելը: Այնուամենայնիվ, նույնիսկ առանց այդ թարմացման, Գերմանիայում պատշգամբներում տեղադրվող արևային մարտկոցների թիվն արագորեն աճում է և միայն 2024 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 50 հազար համակարգով:

SolarPower Europe-ի փոխանցմամբ Գերմանիայում պատշգամբների վրա տեղադրվել են մոտ 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային մարտկոցներ։ Միաժամանակ բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են 16 ԳՎտ հզորության պանելներ։ Պատշգամբների ֆոտոգալվանները կազմում են բնակելի արևային հզորության մոտավորապես 10 %-ը, թեև տեղադրման պարզեցված ընթացակարգերը խոստանում են արագորեն ավելացնել դրանց մասնաբաժինը: Օգնում են նաև սուբսիդիաները։ Օրինակ պատշգամբի ֆոտովոլտային համակարգ տեղադրել ցանկացողներին առաջարկվում է մինչև 500 եվրո։ Տեխնոլոգիան ինքնածախսածածկվում է մոտ երեք տարում, և եթե մարտկոցն աշխատի նախատեսված 20 տարին, ապա այն կվճարի իր գնի բազմապատիկը:

Որոշ մտահոգություններ են առաջանում պատշգամբների վրա վահանակներ տեղադրելու անվտանգության տեսանկյունից. 10-րդ հարկից 25 կգ-անոց պանելի ընկնելը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Բայց միևնույն ժամանակ տեխնոլոգիաները կատարելագործվում են, և պատշգամբներում մարտկոցներ տեղադրելու համար «հավաքիր ինքդ» փաթեթներն ավելի հեշտ ու հուսալի են դառնում:

Գերմանիայի փորձը պատշգամբների արևային վահանակների շահագործման հարցում արդեն պատրաստվում են ընդունել Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում և Լյուքսեմբուրգում: Նույն ուղղությամբ է շարժվում նաև Իսպանիան, բայց առայժմ գործը վերջնագծին չի հասել։ Բելգիայում, ընդհակառակը, քաղաքացիներին արգելել են արևային մարտկոցները միացնել իրենց տնային ցանցին վախենալով էներգիայի անվերահսկելի ալիքներից։ Վերլուծաբանները կարծում են, որ դա չափազանցված է: Պատշգամբների արևային մարտկոցների ներդրումն էներգետիկ բալանսում այնքան փոքր է, որ դա որևէ ազդեցություն չի ունենա բաշխիչ ցանցում էներգիայի տատանումների վրա։

Գերմանիայի իշխանությունների պլանների համաձայն մինչև 2030 թվականը արևային էներգիան կապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի առնվազն 80 %-ը։ Սակայն առայժմ երկու ակնառու խնդիր մնում է իշխանությունների լիազորություններից դուրս՝ Գերմանիայում կամ ԵՄ-ում արևային մարտկոցների արտադրությունը, ինչպես նաև օգտագործված վահանակների ուտիլիզացիան:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ