Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


7 միֆ գարեջրի օգտակարության մասին

 

Միֆ 1. Գարեջուրը օգտակար ալկոհոլային խմիչք է:
Իրականում գարեջուրն ավելի վնասակար է, քան օղին, քանի որ դրա մեջ 10-100 անգամ ավելի շատ թունավոր միացություններ (ալդեհիդներ, մեթանոլ, եթերներ...) կան, քան բարձրօրակ թորած սպիրտից ստացվող օղու մեջ։

2. Գարեջրային ալկոհոլիզմը մտացածին հասկացողություն է:
Իրականում գարեջրային ալկոհոլիզմը ծանր հոգեբանական հիվանդություն է։ Դրա ամենատիպիկ դրսևորումներից մեկը անոզոգոնիան է՝ հիվանդության առկայության բացարձակ ժխտումը հիվանդի կողմից։ Գարեջուր խմելու համար պետք չէ առատ սեղան, պետք չէ առիթ, այն կարելի է խմել մենակ կամ մի քանի հոգով, տանը կամ փողոցում, նստած կամ քայլելիս և այլն, այդ իսկ պատճառով նարկոլոգիայում գարեջրային ալկոհոլիզմը ալկոհոլիզմի ծանր ու շատ դժվար բուժվող տեսակ է։
3. Գարեջուրն օգտակար է օղուց հրաժարվողների համար:
Իրականում գարեջուրն ինքնախաբեության մեծագույն աղբյուրներից է։ Մեկ շիշ գարեջուրը հավասարազոր է 50-100 գրամ օղու՝ կախված դրա պնդությունից։ Հետևաբար, օրական 5-6 շիշ գարեջուր խմելը հավասարազոր է մեկ շիշ օղի խմելուն, բայց գարեջրի դեպքում գործում են հոգեբանական խոչընդոտներ, որոնք խանգարում են մարդուն գիտակցել իր վիճակը. օրական մեկ շիշ օղի խմողն անկասկած ալկոհոլիկ է համարվում, իսկ այ 2-3 լիտր գարեջուր խմողը՝ նորմալ մարդ, դեռ մի բան էլ ավելին՝ երբեմն հաջողակ ու երջանիկ մարդ կարող է համարվել։ Բացի վերը նշվածից՝ փորձը ցույց է տալիս, որ գարեջրի օգտագործման ավելացմանը զուգահեռ աճում է նաև օգտագործվող օղու քանակը։ Ռուսներն իզուր չեն ասում, որ օղին առանց գարեջրի փողը քամուն տալ է։
Միֆ 4. Գարեջուրն օգտակար է մարսողության համար:
Մարդկանց մեծամասնության համար գարեջրի համը սկզբում հաճելի չէ, անգամ զզվելի և դառը, բայց քանի որ գարեջուր խմելը որպես հասունության դրսևորում է ընկալվում, մարդիկ շարունակում են խմել այն։ Ինչ օգտակար հատկանիշներ վերագրվեն գայլուկին, դրա մեջ պարունակվող ծծումբը հանդիսանում է կոնցերոգեն, և այն անում է իր սև գործը՝ նպաստելով աղեստամոքսային տրակտում քաղցկեղի զարգացմանը։
Միֆ 5. Գարեջուրը հարուստ է վիտամիններով։
Կա տարածված թյուրիմացություն, համաձայն որի՝ գարեջրի ամենօրյա օգտագործումն ապահովում է մեզ անհրաժեշտ գրեթե բոլոր վիտամինների օրական չափաբաժիններով։ Այո´, գարեջրի բաղադրամասերը հարուստ են վիտամիններով, հատկապես՝ վիտամին B-ով, բայց դրանց կոնցենտրացիան գրեթե զրոյանում է և դառնում է աննշան գարեջրի եփման գործընթացում։ Որպեսզի միայն գարեջրով ապահովվեն անհրաժեշտ վիտամինների օրական չափաբաժինները, անհրաժեշտ է օրական խմել 10 լիտր գարեջուր...
Միֆ 6. Գարեջուրն օգտակար է երիկամների համար:
Գարեջուրն օրգանիզմից դուրս է հանում սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, կալիում, մագնիում և վիտամին C: Կալիումի դեֆիցիտը սպառնում է բերել սրտի առիթմիայի, առաջացնում է մաշկի չորացում և ցավեր սրունքներում։ Մագնիումի պակասը վտանգավոր է նրանով, որ փոխվում է տրամադրության ֆոնը՝ բերելով դյուրագրգիռության, լացկոտության, սակավաքնության։ Վիտամին C-ի պակասը վնասում է օրգանիզմի դիմադրողականությանը, զարգանում է ուղեղի հիպոքսիան, տուժում է ինտելեկտը, հաճախակիանում են մրսածությունները։ Հասկանալի է, որ երիկամների համար օգտավետության մասին իրականում ոչ մի խոսք չի կարող լինել, առավել ևս հաշվի առնելով, որ երիկամների միջով հսկայական քանակության գարեջուր է անցնում։
Միֆ 7. Գարեջուրն ավելացնում է սեքսուալ պոտենցիան:
Եվս մեկ տարածված թյուրիմացություն կա, համաձայն որի՝ գարեջուրը նպաստում է սեքսուալ պոտենցիայի բարելավմանն ու հեշտացնում է շփումը հակառակ սեռի հետ։ Իրականում ամեն ինչ տրամագծորեն հակառակ է։ Գարեջուրն արգելափակում է անդրոգենների արտադրությունը, ինչն ուղղակիորեն խանգարում է, որպեսզի սեռական ձիրք զգա մարդ հակառակ սեռի նկատմամբ։ Տղամարդկանց մոտ գարեջրի շարունակական չարաշահումը կարող է բերել սերմնային պարանիկների անդառնալի դեգեներատացման, ինչի արդյունքում սկսվում է արտադրվել նյութ, որը ճնշում է արական տեստաստերոն հորմոնի արտադրությունը, ինչն էլ իր հերթին բերում է տղամարդկանց արտաքին տեսքի փոփոխությունների. սկսում են աճել կրծքերը, լայնանում է տազը։ Գարեջուրը չարաշահող կանանց մոտ ավելանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, իսկ եթե կինը նաև կերակրող մայր է, ապա այդ կնոջ կաթով սնվող նորածինները կարող են էպիլեպտիկ ցնցումներ ունենալ։ Նաև կանանց մոտ կոշտանում է ձայնն ու առաջանում են այսպես կոչված գարեջրային բեղիկներ։

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию