ХХ-րդ դարի առաջին կեսի էրոտիկան. Լուսանկարների ժանր, որի մասին ընդունված չէ խոսել
ԼԱՅՖԱռաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած համեմատաբար խաղաղ ժամանակահատվածում Ժակ Բիդերերը իր նշաձողը գտավ ստուդիական լուսանկարների ոլորտում ու քիչ հաջողություններ չունեցավ: Իհարկե, պարծենալ, որ էրոտիկա ալս լուսանկարում, ընդունված չէ, այն էլ այն այդ տարիներին, սակայն մյուս կողմից՝ եթե այն նկարահանված է բավական գեղարվեստորեն ու հոգով, ինչո՞ւ ոչ:
Ժակ Բիդերերը իր կարիերան սկսեց Փարիզ տեղափոխվելուց հետո, որտեղ եղբոր հետ բացեց կինոստուդիա: Սկսելով սովորական լուսանկարներից՝ Ժակը կենտրոնացավ թեթև էրոտիկայի վրա: Դրանք այդ ժամանակվա համար դասական համարվող «թեթևակի մերկացած» կանայք էին նման թեմայի համար ստանդարտ դիրքերով: Ավելի ուշ նրա լուսանկարները դարձավ ավելի գեղարվեստական, ոչ ստանդարտ, հումորով:
Հետագայում նա դադարեց լուսանկարների վրա գրել իր անունը, սակայն դրանից շատերը ճանաչելի էին դառնում հերոսների կրկնվող դիրքերից, դեկորացիաներից ու թեմատիկայից:
1930-1940-ականներին Բիդերեր եղբայրների գործերը բավական լավ էին, սակայն Ֆրանսիա ներխուժեցին նացիստները ու հրեա եղբայրներին ուղարկեցին Օսվենցիմ, որտեղից նրանք այլևս դուրս չեկան: Ավելի ուշ նրանց պատմության հիման վրա մի քանի գիրք գրվեց, թողարկվեցին լուսանկարների հավաքածուներ:
Այդ տարիներին, ցանկացած, անգամ թեթևակի մերկ կանանց լուսանկարները օրենքով խստորեն արգելվում էին: