Իրինա Կրուգի և հայ երգիչ Էդգարի զգացմունքային տեսահոլավակը
ՖՈՏՈՌուսաստանաբնակ հայ երգիչ Էդգարը և ռուս էստրադային երգչուհի Իրինա Կրուգը զուգերգ են ձայնագրել, որի հիման վրա օրերս տեսահոլովակ են նկարահանել, իսկ բացառիկ մանրամասներն ու լուսանկարները վստահել են BlogNews-ին։ «А Ты Меня Люби» կոչվող երգի տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնվի Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին։
«Էդգարչիկը շատ համառ տղամարդ է, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Նա ինձ զուգերգի առաջարկ էր ուղարկել և պարբերաբար հիշեցնում էր իմ մենեջերներին այդ մասին։ 2 ամիս անց, ի վերջո, չդիմացա և լսեցի երգը։) Ես հիացած էի երգով ու Էդգարի նպատակասլաց բնավորությամբ։ Մենք հանդիպեցինք, ծանոթացանք ու սկսվեց ջերմ ընկերական ստեղծագործական պրոցեսը»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Իրինա Կրուգը, Էդգարն էլ հավելեց, որ Իրինայի հետ զուգերգի գաղափարն իր պրոդյուսեր Տարոն Պողոսյանինն է։ «Տարոնն այս երգը տեսավ հրաշալի փխրուն աղջկա՝ Իրինա Կրուգի հետ զուգերգի տեսքով։ Ես միանգամից ոգևորվեցի այդ գաղափարով։ Արդյուքնում ստացվեց գեղեցիկ երգ, բացի այդ մենք շատ ջերմ ընկերացանք»,- նշեց նա։
Շարունակությունը՝ այստեղ