Երևանում 3 երիտասարդ ծեծի է ենթարկել LGBT ակտիվիստների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 15-ի երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել Երևանում: Մեր տեղեկություններով ժամը 21:00-ի սահմաններում անհայտ 3 անձանց կողմից ծեծի են ենթարկվել LGBT ակտիվիստներ, որոնցից երկուսը աղջիկ, երկուսը տղա, մեկն էլ տրանսգենդեր կին:
Երեկոյան երիտասարդների խումբը զբոսնելիս է եղել Երևանի Մոսկովյան փողոցի վրա, անծանոթ երեք տղաներ մոտեցել են նրանց, բարձրաձայն հայհոյել և անմիջապես հարվածել տղաներից մեկին: Ծեծվող տղային փորձել են օգնել իր ընկերները, սակայն նույնպես ենթարկվել են ծեծի: Ծեծող երիտասարդները ծաղրել են ծեծվող երիտասարդին արտաքին տեսքի համար, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել՝ ենթադրելով, որ տղան նույնասեռական է:
Դեպքից հետո բռնության ենթարկվածները Թումանյանի արձանը տարածքը հսկող պարետային ոստիկանին հայտնել են կատարվածի մասին, իսկ երեկ առավել շատ տուժած երիտասարդը դիմել է բժշկի, ցույց տվել վնասածքները և կատարվածի վերաբերյալ դիմում ներկայացրել ոստիկանություն, որտեղ դիմումին ընթացք են տվել:
Մեր տեղեկություններով հարձակման ենթարկվածներից մեկը «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Pink Armenia) հկ-ից է, որտեղից հաստատեցին միջադեպի մասին մեզ հասած տեղեկությունները:
Լիլիթ Լալայան