Այ քեզ անակնկալ․ 50 տարի դիետոլոգները ստել են ձվի եւ խոզաճարպի մասին
ԼԱՅՖԱՄՆ դիետոլոգների ասոցիացիան եկել է եզրահանգման, որ «առողջ սնունդ» համարվող ուտելիքներից որոշները իրականում ճարպակալման ու դիաբետի են բերում։ Վերջերս շատ նորաձեւ է դարձել առողջ սնունդի հետեւել, սակայն հաճախ ծայրահեղությունների հետեւից են ընկնում՝ չիմանալով, թե որն է ճիշտը, որը սխալ։ Չես իմանում, թե ընդունածդ սնունդը օգուտ է տալիս, թե վնաս։
Հիմա դիետոլոգները ասում են՝ կեր այն, ինչ պահանջում է օրգանիզմդ։ Այն ավելի լավ գիտի, թե որն է իր համար առողջ, որը չէ։ Դիետոլոգները նոր բացահայտումներ են անում։
«Երկար տարիների աշխատությունները ցույց են տվել, որ ցածր կալորիականության մասին ուսումնասիրություններն այնքան էլ իրականության չեն համապատասխանում։ Իրականում սնունդի մեջ առկա խոլեստերոլը արյան մեջ խոլեստերինի մակարդակի հետ կապ չունի։ Իզուր ենք տարիներ շարունակ դեղնուցից խուսափել»,- ասում են նրանք։ Նույնն էլ վերաբերվում է խոզաճարպին։
Գիտնականները նաեւ պարզել են, որ աղի օգտագործում ու սրտային հիվանդությունները կապ չունեն, ինչպես որ մենք երկար տարիներ մտածում էինք։
Վերջին 50 տարիներին մարդիկ ավելի շատ ցածր կալորիականության սնունդ են սկսել օգտագործել, ինչը իրականում ավելի շատ է բերում ճարպակալման եւ դիաբետի, քանի որ դրանք հաճախ ցանկության դեմ գնալով են ուտում։ Այժմ դիետոլոգները ցանկանում են առողջ եւ անառողջ սնունդի ցանկերը վերանայել ու փոփոխման ենթարկել։
Պատրաստեց Past.am-ը: