Ինչի կարող է հանգեցնել կարտոֆիլի հաճախակի օգտագործումը. բժիշկներ
ԼԱՅՖՃապոնացի գիտնականները հատուկ հետազոտության շնորհիվ եկել են այն եզրակացության, որ կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Մասնագետները վերլուծել են տասնյակ հազարավոր հիվանդների տվյալներ՝ միաժամանակ ուշադրություն դարձնելուվ այն հիվանդների կենսակերպին, որոնց մոտ ախտորոշվել է երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Պարզվել է, որ նրանք սննդում օգտագործել են շատ կարտոֆիլ:
Կարտոֆիլը հայտնվել է վնասակար ուտելիքների ցուցակում օսլայի մեծ պարունակության շնորհիվ: Դրանում քիչ կան օգտակար բուսական մանրաթելեր, վիտամիններ և հանքանյութեր: Հենց ածխաջրերի մեծ պարունակությունն էլ մեծացնում է երկրորդ տիպի դիաբետի ռիսկը:
Ճապոնացի գիտնականների տվյալներով՝ շաբաթական 7 բաժին կարտոֆիլ ուտելու դեպքում շաքարային դիաբետի զարգացման ռիսկը աճում է 33%-ով՝ համեմատած նրանց հետ, ովքեր օգտագործում են շաբաթական 1 բաժնից ոչ ավելի: