Քույրերի պատերազմ․ ինչու են վատացել Քիմ Քարդաշյանի եւ Քայլի Ջենների հարաբերությունները
ԼԱՅՖԱսում են՝ Քարդաշյանների ընտանիքում ամեն բան հարթ չէ։ 18-ամյա Քայլի Ջենները նախանձում է ավագ քրոջը՝ Քիմ Քարդաշյանին եւ երազում է նրա նման հայտնի դառնալ։ Քույրերն անընդհատ վիճում են, մրցակցում իրար հետ։ Սակայն այս տեղեկությունները որոշել է հերքել Քիմի ամուսինը՝ Քանյե Ուեսթը։
«Քայլին ու ես անընդհատ ծիծաղում ենք այդ լուրերի վրա»,- Ինստագրամի իր էջում գրել է նա։ Քիմն էլ գրել է, որ Քայլին իրենից շատ բան է սովորում, իրենք շատ մտերիմ են, իսկ այդ լուրերն ուղղակի ծիծաղելի են։ Քայլին նույնպես մեկնաբանել է այդ լուրերը։
«Ես մտածում եմ, որ մարդիկ մոռանում են, որ ես ու Քիմը քույրեր ենք։ Մենք չենք մրցակցում։ Մենք բացարձակ տարբեր մարդիկ ենք։ Քիմն իմ ամենամեծ ոգեշնչման աղբյուրն է։ Մենք իրար շատ ենք սիրում»,- գրել է նա։ Այնուամենայնիվ, այդ խոսակցությունները չեն լռում։ Ասում են՝ ինչ էլ հայտարարեն քույրիկները, նրանք անընդհատ կռվում ու վիճում են։
Պատրաստեց Past.am-ը: