Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ պատասխան է տալու դատախազ Մարտիրոսյանն ապօրինի ազատազրկման և չբացահայտված սպանության դեպքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վանաձորում դանակահարության հետևանքով մահացած 15-ամյա հանդբոլիստի սպանության գործով իրավապահները որպես մեղադրյալ էին ներգրավել վանաձորցի 22-ամյա Կարեն Կունգուրցևին, չնայած քաղաքում շրջանառվող խոսակցություններով, դեպքը ԱԱԾ ինչ-որ աշխատակցի որդու հետ էր կապվում: Մինչդեռ դատախազությունը՝ դատախազ Պետրոս Մարտիրոսյանի միջոցով, Կունգուրցևի վերաբերյալ մեղադրանքն էր ուղարկել դատարան:
 
2 տարի 7 ամիս մեղադրյալի կարգավիճակով պահվելով անազատության մեջ՝ ապրիլի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Կարեն Կունգուրցևն անպարտ ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և արդարացվեց:
 
Պաշտպանական կողմը հենց սկզբից էր հայտարարում մեղադրանքի անհիմն լինելու մասին, տուժող կողմն էլ՝ սպանված անչափահասի հայրը, սկբում ոչ միանշանակ, բայց դատական քննության ընթացքում ինքն էլ եկավ նույն համոզմունքին, որ Կ.Կունգուրցևն անմեղ է վերագրվող սպանության մեջ, դատական ճառերի փուլում էլ հանդես եկավ հստակ դիրքորոշմամբ՝ Կ. Կունգուրցևի անմեղության վերաբերյալ:
 
Ամբողջ դատաքննության ընթացքում՝ 1 տարի 7 ամիս, անընդհատ բարձրաձայնվում էին իրավապահների կողմից թույլ տրված դատավարական խախտումների ու ապօրինությունների մասին, բայց մեղադրանքի կողմը ո´չ փորձում էր ընդունել դրանք, ո´չ էլ գոնե փոխել դիրքորոշումը: Վերջում էլ հսկող դատախազ Պետրոս Մարտիրոսյանն ու դատարանում մեղադրանքը պաշտպանելու համար նրան միացած ևս երկու դատախազներ պատիժ պահանջեցին Կունգուրցևի համար՝ 9,5 տարվա ազատազրկում:
 
Խոսելով դատարան հասցված անհիմն մեղադրանքի, դրա հիմքով 22-ամյա երիտասարդի՝ 2 տարի 7 ամիս ապօրինի ազատազրկման և ընդհանրապես այս գործի մասին՝ արդարացվածի պաշտպան Արայիկ Պապիկյանն այն բնութագրելով՝ նշում է. «Սա մեր երկրում կարող է դիտարկվել և´ տարբերվող, և´ սովորական՝ ստանդարտների մեջ»:
 
Իսկ զուտ իրավական առումով բարդ դատական գործընթաց էր, ծավալուն, գործով անցնող շուրջ 40 վկաներով՝ մեծ մասամբ անչափահասներ: Հավատում էին արդարացման ելքով գործի ավարտին, բայց, ինչ խոսք, վերջնական որոշումը դատարանինն էր: Կբողոքարկի՞ դատախազությունն արդարացման դատավճիռը, թե՞ ոչ, պաշտպանը դժվարանում է կանխատեսել, նրա խոսքով, իրենք էլ դեռ այս պահին չեն քննարկել Կունգուրցևի ապօրինի անազատության, նրա խախտված իրավունքների համար պայքարի հետագա քայլերը:
 
Ինչ վերաբերում է կոնկրետ սպանության դեպքով հանցագործի բացահայտված չլինելու փաստին, պաշտպանի խոսքով՝ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այդ հարցին, իր գործն է, կարծում է, որ քննություն կտարվի այդ մասով:
 
Ադրինե Թորոսյան
 
ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը