Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լավրովը եկել էր սառեցնելու Արցախյան հակամարտությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան բուռն քննարկումների առիթ է դարձել: Այցից առաջ որոշ շրջանակներում տարածվել էր խուճապային տրամադրություն, թե Լավրովը գալիս է Հայաստանի իշխանություններին ստիպելու Արցախի տարածքները հանձնել Ադրբեջանին: Այդ մտայնության համար հիմք էին ծառայել ռուսական մամուլի հրապարակումները: Դրանցում նշվում էր, թե Լավրովն Արցախյան հակամարտության կարգավորման առաջարկությամբ է մեկնում Երևան, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «ցավոտ փոխզիջումների» գնան:

Սակայն Լավրովի հայտարարություններն ամբողջությամբ հերքեցին այդ մտահոգությունները: Ռուսաստանի արտգործնախարարը խոսեց ոչ թե հակամարտության լուծման ինչ-որ տարբերակների մասին (թեև հպանցիկ անդրադարձավ Կազանի փաստաթղթին), այլ, որ պետք է ամբողջությամբ կատարվեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև 1994-1995թթ. ստորագրված զինադադարի համաձայնագրերի պահանջները: Բացի դրանից` Լավրովն անդադար շեշտել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու կարևորությունը:

Այլ կերպ ասած` Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի, բնականաբար, նաև Ադրբեջանի ղեկավարությանը հորդորել է վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ստատուս քվոն: Որոշ փորձագետներ համարում են, որ Լավրովի այդ հայտարարությունները Հայաստանի շահերից են բխում: Իհարկե, այնպես չէ, որ զինադադարի համաձայնագրերն ու Մինսկի խմբի ձևաչափը հակասում են Հայաստանի շահերին:

Զինադադարն ու խաղաղ բանակցային գործընթացն ինքնին չեն կարող Հայաստանի շահերից չբխել, դա նույնիսկ պրիմիտիվ մոտեցում է, բայց խնդրին ավելի խորը դիտարկելու պարագայում առաջանում են որոշ հարցեր: Ադրբեջանը սանձազերծեց նոր ռազմական գործողություններ՝ կոպտորեն խախտելով այդ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը և միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև ստանձնած պարտավորությունը, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Ռազմական գործողությունների արդյունքում խախտվել է ստատուս քվոն` այն իրավիճակը, ինչ կար մինչև ապրիլի 2-ը: Զոհվել են 100-ավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ, Ադրբեջանի զինված ուժերն անցել են նախկինում որոշված շփման գծի սահմանները, վերցրել որոշ դիրքեր, ռմբակոծել են բնակավայրեր, իրականացրել ռազմական հանցագործություններ:

Եվ ի՞նչ, հիմա ձևացնե՞լ, թե այդ ամենը տեղի չի ունեցել և վերադառնա՞լ նախկին իրավիճակին: Անգամ ցանկության դեպքում դա անհնար է: Փոխվել է իրավիճակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր առաքելությունը ոչ այնքան հակամարտության կարգավորումն է, որքան նոր պատերազմը և արյունահեղությունը կանխելը: Բոլոր միջնորդները, այդ թվում` Լավրովը, հայտարարում են, որ հակամարտությունը կարող են լուծել միայն այդ հակամարտության կողմերը, իսկ իրենց խնդիրն է կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միջնորդներին չհաջողվեց Ադրբեջանին ստիպել հրաժարվել Արցախի հարցը պատերազմի միջոցով լուծելու գաղափարից:

Բաքվին այդ արկածախնդրությունից հետ չպահեցին ո՛չ զինադադարի համաձայնագրերը, ո՛չ էլ Մինսկի խմբի կոչերը: Հետևաբար, որտեղի՞ց երաշխիք, որ մի քանի օրից, մեկ ամսից, մեկ տարուց հետո Ադրբեջանը կրկին չի սկսի ռազմական գործողություններ: Եթե հստակ գնահատական չի տրվում տեղի ունեցածին, Ադրբեջանը, երբ ուզում, պատերազմ է սկսում, երբ ուզում, հրադադար խնդրում, ապա էլ ո՞րն է նախկին ստատուս քվոյին վերադառնալու և բանակցությունների իմաստը:

Անշուշտ, Արցախյան հակամարտության մեջ ինչպես կողմերի, այնպես էլ միջնորդների շահերը բախվում են, հետևաբար, յուրաքանչյուրը փորձում է մանևրել: Կոնկրետ Ռուսաստանը հասկացնել տվեց, որ իրեն շահեկան է Արցախյան հակամարտության սառեցումը, այլ ոչ թե կարգավորումը: Այդ մասին ավելի վաղ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Քառօրյա պատերազմից հետո Երևան և Բաքու կատարած այցերի օրերին նա նշել է, որ ավելի լավ է հակամարտությունը սառեցվի, քան արյուն թափվի: Ինչևէ, Հայաստանը չպետք է հենց այնպես ների Ադրբեջանին քառօրյա պատերազմը: Պաշտոնական Երևանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը, պահանջի Արցախի ժողովրդի անվտանգության և զինադադարի պահպանման գործուն երաշխիքներ: Այդպիսի երաշխիքներից է այլևս որևէ միակողմանի զիջման չգնալը ու Արցախի անկախության ճանաչման գործընթացի ծավալումը:

Հայաստանը զիջեց, բանակցեց որքան հնարավոր էր, բայց Ադրբեջանը ջուրը նետեց 22 տարվա բանակցությունների ողջ աշխատանքը: Պետք է փաստել, որ Հայաստանի պաշտոնական հայտարարություններում արդեն իսկ նկատվում է դիրքորոշման փոփոխություն:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը նշել է. «Հրադադարը ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: Մենք համոզված ենք եղել, որ այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ»:

Հենց Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նախագահն ընդգծել է, որ միջնորդները հասցեական չեն նշում այն կողմի անունը, որը հրաժարվում է խաղաղ կարգավորման առաջարկություններից, ինչի արդյունքում էլ Ադրբեջանն անպատիժ խախտում է զինադադարը: Պատերազմի թեժ օրերին նախագահ Սարգսյանը հանձնարարեց Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի տեքստ նախապատրաստել: Դեռևս անհայտ է այդ փաստաթղթի ճակատագիրը:

Թերևս իշխանությունները սպասում են Բաքվի հետագա քայլերին: Բայց, անկախ Ադրբեջանի հետագա գործողություններից, այդ գործընթացը պետք է հասցնել մինչև վերջ: Ինչ-որ ձևով պետք է անպայման պատժել Ադրբեջանին, որ վերջինիս իշխանությունների համար հասկանալի լինի` ցանկացած նոր ռազմական ավանտյուրա վերջնականապես փակելու է ոչ թե 5 շրջան, այլ նույնիսկ կես շրջան հետ ստանալու հեռանկարը:

Տիգրան Խաչատրյան

Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)