Եվրատեսիլ 2016. Իվետա Մուկուչյանը՝ «Լավագույն 2-րդ փորձ» քվեարկության հաղթող
ԼԱՅՖԸնդամենը մեկ օր եւ մեկնարկում է Եվրատեսիլ երգի միցույթը, որի առաջին կիսաեզրափակիչ փուլում ելույթ է ունենալու մեր այս տարվա պատվիրակ Իվետա Մուկուչյանը։ Եվ մինչ Իվետան պատրաստվում է իր երրորդ փորձին, հայտնի են դարձել բրիտանական Wiwibloggs-ի հայտարարած «Լավագույն 2-րդ փորձ» քվեարկության արդյունքները։
Ինչպես գիտեք, գեղեցկուհի Իվետայի երկրորդ փորձը շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմին կայացավ մայիսի 6-ին, եւ մեր երգչուհին ներկայացավ հենց այն զգեստով, որով նա ելույթ կունենա վաղը։ Եվ պարզվում է, որ երկօրյա քվեարկության արդյունքում հենց մեր պատվիրակի ելույթն է ճանաչվել լավագույնը։
Հիշեցնենք, որ Իվետայի, որը եվրատեսիլյան կարմիր գորգով անցնելիս փայլեց իր շքեղ տեսքով, առաջին փորձը նույնպես լավագույնն էր համարվել եւ լրատվամիջոցների, եւ նույն Wiwibloggs-ի ընթերցողների շրջանում։
Այո, Իվետան փոքրիկ, բայց հստակ քայլերով գնում է դեպի հաղթանակ։
Աղբյուրը՝ Style.news.am