Ըստ Iravunk.com-ի տեղեկությունների՝ երեկ Ֆրանսիայում ծնվել է Սիրոշոյի եւ Լեւոն Քոչարյանի երկրորդ որդին:
Այս լուրը հաստատելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու մենեջերի՝ Նունե Խուրշուդյանի հետ, ով, սակայն, ոչ հերքեց, ոչ հաստատեց Սիրուշոյի՝ երկրորդ անգամ մայրանալու լուրը.
«Ինչպես բազմիցս եմ նշել, այս անգամ եւս պետք է ասեմ, որ մենք անձնական բնույթի ոչ մի տեղեկություն չենք հայտնում: Չեմ կարող որեւէ ճշտում կամ մեկնաբանություն տալ»,- նշեց մենեջերը:
Նշենք, որ մենք փորձեցինք խոսել նաեւ Սիրուշոյի ծնողների՝ Հրաչյա Հարությունյանի եւ Սյուզան Մարգարյանի հետ, սակայն նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց: