Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծիրանի արտահանումն ու դոլարի փոխարժեքի անկումը. Ի՞նչն է ընդհանուր

ECONOMICS

Ծիրանի արտահանումն ու դոլարի փոխարժեքի անկումը: Ի՞նչն է ընդհանուր Եթե հպանցիկ փորձենք առանձնացնել մեր երկրի տնտեսական համակարգի վեջին շրջանի առավել ուշագրավ իրադարձությունները, ապա կանգ կառնենք 2 հանգամանքի վրա: Դրանցից առաջինը կապված է գյուղատնտեսության բնագավառի հետ, մասնավորապես, արդեն մի քանի օր է՝ սկսվել է ծիրանի մթերման գործընթացը: Երկրորդ՝ առավել ուշագրավ իրադարձությունը կապած է արտարժույթի շուկայի հետ, մասնավորապես, արդեն մի քանի օր է, ինչ ԱՄՆ դոլարը արծանագրել է փոխարժեքի շարունակական անկում: Թվում է, թե միմյանցից անկախ՝ ծիրանի հասունացումն ու դոլարի փոխարժեքը ոչ մի ընդհանուր եզր չպետք է ունենան, սակայն այս փոփոխությունների միջև կապը, առավել քան ընդհանրական է:

Սկսենք գյուղատնտեսությունից: Այսպիսով, արդեն մի քանի օր է՝ մեր երկրում սկսվել է ծիրանի մթերումը: Այս տարի, բնակլիմայական պայմաններից ելնելով, ծիրանը շուտ է հասունացել, ուստի մթերման և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Եթե անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 տոննա: Վերամշակող գործարաններում սկսվում է նաև մթերման գործընթացը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի վաղ ակնկալվում էր ծիրանի ցածր բերք, սակայն այդ կանխատեսումները չիրականացան, և այս տարի նախնական գնահատականներով` կունենանք ավելի քան 60 հազար տոննա բերք: Ծիրանի բերքին զուգահեռ բարեհաջող է նաև մյուս մրգերի թողարկման ծավալները: Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, ինչպես նաև մինչ օրս ընդհանուր առմամբ արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց:

Գյուղատնտեսությունից, անցում կատարելով տնտեսության մակրոմակարդակի, ակնհայտ կդառնա, որ վերոնշյալ գյուղմթերքի արտահանումը ՀՀ-ից արտահանվող ապրանքատեսակների մի զգալի մասն է, որը, բնականաբար, իր ուղղակի ազդեցությունն է ունենում զուտ արտահանման ծավալի, հետևաբար, նաև վճարային հաշվեկշռի վրա: Արտահանման նման ծավալների պայմաններում վճարային հաշվեկշիռը ստանում է դրական դինամիկա, ինչն էլ ապահովում է ֆինանսական հոսքեր դեպի մեր երկիր: Նման հոսքերի պարագայում ամրապնդվում են դրամի դիրքերը և բերում արտարժույթի փոխարժեքի նվազման: Հենց այս պրոցեսի արդյունքը եղավ նաև վերջին օրերին ԱՄՆ դոլարի փոխարժեքի շարունակական անկումը, որն առավել մանրամասն ներկայացված է գծապատկերում:

Դոլար/դրամ փոխարժեքը հունիսի 10-22-ը

Ինչպես երևում է գծապատկերից, հունիսի 10-22 ընկած ժամակահատվածում ԱՄՆ դոլար/դրամ հարաբերակցությունը անընդհատ նվազել է՝ հասնելով 1 դոլարի դիմաց 475.8 դրամի: Իհարկե, սրա վրա ազդել են նաև համաշխարհային խոշոր տնտեսական փոփոխություններ, սակայն այն, որ ՀՀ-ից արտահանման ծավալների ավելացումը ազդեցության հիմնական գործոններից մեկն է, փաստ է, և հենց այստեղ է բացատրվում ծիրանի արտահանման և փոխարժեքի միջև եղած կապը: Հավելենք նաև, որ արտահանման գործընթացը դեռևս նոր է սկսվում և եթե իրականանան կանխատեսվող ծրագրերն ու քաղաքականությունը, առաջիկա ամիսներին մենք ականատես կլինենք մեր տնտեսության համար բավականին բարենպաստ իրադարձությունների:

Հայկ Բեջանյան

Past.am վերլուծաբան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia