Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանը սոցիալական զարգացմամբ նահանջել է տարածաշրջանի բոլոր երկրներից

ANALYSIS

Միջազգային հետազոտական The Social Progress Imperative նախագծի վերլուծական խումբը հրապարակել է ամենամյա Սոցիալական առաջընթացի վարկանիշը (The Social Progress Index): Աշխարհի 160 երկրների շարքում Հայաստանը այդ վարկանիշով զբաղեցրել է 67-րդ տեղը: Վրաստանը 54-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանը` 77-րդ: Տարածաշրջանի երկրներից Թուրքիան 58-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը` 93-րդ:

Թվերից անցնենք բովանդակությանը: Նախ՝ հարկ է նկատել, որ The Social Progress Imperative-ը հիմնադրվել է 2013թ. ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի կողմից: Նախաձեռնությունում ներգրավված են աշխարհի առաջատար հետազոտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, ովքեր հավաստի տվյալների հիման վրա գնահատում են երկրների հասարակական բարեկեցությունն ու սոցիալական առաջընթացը: Այդ վարկանիշային ուսումնասիրության յուրահատկությունն այն է, որ գնահատվում են ոչ թե երկրի տնտեսական զարգացման կամ աճի չոր ցուցանիշները, ինչպիսին է համախառն ներքին արդյունքը, այլ սոցիալական առաջընթացը:

Ընդհանուր առմամբ հաշվի է առնվում 50 ցուցանիշ, որոնք միավորված են երեք խմբում: Դրանք հետևյալն են`

1. Մարդու հիմնական պահանջները` սնունդ, առաջնային բուժօգնության հասանելիություն, բնակարանային ապահովություն, ջրի, էլեկտրաէներգիայի, սանիտարական ծառայությունների հասանելիություն, ինչպես նաև անձնական անվտանգության մակարդակ:

2. Մարդու բարեկեցության հիմքերը` բազային գիտելիքների հասանելիություն և բնակչության գրագիտության մակարդակ, տեղեկատվության և հաղորդակցության միջոցների հասանելիություն, առողջապահություն, էկոլոգիական կայունություն:

3. Մարդու զարգացման հնարավորություններ` անձնական և քաղաքացիական ազատությունների մակարդակ, որոշում ընդունելու իրավունքի և հնարավորության ապահովում և սեփական ներուժի կենսագործում:

Ահա սրանք են այն գլխավոր ցուցանիշները, որոնց հիման վրա մասնագետները գնահատում են երկրների սոցիալական առաջընթացի մակարդակը: Ինչպես երևում է, Հայաստանը այդ առումով ավելի բարձր հորիզոնականում է, քան Ադրբեջանը կամ Իրանը: Հայաստանը, փաստորեն, աշխարհի այն երկրների ցանկում է, որտեղ սոցիալական առաջընթացը բավարար մակարդակի վրա է:

Ինչպես ասում են, ճշմարտությունը երևում է համեմատության մեջ: Բայց եթե համեմատում ենք Հայաստանn այլ երկրների հետ, պետք է Հայաստանին համեմատենք նաև իր իսկ զարգացման դինամիկայի հետ, թե ինչ մակարդակում էր սոցիալական առաջընթացը մեր երկրում, օրինակ, անցած տարի: Եվ ահա այդ համեմատության մեջ բացահայտում ենք, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը մեկ տարվա ընթացքում զգալի հետընթաց է ապրել սոցիալական զարգացման ցուցանիշներով: Եվ այսպես` 2015-ին Հայաստանը վարկանշային սանդղակում զբաղեցնում էր 61-րդ հորիզոնականը, այսինքն` այս տարի 6 կետով նահանջ է ունեցել:

Վրաստանը անցած տարի 60-րդ տեղում էր, այս տարի` 54-րդ, մեր հյուսիսային հարևանը 6 կետով առաջընթաց է արձանագրել: Ադրբեջանը նախորդ տարի 76-րդն էր, 2016թ. 77-րդն է, նահանջել է ընդամենը 1 կետով: Թուրքիան 2015-ին 58-րդ տեղում էր, այս տարի այդ երկիրը պահպանել է նույն ցուցանիշը: Իրանը նախորդ տարի 95-րդ հորիզոնականում էր, իսկ այս տարի` 93-րդ: Եվ ահա այս համեմատությունից պարզ է դառնում, որ տարածաշրջանում Հայաստանը ամենամեծ հետընթաց գրանցած երկիրն է սոցիալական առաջընթացի առումով:

Այսինքն` կարևոր է հաշվի առնել ոչ միայն այն հանգամանքը, թե զարգացման ցուցանիշների առումով ինչ գնահատական է տրվում, այլև թե զարգացման ինչ դինամիկա է գրանցվում: Արդյոք կա՞ շարունակական աճ և զարգացում, թե՞ հակառակը: Պարզվում է, որ կա զգալի նահանջ: Հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ որ ցուցանիշներով է Հայաստանում սոցիալական իրավիճակն ավելի բարվոք: Եվ այսպես.

«Մարդու հիմնական պահանջները» բաժնում մեր երկրի ցուցանիշները հետևյալն են` սննդի և առաջին բուժօգնության մատչելիություն` 96,35, ջրի և սանիտարական ծառայությունների մատչելիություն` 96,39, ապահովվածություն բնակտարածքով` 75,78, անձնական անվտանգության աստիճան` 72,52:

«Մարդու բարեկեցության հիմքերը» անվանակարգում ցուցանիշները հետևյալն են` հիմնարար գիտելիքների հասանելիություն` 88,60, տեղեկատվության և հաղորդակցության միջոցների հասանելիություն` 75,35, առողջապահության մատչելիություն` 51,16, բնապահպանական կայունություն` 61,91:

«Մարդու զարգացման հնարավորություններ» բաժնում Հայաստանն ունի հետևյալ ցուցանիշները. Անձնական իրավունքների մակարդակ` 39,73, անձնական ազատությունների մակարդակ` 48,16, հանդուրժողականություն և ներգրավվածություն` 39,96, առաջատար կրթության հասանելիություն` 46,68:

Դժվար չէ նկատել, որ Հայաստանում սոցիալական առումով դրական ցուցանիշները գերազանցապես բաժին են ընկնում սոսկ հաց ու ջրին, բնակարանային ապահովությանը, կրթությանը, տեղեկատվության և հաղորդակցության միջոցների հասանելությունը և անձնական անվտանգությանը: Իսկապես մեր երկրում շարքային քաղաքացու կյանքին հենց այնպես որևէ վտանգ չի սպառնում: Հանցավորության մակարդակը համամետաբար ցածր է, ինչը պայմանավորված է մասնակիորեն այն հանգամանքով, որ Հայաստանը մոնոէթնիկ և սոցիալական առումով ոչ շատ բազմազան երկիր է, ունի որոշակի կարծրացած ավանդույթներ, սոցիալական իմունիտետ:

Իսկ ինչ վերաբերում է մարդու զարգացման հնարավորություններին, անձնական ազատությանը և իրավունքներին, իր պոտենցիալը կյանքի կոչելու հնարավորությանը, առողջությանը և էկոլոգիային, ապա Հայաստանը գրանցել է վատ ցուցանիշներ: Իհարկե, դժվար է վիճարկել այդ իրողությունը: Այս համեմատությունը լուրջ խորհելու առիթ պետք է տա Հայաստանի իշխանություններին: Չի կարելի օդի մեջ ուրախանալ սոսկ այն առումով, որ Հայաստանը, օրինակ, առաջ է Ադրբեջանից հորիզոնականների առումով: Պետք է համեմատությունը կատարել ամբողջական և տեսնել դինամիկան:

Իսկ դինամիկան Հայաստանի օգտին չի վկայում: Այս և նմանատիպ այլ վիճակագրական ցուցանիշներն ամեն անգամ հուշում են, որ Հայաստանում կենսական անհրաժեշտություն են դարձել արմատական բարեփոխումները և նոր որակի արդյունավետ կառավարումը: Հակառակ դեպքում ամեն տարի ստիպված ենք լինելու խոսել հետընթացի մասին:

Տիգրան Խաչատրյան,  Past.am վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal