Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է Հայաստանում բենզինի գինը թանկ Ռուսաստանի և Վրաստանի գներից

ANALYSIS

Վերջին շրջանում մեր երկրի վառելիքի շուկայում բավականին դրական շարժ նկատվեց: Տարիների ընթացքում շարունակաբար թանկացող բենզինը վերջապես զգալի էժանացավ: Սակայն համեմատության համար պետք է նշենք, որ այն դեռևս բավական բարձր մակարդակի վրա է, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Այս համեմատությունը ավելի պարզ հասկանալու համար համադրենք Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի բենզինի շուկայական գները և դիտարկենք գնագոյացման համակարգերը:

Այսպիսով, Ռուսաստանը բենզին արտադրող է և, դրանով պայմանավորված, իր ներքին շուկայում այն վաճառում է բավականին էժան՝ շուրջ 35 ռուբլի ներքին գնով: Վրաստանում բենզինի գինը կազմում է 1.1 լարի, ընդ որում, վերջինս բենզին է ներմուծում Թուրքմենստանից և Ադրբեջանից, իսկ հիմա մտադիր է ներմուծել նաև Իրանից: Վրացի գործարարներն այդ գործոնն օգտագործում և շուկայական մրցակցության միջոցով կարողանում են ձեռք բերել բավականին ցածր ինքնարժեքով բենզին, որի շնորհիվ բավականին լավ շահույթ են նաև ստանում:

Հայաստանում 1 լիտր ռեգուլյար բենզինի արժեքը 380 դրամ է, ինչը զգալի բարձր է դիտարկվող երկրների ցուցանիշից: Սա պայմանավորված է մի շարք հանգմանքներով: Մինչև 2015 թվականը ՀՀ-ն բենզին էր ներկրում Ռումինիայից ու Բուլղարիայից, սակայն դրանից հետո երկկողմ միջպետական համաձայնագրի հիման վրա ՀՀ-ն բենզին ներմուծվում է բացառապես Ռուսաստանից: Սրա արդյունքում հայ ներմուծողները զրկվել են սակարկման հնարավորությունից:

Երկրորդ խնդիրը տրանսպորտային ծախսերն են, որոնք Հայաստանի դեպքում անհամադրելի են այլ երկրների հետ: Վրաստանի երկաթուղիներով Հայաստան տեղափոխվող բեռների փոխադրավարձը բավականին բարձր է, ինչն էլ իր հերթին հանգեցնում է բենզինի ինքնարժեքի ավելացման: Բենզինի գնի վրա ազդում է նաև վարվող հարկային քաղաքականությունը: Հայաստանում ռուսական բենզինը հարկվում է ԱԱՀ-ով, ինչպես նաեւ 1 տոննայի դիմաց 25 հազար դրամ ակցիզային հարկով, այնպես որ բենզինի ամեն լիտրը ակցիզի վճարումից հետո թանկանում է ոչ պակաս, քան 25 դրամով: Դրան հավելվում են Հայաստանի տարածքում տեղափոխման ծախսերը եւ մանրածախից ստացվող եկամուտը:

Սակայն անգամ այսպիսի գնագոյացման պարագայում, միևնույնն է, 380 դրամ բենզինի գինը, մեղմ ասած, անհասկանալի է: Ստացվում է այսպիսի մի պարադոքս.

Մոսկվայում բենզալցակայաններում ռեգուլյար բենզինն արժե 34 ռուբլի (207 դրամ): 34 ռուբլի գնի մեջ 20.4 ռուբլին հարկերն են, 4.4 ռուբլին՝ վերամշակումը, 1.35 ռուբլի՝ նավթի գինը: Ստացվում է, որ 1 լիտր բենզինի ինքնարժեքը Ռուսաստանում կազմում է 26.15 ռուբլի (160 դրամ): Այս ցուցանիշը ընդունելով որպես ելակետային տվյալ՝ նրան ավելացնենք գնագոյացման բաղադրիչները, որոնք հրապարակված են ԱՎԾ-ի կողմից՝ մոտ 25 դրամ փոխադրման ծախսերը, 35 դրամ (եթե հաշվենք 9%-ով) եկամտաբերությունը, 84 դրամ հարկերը Հայաստանում: Այս բոլոր ծախսերի հանրագումարում մեկ լիտրի արժեքը հասնում է 305 դրամի, իսկ Երևանի բենզալցակայանում այն վաճառվում է 380 դրամով: Թե որտեղ է անհետանում այս 75 դրամը, թերևս տնտեսագիտության տամաբանության մեջ չի տեղավորվում: Սակայն այդ տրամաբանությունն ակնհայտ կերպով փաստում է, որ, չնայած վերջին շրջանի էժանացումներին, բենզինի գինը դեռևս հեռու է իր «լավագույն մակարդակին» հասնելուց:

Հավելենք նաև, որ Հայաստանում բենզին ներմուծող ընկերությունների գլխավոր հաճախորդը պետական ոլորտն է: Քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ավտոմեքենան գազով է լիցքավորում: Եթե 1 լիտր բենզինի գինը էժանանա՝ հասելով 320-330 դրամի, ապա գազով և բենզինով լիցքավորումը գրեթե հավասար կարժենա, այդ դեպքում միանշանակ կաճի բենզինի պահանջարկը, ինչն էլ իր հերթին կբերի ներմուծող ընկերությունների շրջանառության և շահույթի ավելացման:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia