2 գերհզոր ըմպելիք, որոնք կմաքրեն Ձեր քիթը. մոռացեք հիվանդության ու հարբուխի մասին
ԼԱՅՖԹեյ «Արևի ճառագայթ»
Դարչինն ու կոճապղպեղը (իմբիր) բացառիկ բուժիչ բաղադրիչներ են, որոնք հայտնի են իրենց հակաբորբոքային հատկություններով: Կիտրոնի հյութը և խնձորի քացախը լրացնում են վիտամին C-ի պաշարները, որը շատ անհրաժեշտ է մրսածության և հարբուխի ժամանակ:
Բաղադիրչներ
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
- ½ թեյի գդալ քերիչով անցկացրած կոճապղպեղ
- ¼ թեյի գդալ քրքումի փոշի
- ½ ճաշի գդալ խնձորի քացախ
- ½ թեյի գդալ մեղր
- Մի պտղունց աղացած դարչին
- 300 մլ ջուր
Պատրաստման եղանակը
1 Եռացրեք ջուրը:
2 Բաժակի մեջ խառնեք կոճապղպեղը, քրքումը, դարչինը, մեղրը: Ավելացրեք կիտրոնի հյութն ու խնձորի քացախը:
3 Այդ զանգվածի վրա տաք, բայց ոչ եռման, ջուր ավելացրեք:
Թեյ «Տաք Բենիտո»
Արքայախնձորն ունի հակաբորբոքային հատկություն և նպաստում է քթից լորձի դուրս բերմանը: Մեղրը դարերով հայտնի է հակավիրուսային, հակասնկալին և հակաբակտերիալ հատկություններով: Այս բաղադրիչների խառնուրդը հիանալի հարված է հարբուխին և մրսածությանը:
Բաղադրիչներ
- 250 մլ արքայախնձորի հյութ
- ½ ճաշի գդալ խնձորի քացախ
- Կայնեյան բիբար՝ դանակի ծայրով
- 1 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը
1 Խառնեք բոլոր բաղադիրչները և լցրեք տաքացնելու համար հարմար տարրայի մեջ:
2 Տաքացրեք ըմպելիքն այն աստիճանի, որ Ձեզ հաճելի լինի:
Մայր բնությունը կհոգա Ձեր մասին, եթե ճիշտ ժամանակին դիմեք նրան: