Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի ոստիկանությունը լեգիտիմացրեց զինված ապստամբությունը

ANALYSIS

Հայաստանում զուգահեռ ընթանում է երկու գործընթաց: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը պատժում է երկրի իրավապահ համակարգին, իսկ երկրի իրավապահ համակարգը, փոխարենը, պատժում է անզեն քաղաքացուն:

Հուլիսի 29-ի գիշերը իրավիճակը դուրս է եկել ոստիկանության վերահսկողությունից: Իշխանափոխության պահանջներով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները Խորենացի փողոց գնալու փոխարեն հայտնվեցին Սարի թաղում, որտեղից ավելի մոտ է գնդի տարածքը: Ցուցարարների այդ շարժը հարուցեց ոստիկանների զայրույթը, քանի որ հիմնական ուժերը այդտեղ կենտրոնացված չեն եղել: Բնականաբար, ոստիկանությունը ցուցում է ստացել ցանկացած միջոցով բացառել ցուցարարների մոտենալը գնդի տարածքին, որտեղ գտնվում է զինված խումբը, որտեղ կենտրոնացված է զենք-զինամթերք:

Ոստիկանությունն այս իրավիճակում գործեց չափազանց կոշտ եղանակով և փաստացի գերազանցեց իր լիազորությունները: Քաղաքացիների հետ օրենքի տառին համապատասխան, հարգանքով երկխոսելու փոխարեն, ոստիկանությունը լեզվակռվի մեջ է մտնում ցույցի մասնակիցների հետ: Ոստիկանության շարքերում հայտնվում են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր հրահրում են բախումներ: Ոստիկանությունն անցնում է հարձակման և կիրառելով հատուկ միջոցներ անզեն քաղաքացիների դեմ` զանգվածաբար բռնության է ենթարկում ճանապարհին հանդիպող ցանկացած շնչող էակի` ցուցարարից մինչև լրագրող, պատահական անցորդից մինչև սեփական տանը ցույցին չմասնակցող խաղաղ բնակիչ:

Բախումների հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ վնասվածքներով դիմել է 70-ից ավելի մարդ: Բոլորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 17-ամյա մի երիտասարդ կորցրել է աչքը, կոտրվել են քաղաքացիների ոտքերն ու ձեռքերը, այրվածքներ են ստացել, ծեծի են ենթարկվել բախումների ժամանակ իրենց աշխատանքը կատարող գրեթե բոլոր լրագրողները: Ոստիկանները և նրանց հովանու ներքո գործող քաղաքացիական հագուստով անհայտ վայրենիները ներխուժել են քաղաքացիների տներ, ահաբեկել սեփական տանը հանգիստ նստած մարդկանց` երեխաներից մինչև ծերեր: Զենք պահելով քաղաքացիների վրա` նրանց ստիպել են հեռանալ տարածքից և անգամ արգելել են վերադառնալ իրենց տները: Իհարկե, ոստիկանությունը, ըստ օրենքի, պետք է կանխեր անօրինական ցույցը: Իհարկե, ոստիկանությունը պետք է թույլ չտար, որ քաղաքացիները մոտենան գրավված գնդի տարածքին, ինչը վտանգավոր է նրանց կյանքի և առողջության համար, սակայն ոստիկանությունը դա արել է ոչ թե քաղաքացիները իրավունքները և անվտանգությունը ապահովելով, այլ ճիշտ հակառակը:

Ոստիկանության երեկվա գործողությունները կարելի էր համարել իրավաչափ, եթե

1. Օրենքով սահմանված կարգով քաղաքացիներին մի քանի անգամ բարձրախոսերով կոչ արվեր լքել տարածքը` զգուշացնելով տարածքում գտնվելու վտանգավորության մասին՝ հիշեցնելով նրանց իրավունքներն ու պարտականությունները և համբերատար ուղեկցելով նրանց անվտանգ վայր: Անգամ թշնամուն, ով փորձում է հատել սահմանը, զգուշացնում են պատշաճ կերպով, նոր կրակ բացում, այլ ոչ թե «բազառվում են» և հայհոյում, որ հեռանա: Փոխոստիկանապետը, փոխարենը հանդարտեցնելու կքերը, հայհոյում է ցուցարարներին և այնտեղ գտնվող պատգամավորներին:

2. Չկիրառվեին հատուկ միջոցներ կամ անհամաչափ ուժ ցուցարարների դեմ այն պարագայում, երբ նրանք անզեն են և բռնության փորձ չեն ձեռնարկում, առավել ևս, որ տարածքում բնակելի տներ են, ուր կան երեխաներ, կանայք, ծերեր: Եթե անգամ ցուցարարները հանցագործ են, իրավապահը պարտավոր է ապահովել մյուս քաղաքացիների անվտանգությունն ու անդորրը: Բայց վերջիններս նույնպես ենթարկվել են բռնության և հետապնդումների` ավելի շատ ահաբեկվելով ոստիկանությունից, քան կողքի գունդը գրաված զինված խմբից:

Ոստիկաններն առանց դատարանի որոշման ներխուժել են մարդկանց տներ և խուզարկություն կատարել: Ոստիկանության գործողություններին մասնակցել են քաղաքացիական հագուստով անհայտ մարդիկ, ովքեր մինչև ոստիկանական շարքերը մտնելը ընդունել են ինչ-որ կասկածելի հաբեր, ոմանք ենթադրում են` թմրանյութեր: Կան կասկածներ, որ նրանք քաղաքացիական հագուստով ոստիկաներն են եղել, ոմանք էլ ասում են, որ եղել են օլիգարխների բանդաները: Կադրերից երևում է, որ ոստիկանների շարքերից դուրս եկած քաղաքացիական հագուստով անձինք են հրահրում բախումը: Նրանք զինված էին մահակներով և փողոցում ծեծի էին ենթարկում քաղաքացիներին:

Նրանք են գործել դաժանաբար, ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների դեմ: Ստացվում է, որ ոստիկանության շարքերում գործում է քրեական խմբավորում, քանի որ նրանք չունեն ոստիկանության տարբերանշան: Կարելի է մի քանի այլ բան էլ նշել, բայց այսքանը բավարար է: Երեկվա մեկ ժամվա այդ քաոսը բավական էր, որպեսզի քաղաքացիների ընկալումներում գունդը գրաված զինված խմբի գործողությունները համարվեն անմեղ երևույթ ոստիկանական բռնության համեմատ: Մարդիկ ավելի շատ ահաբեկվել են ոչ թե «Սասնա ծռերի», այլ ոստիկանության գործողություններից: Ավելի շատ քաղաքացի է տուժել ոչ թե զինված խմբի, այլ ոստիկանության գործողությունների հետևանքով: Մարդիկ ակամա հարց են բարձրացնում, թե ո՞վ է իրականում անօրինական զինված խումբը և ո՞վ է ում ահաբեկում: Ինչպե՞ս կարելի է այդպես անպատասխանատվությամբ երկրում ոտնատակ անել իրավակարգը:

Այսպիսով, ոստիկանության կիրառած անհամարժեք ուժը փաստացի լեգիտամացրեց զինված խմբի գործողությունները: Եթե կատարվածի համար պաշտոնապես ոչ ոք պատասխանատվության չկանչվի, չկատարվի անաչառ քննություն և մեղավորները չպատժվեն (բոլոր մեղավորները` թե՛ ցուցարար, թե՛ ոստիկան), ապա հասարակության և իշխանության միջև անդունդը էլ ավելի կխորանա, իսկ դա էլ կհանգեցնի այն համոզմանը, որ Հայաստանում իրավակարգ գոյություն չունի:

Տիգրան Խաչատրյան

Past.am, վերլուծաբան
Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer