Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը կորցնում է զբոսաշրջային գրավչությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այս տարվա մարտին հրապարակվեց Crime Index For Country 2016 զեկույցը, որտեղ ներկայացված է աշխարհի տարբեր երկրներում Հանցագործության և ապահովության ինդեքսը, որի հիման վրա հասկանալի է դառնում, թե որ երկրներն են աշխարհում առավել անվտանգ և վտանգավոր։

Այս տվյալների համաձայն՝ Հայաստանը դասվում էր ամենաանվատանգ երկրների ցանկին և ըստ հրապարակված ինդեքսի՝ զբաղեցնում էր 25-րդ հորիզոնականը՝ հետ թողնելով տարածաշրջանի բոլոր երկրներին:

Այս ցուցանիշը ինքնին բավական լուրջ հեռանկարներ էր ենթադրում ներգնա տուրիզմի զարգացման համար: Անվտանգության պայմանները տուրիստական գրավչության տեսանկյունից թերևս ամենակարևորներից մեկն է: Սա բացատրվում է նրանով, որ զբոսաշրջիկները, հիմնականում լինելով ապահովված խավի ներկայացուցիչներ, ամեից շատն էեն հետաքրքրված անվտանգության աստիճանով, իսկ քանի որ Հայաստանը իր պատմամշակութային հարուստ արժեքներով մշտապես եղել է գրավիչ երկիր զբոսաշրջության ոլորտում, ապա այս ցուցանիշը մեծ խթան կլիներ զբոսաշրջության զարգացման համար:

Ըստ հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների՝ 2015 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 192 հազար` 1.3 տոկոսով ավելին, քան 2014 թվականին: Աճի միտում ունի նաև 2016 թվականի 1-ին եռամսյակում արձանագրված ցուցանիշը: 2016թ. առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 252 506 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6%-ով: Սակայն, ամփոփելով արդեն 2-րդ եռամսյակի տվյալները, ականատես ենք լինում անկումային տեմպերի: Սա, իհարկե, պայմանավորված էր ապրիլյան սահմանային լարվածությամբ, որի հետևանքով զգալի նվազեց մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը, վերջիվերջո, քիչ են այնպիսի մարդիկ, ովքեր կցանկանային շրջագայել պատերազմող երկրում:

Այդ գրավչությունը գնալով նվազում է նաև այս օրերին մեր երկրում ընթացող իրադարձություններով պայմանավորված, և դեպքերի այսպիսի զարգացումը լուրջ վտանգ է ստեղծում հայկական զբոսաշրջության ապագայի համար: Զբոսաշրջությունը մեր տնտեսության առանցքային և հեռանկարային ճյուղերից մեկն էր, որի հետագա զարգացումը կարող էր լուրջ խթան լինել ինչպես կոնկրետ ոլորտի զարգացման, այնպես էլ տնտեսության հարակից ճյուղերի զարգացման համար: Այս ենթատեքստում անհրաժեշտ են լուրջ հետևություններ և անհետաձգելի քայլեր անել զբոսաշրջության մակարդակի կրճատում թուլյ չտալու համար:

Հայկ Բեջանյան
 
Past.am, վերլուծաբան
Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է