Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում ու Թուրքիայում զինված ապստամբությունները և Արցախյան հակամարտությունը. կապ կա՞ արդյոք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման շուրջ զարգացումները ստվերեցին արտաքին քաղաքական բավական ուշագրավ զարգացումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Թուրքական մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Թուրքիայի ղեկավարությունը մտադիր է Հայաստանի հետ հաշտեցման նոր գործընթաց սկսել և բացել սահմանները:

Այդ մասին տեղեկություն հրապարակեց թուրքական Hürriyet թերթը: Պարբերականի լրագրող, վերլուծաբան Ֆաթիհ Չեքիրգեն գրել է, որ Թուրքիայի իշխանությունները կրկին քննարկում են Հայաստանի հետ հաշտեցման գործընթացի վերսկսումը: Նրա խոսքով` հուլիսի 14-15-ը Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն փորձել է պարզել Ադրբեջանի դիրքորոշումը թուրք-հայկական հաշտեցման և սահմանները բացելու վերաբերյալ: Լրագրողն անձամբ ուղեկցել էր Չուվուշօղլուին Բաքու: Նրա խոսքով` Թուրքիայի արտգործնախարարը, մեկնաբանելով Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը, նշել է. «Դուք կտեսնեք, թե մենք դեռ ինչեր կանենք խաղաղության համար: Շուտով դուք կլսեք շատ ավելի ուրախալի լուրեր»:

Չեքիրգեն փորձել է հստակեցնել, թե ինչ նկատի ունի արտգործնախարարը, սակայն Չավուշօղլուն չի մանրամասնել: «Միայն հիմա ես իմ ընկեր դիվանագետներից իմացա, որ իշխանությունները, որոնք փորձում են նվազեցնել թշնամիների և ավելացնել բարեկամների թիվը, ծրագրում են բացել Հայաստանի հետ սահմանը: Այդ ուղղությամբ առաջին քայլը ձեռնարկել է Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 14-15-ը Բաքու կատարած այցի ընթացքում: Նախարարը ճշտել է, թե ինչպիսին կլինի Բաքվի արձագանքը, եթե Անկարան հաշտվի Հայաստանի հետ: Այդ հարցում արդեն կա դրական մթնոլորտ և կան այդ ուղղությամբ առաջ շարժվելու հիմքեր»,- գրել է Hürriyet թերթի վերլուծաբանը:

Հեղինակը նաև գրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների և հայ-թուրքական սահմանի բացման հարցը դիտարկվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում: «Սակայն այն ժամանակ, երբ Բաքվում Անկարան խորհրդակցություն էր անցկացնում Երևանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ, Թուրքիայի ներքին թշնամիները պատերազմ սկսեցին ժողովրդավարության դեմ»,- գրել է Չեքիրգեն` նկատի ունենալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը: Նրա խոսքով` հեղաշրջման փորձը, հավանաբար, ձեռնարկվել է` ի պատասխան Ռուսաստանի և մյուս հարևանների հետ հաշտվելու Թուրքիայի կառավարության ջանքերի:

Ավելի ուշ անձամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ մինչև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը Բաքվում քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Չավուշօղլուն միաժամանակ նշել է, որ խնդրի վերաբերյալ քննարկումներ Հայաստանի հետ չեն եղել, սակայն միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ ինքը թեմայի շուրջ զրուցել է հայ գործընկերների հետ: Չավուշօղլուն հավելել է, որ ԼՂ հակամարտությունում Անկարան աջակցում է Ադրբեջանին և կպաշտպանի խնդրի լուծման բոլոր տարբերակները, որ առաջ է քաշում Բաքուն: Ուշագրավ է, որ Չավուշօղլուն և Ադրբեջանի ղեկավարությունը միաբերան ասում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կա դրական տեղաշարժ և մթնոլորտ, այսինքն` կա ինչ-որ գործընթաց, որը շահեկան է նրանց, հետևաբար, շահեկան չէ Հայաստանին:

Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Վերջին շրջանում Ադրբեջանի օկուպացված հողերի խնդրով շփումները ակտիվացել են: Այդ հարցի լուծման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց կողմից արվել են որոշ առաջարկներ, որոնց թվում կան այնպիսիները, որոնք շահեկան են Ադրբեջանին: Մենք հայտարարել ենք, որ կաջակցենք բոլոր առաջարկություններին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը»: Հարց է առաջանում, թե Ադրբեջանին շահեկան ի՞նչ առաջարկություններ են արել Ռուսաստանն ու Մինսկի խումբը:

Ուշադրության է արժանի մեկ այլ փաստ: Մինչև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար մեկնելու են Անկարա ու հանդիպելու են Թուրքիայի ղեկավարության հետ, սակայն հեղաշրջման փորձից հետո այդ հանդիպումը հետաձգվել է: Ստիպված ենք արձանագրել, որ Արցախյան հակամարտության շուրջ ծավալվել են բավական ակտիվ գործողություններ, որոնց անմիջականորեն ներգրավված է Թուրքիան` չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը բանակցային ձևաչափի մասնակից չէ:

Երբ Անկարայում և Բաքվում խոսում են ԼՂ խնդրի ադրբեջանամետ լուծման և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում տեղի են ունենում զինված ապստամբություններ, գրեթե միաժամանակ: Իհարկե, հեռու ենք դավադրությունների տեսություններին հագուրդ տալուց, սակայն ժամանակային առումով այդ գործընթացները համընկել են, ինչից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ակտիվ գործընթացն այս պահին կանգ է առել:

Կարող ենք արձանագրել, որ անկախ նրանից`ուզում ենք, թե ոչ, անկախ նրանից` Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, թե ոչ, այդ երկիրը փաստացի մասնակցում է ԼՂ հակամարտությանը` որպես անմիջական կողմ: Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ԼՂ խնդրի լուծումը կապում են հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ակնհայտ է նաև, որ առանց Անկարայի համաձայնության Բաքուն որևէ քայլ չի անում: Գուցե զուգադիպությամբ, իսկ գուցե նաև ոչ, փաստացի Արցախյան հակամարտության շուրջ զարգացումները առայժմ կասեցվել են: Հետագա գործընթացներից հետո միայն կարելի է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում և ինչ մարտահրավերների առջև է կանգնել Հայաստանը:

Տիգրան Խաչատրյան

Past.am, վերլուծաբան

«ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները