Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


1000 ամենախոշորները 6 ամսում բյուջե են վճարել 346,7 մլրդ դրամ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2016թ. առաջին կիսամյանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 21,7 մլրդ դրամով կամ 6,7%-ով՝ կազմելով 346,7 մլրդ դրամ: Բավականին փոփոխություններ են գրանցվել նաև լավագույն տասնյակում, որտեղ ինչպես եղել են փոխատեղումներ, այնպես հայտնվել են նոր ընկերություններ:

Թոփ 10-յակը 24,6 մլրդ դրամ հարկերի ծավալով շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիան»: Ընկերությունն անցած տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ գրանցել է ցուցանիշի 0,2% անկում:

Ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 11,8 մլրդ դրամ հարկերի ծավալով: Այս ընկերությունը բարելավել է իր դիրքերը` արձանագրելով նախորդ տարվա ցուցանիշի շուրջ 60% աճ: Նախորդ տարի «Գրանդ Տոբակո» ընկերությունը ցուցակի 6-րդ տեղում էր: Այստեղ իր դերակատարումն է ունեցել նաև ծխախոտի արտադրության ոլորտում արձանագրված տնտեսական աճը, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 32,6%-ով:

Երրորդ հորիզոնականում 9,2 մլրդ դրամ հարկերի ընդհանուր ծավալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է: Ընկերության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4,4%-ով, այնուամենայնիվ, հարկատուների ցուցակում այն տեղաշարժ չի արձանագրել:

Վճարած հարկերի կտրուկ աճ է գրանցել «Թեղուտ»-ը՝ 18-րդ հորիզոնականից դառնալով 4-րդ խոշոր հարկատուն: Վերջինիս վճարած հարկերն ավելացել են շուրջ 3 անգամ՝ հասնելով 7,8 մլրդ դրամի: Ոլորտի մյուս խոշոր ընկերությունը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, թեև նախորդ տարի 3-րդն էր հանրապետությունում այս ցուցանիշով, սակայն այժմ զիջել է իր դիրքը՝ հասնելով 17-րդ հորիզոնականին: Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Ընկերության վճարած հարկերն անցած տարվա համեմատ նվազել են 15,3%-ով, իսկ այս կիսամյակ վճարել է 7,3 մլրդ դրամ հարկ:

Տասնյակի նորեկներից է նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը` 6,2 մլրդ դրամ հարկերով (աճ՝ շուրջ եռակի): Անցյալ տարվա առաջին կիսամյակում ընկերությունը 25-րդն էր, իսկ այժմ զբաղեցում է 6-րդ հորիզոնականը: 7-10-րդ հորիզոնականներում են հետևյալ ընկերություները՝ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»` 5 մլրդ 931 մլն 136.8 հազ. դրամ, «Ֆլեշ»` 5 մլրդ 830 մլն 477.1 հազար դրամ, «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերություն»` 5 մլրդ 599 մլն 699.6 հազ., «Հայկական ատոմային էլեկտրակայան»` 5 մլրդ 478 մլն 372 հազ. դրամ:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան
ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը