Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ հայտնիներ, ովքեր ավտովթարի են ենթարկվել

LIFE

Հայտնիները նույնպես հասարակ մահկանացուներ են, եւ նրանց հետ էլ են դժբախտ պատահարներ լինում։ Բարեբախտաբար՝ լավ ավարտով։ 

Լուիզա Ղամբարյան

Լուիզա Ղամբարյանը, թերեւս, ամենաշատ վթարի ենթարկած հայտնիներից է։ Բարեբախտաբար, դերասանուհին երբեւէ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Վերջին ավտովթարը նրա մասնակցությամբ եղել է հունվարի 18-ին։

«Դժվարանում եմ ասել՝ ով էր մեղավոր, երկրորդ գծով էի գալիս, տաքսի մեքենան հետեւն էր, թարթիչը միացնելով, նայելով հայելու մեջ, շրջադարձ եմ փորձել կատարել, բախվեցինք»,-մեկնաբանել էրպատահարը նա։

Անի Երանյան

Անի Երանյանի մասնակցությամբ խոշոր ավտովթարի մասին դեռ շատ կխոսեն։  Նա հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էին տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւորները։ Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը եւ նրա կինը։

Սեպուհ Ապիկյան

Դերասանը վթարի էր ենթարկվել իր դստեր հետ եւ բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Դեպքը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսի 23-ին, ժամը 22:30-ի սահմանում։ Նրա վարած ոտոցիկլետը բախվել էր ВАЗ 2107 մակնիշի մեքենային։

Ջուս

Թեեւ երգչոհին մեքենա չունի, սակայն չի կարողացել խուսափել վթարից։ 2014-ի նոյեմբերին երգչուհին տաքսի մեքենայով մասնակից է եղել ավտովթարի։ «Դեմի մեքենան կտրուկ կանգնեց, խփեցինք դեմի մեքենային, իսկ հետեւի երկու մեքենաները խփեցին մեր մեքենային, գլուխս հարվածեցի հետեւի նստարանին, մի 10 րոպե գլուխս պտտվեց, հիմա վիզս ահավոր ցավում է: Բժշկի չեմ դիմի, եթե ցնցում տարած լինեի, սրտխառնոց կլիներ»,- ասել էր երգչուհին։

Սամվել Գրիգորյան

Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսին։ Դերասանը բախվել էր մեկ այլ մեքենայի, սակայն, բարեբախտաբար, կողմերից եւ ոչ մեկը չէր տուժել։

Լիլու

2014-ի հունվարին վթարի էր ենթարկվել երգչուհի Լիլուն։  Նրա վարած Nissan մակնիշի մեքենան եւ Առինջ գյուղի մի բնակչի՝ BMW մակնիշի մեքենան բախվել էին իրար: «Թեթեւակի վթար է տեղի ունեցել եւ ոչ ոք չի տուժել... Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Նման դեպք կարող է յուրաքանչյուրիս հետ պատահել»,-մեկնաբանել էր նա պատահարը։

Եվա Ռիվաս

Մեկ տարի առաջ տաքսիով վթարի է ենթարկվել նաեւ Եվա Ռիվասը։ «Երեկ ավտովթարի եմ ենթարկվել: Տեսքս ահավոր է, բայց ավելի լավ է, քան ինքնազգացողությունս: Դեմքիս այնքան կապտուկներ կան, կարծես ինձ ծեծել են: Տրամադրությունս սարսափելի է: Այլեւս այդ տաքսին չենք պատվիրի»,-գրել էր երգչուհին։

Շուշան Պետրոսյան

2013-ի դեկտեմբերին տաքիսով երթեւեկելիս վթարի է ենթարկվել երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ, բախվել են Toyota եւ Reno մակնիշի ավտոմեքենաները: Վերջինիս ուղեւորն էլ հենց եղել է երգչուհին, ով լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Գրիշա Աղախանյան

Գրիշա Աղախանյանի մասնակցությամբ տարեսկզբին վթար էր եղել։ Հունվարի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մաշտոց-Թումանյան փողոցներին խաչմերուկում միմյանց էին բախվել «Նիսսան», «Ֆոլքսվագեն» եւ «Շեվրոլետ» մակնիշի մեքենաները: «Շեվրոլետ» մակնիշի մեքենան վարել է Գրիշա Աղախանյանը։ «Նորմալ է, ոչ մեկիս բան չի եղել, մեքենաս է վնասվել, պետք է սարքվի, դեռ չեն սարքել, ժամանակավորապես առանց մեքենայի եմ»,- ասել էր դերասանը:

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank