Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թքել Հայաստանի վրա, նշանակում է թքել Ռուսաստանի վրա, պարոն Ժիրինովսկի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին արհամարհական արտահայտություններ է արել Հայաստանի հասցեին: Life.ru հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը խնդրել է մեկնաբանել Հայաստանում տիրող իրավիճակը: Ժիրինովսկին տվել է շատ կարճ պատասխան` «թքած Հայաստանի վրա»: Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռ ափսոսանք չէր հայտնել ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար, նույն Ժիրինովսկին կոչ էր անում հայերի ձեռքերով կործանել Թուրքիան և վերականգնել Մեծ Հայաստանը:

Այժմ, երբ ինչ-որ քայլեր են կատարվում ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, Ժիրինովսկին սկսել է սիրաշահել Թուրքիային` հայտարարելով, որ Ռուսաստանը 10 տարի անց դաշինք կստեղծի Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ, որ Թուրքիան կդառնա Եվրասիական միության անդամ (հետաքրքիր է, որ այդ 4 երկրներն էլ այսօր կարելի է համարել ձախողված, բռնատիրական հետադիմական ռեժիմներով պետություններ): Այս համեմատությունը բավական է լուրջ չվերաբերվելու Ժիրինովսկու հակասական հայտարարություններին: Նա տրամադրության մարդ է և երկու ժամվա տարբերությամբ կարող է անել իրար լիովին բացառող հայտարարություններ:

Սակայն թեմային անդրադառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ժիրինովսկին ինչ-որ չափով ձևավորում է հասարակական կարծիք Ռուսաստանում: Չենք սխալվի, եթե ասենք, որ նրա նման մտածում է ռուսաստանյան հասարակության զգալի մասը: Կա մի տարածված կարծիք, որ Ռուսաստանն է փրկել Հայաստանին և նախկին ԽՍՀՄ հանրապետություններին, իսկ նրանք անշնորհակալ են:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանում ռուսական ռազմաբազա է տեղակայված, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ինչպե՞ս կարելի է թքած ունենալ ռազմավարական դաշնակցի վրա, Ժիրինովսկին պատասխանել է. «Աստծո սիրուն, այ, որ թքեն մեզ վրա, ռազմակայանը կհանենք: Ծնկաչոք կխնդրեն, որ ռազմակայանը վերադարձնենք: Այդ ռազմակայանը նրանց փրկությունն է: Հակառակ դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները նրանց կջնջեն երկու կողմից, ուստի Հայաստանի մասին կարիք չկա անհանգստանալու: Նրանք մեզնից չեն հրաժարվի, քանի որ այդ դեպքում նրանց վերջը կգա»:

Ահա այս տարածված մոտեցումն է մեզ ստիպում անդրադառնալ խնդրին առավել մանրամասն: Միանգամից նշենք, որ Ժիրինովոսկու հայտարարությունը իրականության խեղաթյուրում է: Որքան Ռուսաստանը պետք է Հայաստանին, այնքան էլ Հայաստանն է պետք Ռուսաստանին: Կհամարձակվենք նույնիսկ ասել, որ եթե չլինի Հայաստանը, Ռուսաստանը կարող է հայտնվել աննախանձելի վիճակում: Սա մեծամտություն չէ: Այդ պնդումը հիմնավորելու համար բավական է նայել քարտեզին:

Հայաստանը միակ երկիրն է, որը փակում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ճանապարհը դեպի Հարավային Կովկաս, Հյուսիսային Կովկաս և Կենտրոնական Ասիա (Վրաստանը նույնպես փակում է, սակայն միայն Հայաստանի հետ միասին, իսկ այսօր Վրաստանը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ է): Գաղտնիք չէ, որ Թուրքիայի բոլոր ժամանակների երազանքն է եղել Մեծ Թուրանի ստեղծումը, որը Եվրոպայից կձգվի մինչև Չինաստան: Եթե չլինի Հայաստանը, ապա Ադրբեջանը ուղիղ ցամաքային կապ կհաստատի Թուրքիայի հետ, դրանով Թուրքիան կկապվի Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրների հետ (Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), որոնք արդեն իսկ Թուրքիայի գլխավորությամբ միջազգային կազմակերպություն են ստեղծել:

Ռուս-թուրքական հակամարտությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում ՌԴ դաշնակից թյուրքախոս երկրները և Ռուսաստանի կողմից ռազմավարական գործընկեր համարվող Ադրբեջանը որևէ կերպ իրենց լոյալությունը չարտահայտեցին Ռուսաստանին և չմիացան Թուրքիայի դեմ քայլերին: Դե պատկերացրեք, որ եթե նրանց միջև հաստատվի ուղղակի կապ, ապա նրանք նույն վայրկյանին կպոկվեն Ռուսաստանից: Նրանք երազում են, որ կարողանան ազատորեն իրենց նավթն ու գազը արտահանել Եվրոպա, նրանք երազում են դառնալ Չինաստանի և Արևմուտքի միջև կապող տրանսպորտային միջանցք, որին խոչընդոտում է միայն Ռուսաստանը, սակայն դա դեռ մի կողմ: Եթե չլինի Հայաստանը, ապա Թուրքիան, ուղղակի կապ հաստատելով Ադրբեջանի հետ, միանգամից վերջինիս ներառելու է ՆԱՏՕ-ի կազմում և կնքելու դաշինք` տեղակայելով իր զորքերը Ադրբեջանի տարածքում: Ժիրինովսկին մի ժամանակ հայտարարում էր, որ եթե Ռուսաստանը թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին, ապա Ադրբեջանը Թուրքիայի հետ դաշինք կստեղծի և թուրքական ռազմաբազաները կտեղակայվեն Դաղստանի սահմանին:

Ո'չ, պարոն Ժիրինովսկի, ճիշտ հակառակը: Հենց Հայաստանն է խոչընդոտում, որ Ադրբեջանը սպառնալիք չդառնա Ռուսաստանի համար: Ադրբեջանում կհայտնվեն թուրքական և ՆԱՏՕ-ական զորքեր հենց այն ժամանակ, երբ չլինի Հայաստանը, երբ ուղիղ ցամաքային կապ հաստատվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանից Ռուսաստանի համար սպառնալիքը կարող է նվազել միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը չլինի այդ երկրի կազմում և միանա Հայաստանին` էլ ավելի ամուր փակելով պանթուրքիզմի ճանապարհը: Հիշենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ինչպես էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները չեչենական պատերազմների ժամանակ Ադրբեջանի տարածքով աջակցում Հյուսիսային Կովկասի անջատողականներին ու ահաբեկիչներին (տե´ս Վլադիմիր Սոլովյովի «Նախագահ» ֆիլմը):

Եվ վերջապես հասնենք Հյուսիսային Կովկասին: Եթե չլինի Հայաստանը, ապա Թուրքիան և ՆԱՏՕ-ն, ըստ անհրաժեշտության, կարող են հրահրել նոր անջատողական շարժումներ ամբողջ Ռուսաստանի հարավում: Եթե ոմանք չգիտեն, ապա տեղեկացնենք, որ Դաղստանից ու Չեչնիայից մինչև Թաթարստան և Բաշկիրիա բնակվում են, որոշ մասերում` խիտ և կոմպակտ, թյուրքալեզու ժողովուրդներ, որոնք, որքան էլ կապված են Ռուսաստանի հետ, պատմությունը ցույց տվեց, որ երբ թուլանում է Ռուսաստանը, նրանք կարող են հանգիստ ապստամբել և ստեղծել անկախ պետություններ` ստանալով Թուրքիայի և Արևմուտքի աջակցությունը: ԽՍՀՄ-ի փլուզումը մի՞թե դաս չեղավ, թե որքան խոցելի է Ռուսաստանը այդպիսի ներքին խնդիրներից: Եվ ավելի խոցելի կլինի, եթե չլինի Հայաստանը, որը փակում է պան-թուրքիզմի և ահաբեկչական ցանցերի ճանապարհը:

Այստեղ միջուկային գերտերություն լինելը չի փրկի, հո՞ միջուկային զենքով չեք ռմբակոծելու սեփական երկիրը: Չեչենական երկու պատերազմ է եղել, որը փաստացի սկսվել է 1991-ից և ավարտվել 2009թ.: Հաշվեք, թե քանի տարի պահանջվեց հզոր Ռուսաստանին կարգուկանոն հաստատել Հյուսիսային Կովկասում, որքան ռեսուրս է վատնվել դրա համար: Եթե չլինի Հայաստանը, պան-թյուրքական և պան-իսլամական հրդեհը շատ դժվար կլինի մարել, եթե ոչ` անհնար:

Հետևաբար, չափազանց անհեռատես քայլ է այդպես արտահայտվել Հայաստանի հասցեին: Այո´, Հայաստանը փոքր երկիր է, այո´, տնտեսությունը թույլ է, բայց, ինչպես տեսաք, Հայաստանի գոյությունն ու հզորացումն է նաև այն երաշխիքը, որն ապահովում է Ռուսաստանի, գոնե նրա հարավի անվտանգությունն ու կայունությունը: Հատկապես Ուկրաինան և Վրաստանը կորցնելուց հետո Հայաստանին էլ կորցնելու դեպքում Ռուսաստանի առնվազն հարավը հեշտությամբ կարող է պայթել: Սա չափազանցություն չէ: Ինչպես վերևում նշվեց, այդ պատմական փորձը կա ԽՍՀՄ փլուզումից հետո, հետևաբար Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը որքան ապահովում է Հայաստանի, նույնքան էլ Ռուսաստանի անվտանգությունը: Այն նվեր չէ հայերին, ո´չ էլ փրկություն, այն Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ անվտանգության երաշխիքն է:

Հետևաբար, արժե՞ արդյոք այդպիսի անպատասխանատու հայտարարություններով ատելություն և անվստահություն սերմանել բարեկամ երկրների և ժողովուրդներ միջև, ինչպիսին են Ռուսաստանն ու Հայաստանը: Հաստատ չարժե: Պետք է Ռուսաստանում գիտակցեն, որ թքել Հայաստանի վրա, նշանակում է թքել Ռուսաստանի վրա:

Տիգրան Խաչատրյան, Past.am, վերլուծաբան

Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ