Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Օդեսայի հայկական համայնքի բացառիկ ձեռքբերումների ակունքներում...

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այն, որ հայ ժողովուրդն աշխարհի այն բացառիկ ժողովուրդներից է, որ ունի հզոր սփյուռք ու աշխարհի տարբեր երկրներում ներկայանալի համայնքներ, ամենևին էլ նորություն չէ. աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ հայկական համայնքը ակտիվ է, ծաղկուն, մասնակից այն երկրների հասարակական-քաղաքական կյանքին, որում հաստատված է: Չնայած սովորաբար ընդունված է կարծել՝ հայկական սփյուռքի ներուժը կենտրոնացած է Արևմտյան աշխարհում, ու հայ միլիարդատերերի ու միլիոնատերերի բացարձակ մեծամասնությունն ապրում է աշխարհի այս կեսում, բայց փաստ է, որ հետխորհրդային երկրներից մի քանիսում ևս մերոնք բավական ակտիվ են իրենց դրսևորում ու պակաս հպարտանալու տեղ չունեն, քան ասենք նույն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հայկական համայնքները. Ուկրաինայի հայկական համայնքն, անխոս, դրանց թվում է:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովրդի զավակները բնակություն են հաստատել դեռևս սկսած միջնադարից. դեռ IV–VII դարերից են հայտնի Հայաստանի ունեցած հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրաինացի ժողովորդի հետ ու արդեն ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը: Հայկական համայքներ կան Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքներում՝ մեծից փոքր, որոնցից ամենածաղկունը, թերևս, կարելի է համարել Օդեսայի հայկական համայնքը, ինչն, անշո՛ւշտ, արդյունք է տեղի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի գործադրած անմիջական ջանքերի:

Իր առաջ խնդիր ունենալով միավորել Օդեսայի հայերին՝ համայնքի ղեկավարությունը տարիների ընթացքում շնորհիվ իր կոչմանն անօրինակ նվիրվածության, շնորհիվ իրականացրած ճիշտ մենեջմենթի, կարողացել է այնպիսի ձեռքբերումներ ունենալ, որոնց մասին միայն հպարտությամբ կարող ես խոսել: Օրինակ՝ քչերին է հայտնի, որ հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ փլուզումից հետո կառուցված առաջին հայկական եկեղեցին կառուցվել է հենց Օդեսայում ու հենց  համայնքի ղեկավարության ջանքերի շնորհիվ: Մասնավորապես՝ անձամբ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի ջանքերի շնորհիվ է նաև, որ այսօր այս քաղաքում է գտնվում Եվրոպայում ամենամեծ հայկական մշակութային կենտրոնը, որը բացառիկ դերն ու նշանակություն ունի համայնքի համախմբման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակման ու հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում:

Անկասկած, Օդեսայի հայ համայնքի ձեռբերումները շատ ավելի պակաս կլինեին, շատ ավելի աննշան, եթե համայնքի կողքին չլիներ ու իր անուրանալի օժանդակությունը չբերեր հայ ժողովրդի արժանի զավակ, Էդիկ Խաչատրյանն, ում բարեգործությունների ու հայանպաստ ձեռնարկների մասին գիտի գործնականում յուրաքանչյուր հայորդի, որ ապրում ու արարում է Ուկրաինայում: Տեղին է նշել, որ հենց այս բարերարի ջանքերի ու ֆինանսական ներդրումների շնորհիվ է նաև, որ հնարավորություն է եղել ձեռնարկել մասշտաբային նախագծեր, կառուցել դպրոցներ, իրականացնել մշակութային մի շարք կարևորագույն ծրագրեր՝ կոչված ամրապնդելու համայնքի ինքնագիտակցությունն ու ներկայանալի դառնալ օտարներին՝ յուրատեսակ կամուրջ դառնալով Հայաստանի ու Ուկրաինայի միջև: Պետք է խոստովանել, որ այնպիսի էնտուզիազմ, ինչպիսին իր ողջ բարեգործական գործունեության ընթացքում դրսևորել է Էդիկ Խաչատրյանը, դժվար կարելի է նշմարել. այս մարդը բառացիորեն ապրել ու շարունակում է կենսավարել հայ համայնքի հոգսերով, խնդիրներով ու պրոբլեմներով՝ իրականացնելով ոչ միայն գլոբալ ծրագրեր ու նախագծեր, այլև զբաղվելով անվանական բարեգործությամբ՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով առանձին ընտանիքների ու անհատների:

Հայ–ուկրաինական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում անուրանալի է Վանիկ Երանոսյանի ավանդը։ Հայ ժողովրդի արժանի զավակը անփոխարինելի աշխատանք է կատարում տեղի հայկական համայնքի կենսական նշանակության հարցերի և Հայ առաքելական եկեղեցու թեմական խնդիրների կարգավորման ուղղությամբ։ 

Անկասկած է՝ Հայաստանը հզոր է ճիշտ այնքան, ճիշտ այն չափով, որքանով հզոր է հայությունը ողջ աշխարհում: Հանդիսանալով հիմնականում սահմանափակ ռեսուսներով երկիր, Հայաստանը, սակայն, ունի շատ ավելի կարևոր մի բան, քան ասենք նույն նավթն ու գազն է. մարդկային գրեթե անսպառ ռեսուրսն է, որ հայերիս տալիս է հնարավորություն՝ լինելու համաշխարհային ազգ ու ունենալու այնպիսի ազդեցիկ կապեր ու բարեկամներ, որ ոչնչի հետ չես կարող համեմատել՝ ո՛չ նավթի, ո՛չ գազի ու ո՛չ էլ քարածխի: Ուկրաինայի հայկական համայնքը, թերևս, այս ամենի փայլուն ապացույց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները