Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախի խնդիրը, տարածքների հանձնումը և ռուսական քաղաքականությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Օգոստոսի առաջին տասնօրյակը աչքի ընկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շատ ակտիվ քաղաքական գործընթացներով: Օրերի հաջորդականությամբ հանդիպեցին տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների ղեկավարները: Օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպեցին Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները, ինչի արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին եռակողմ ձևաչափով տնտեսական, էներգետիկ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ: Նրանց հանդիպման օրակարգում, բնականաբար, եղել է նաև Արցախի խնդիրը:

Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգ մեկնեց և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երկկողմ հարաբերությունները վերականգնելու և զարգացնելու շուրջ: Նրանց հանդիպման օրակարգում նույնպես եղել է Արցախի խնդիրը: Իսկ օգոստոսի 10-ին Մոսկվա մեկնեց Հայաստանի նախագահը: Պուտինի հետ հանդիպմանը, իհարկե, քննարկվեց Արցախի խնդիրը: Այդ հանդիպումներից հետո մամուլում և փորձագիտական շրջանակներում կրկին սկսեց թմբկահարվել այն թեզը, թե Մոսկվան ճնշում է գործադրում Հայաստանի վրա` հանձնելու Արցախի հողերը:

Լուրեր տարածվեցին, որ ըստ Պուտինի պլանի` Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի 5 շրջան, ինչի դիմաց Արցախին կտրվի անցումային, միջանկյալ կարգավիճակ, ինչը, սակայն, անկախության ճանաչում չէ: Ենթադրվում է, որ անորոշ ապագայում պետք է լինի Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե, ինչին զուգահեռ պետք է Ադրբեջանին հանձնվեն նաև մնացած 2 շրջանները: Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Արցախի խնդրի կարգավորման երաշխավոր լինել: Ռուս փորձագետներից Վլադիմիր Եվսեևը կարծիք է հայտնել, որ Պուտինի այդ հայտարարությունը նշանակում է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայում:

Հայաստանյան հասարակության և փորձագիտական շրջանակներում շատ ցավագին է ընդունվում հողերի հանձնման հարցը: Երբ ԼՂ խնդրի շուրջ զարգացումներ են լինում, այդ թեման նորից բարձրացվում է: Խնդրի շուրջ հասարակական ընկալումները հատկապես սրվեցին ապրիլյան պատերազմից հետո և Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինելու համատեքստում: Սակայն պետք փաստել, որ Արցախի հողերը հանձնելու հարցը քննարկվում է արդեն 22 տարի շարունակ և դա ամրագրված է միջնորդների բոլոր առաջարկություններում` Լիսաբոնի գագաթաժողովից մինչև Կազանյան փաստաթուղթ, բայց մինչև օրս հողերը չեն հանձնվել:

Հատկապես ուշադրություն գրավեց Պուտինի հարցազրույցը ադրբեջանական «Ազեր Թաջ» պարբերականին: Ռուսաստանի նախագահը մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք բացարձակապես չենք պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր: Կողմերը պետք է իրենք պայմանավորվեն: Փոխզիջումը ենթադրում է օպտիմալ հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև: Հակամարտության կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնությունը, որի դեպքում կողմերից ոչ մեկը հաղթող կամ պարտվող չդառնա»:

Այսպիսով, Պուտինը բավական ընդհանուր գծերով ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ կոնկրետ լուծում չի պարտադրում կողմերին, որ համաձայնության պետք է հասնեն հենց հակամարտության կողմերը: Միաժամանակ, նա տալիս է մի ֆորմուլա, ըստ որի` խնդիրը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրմամբ, որ չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ: Այս մոտեցումը արտաքուստ բավական ռացիոնալ է թվում, սակայն խորքում հիշեցնում է ավանդական այն քաղաքականությունը, որ որդեգրվել էր դեռ Խորհրդային Միության կազմավորման տարիներին:

Ինչպե՞ս կարող են հակամարտության, պատերազմի մեջ չլինել հաղթողներ և պարտվողներ, ինչպե՞ս կարելի է համադրել ազգերի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը, երբ այդ երկու սկզբունքները կողմերը տարբեր կերպ են ընկալում: Հիշեցնենք, որ 1920-ականներին, երբ Ադրբեջանում հաստատվել էին խորհրդային կարգեր, այդ երկիրը տարածքային պահանջներ էր ներկայացնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Զանգեզուրի, Նախիջևանի և Ջուլֆայի նկատմամբ: Քանի որ Հայաստանում դեռ չէին հաստատվել խորհրդային կարգեր և դաշնակցական ղեկավարությունը մինչև վերջ իրենն էր պնդում, ռուս բոլշևիկների շրջանում համակրանքը Ադրբեջանի կողմն էր:

Գիտակցելով, որ Հայաստանը զոհաբերելով Ադրբեջանին` այդ երկիրը ավելի շուտ դուրս կգա Ռուսաստանի վերահսկողությունից և Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապ ունենալով, կդառնա լրջագույն խնդիր, իսկ հայերն էլ չեն հանձնվում, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում Լենինի և Չիչերինի կողմից առաջարկվում է յուրօրինակ բանաձև: Լենինը հարցնում է` մի՞թե հնարավոր չէ Ադրբեջանի հետ համաձայնության հասնել: Չիչերինի պատասխանում շեշտվում է. «Ղարաբաղը պատմական հայկական տարածք է»: Կուսակցության դիրքորոշումը հստակ երևում է Օրջոնիկիձեին ուղղված Չիչերինի նամակում:

«Ղարաբաղը, Զանգեզուրը, Շուշին, Նախիջևանը, Ջուլֆան չպետք է միանան ո´չ Հայաստանին, ո´չ էլ Ադրբեջանին, այլ պետք է լինեն ռուսական զորքերի վերահսկողության ներքո` ստեղծելով տեղական խորհուրդներ, քանի որ այլ լուծումը կխաթարի խաղաղության մեր քաղաքականությունը»,- գրել էր Չիչերինը: Լենինին ուղղված մեկ այլ նամակում հայկական հողերի հանդեպ ադրբեջանական հավակնությունները Չիչերինը որակում է որպես «մուսուլմանական միտումներ», ինչը հանգեցնում է հակամարտությունների և ճգնաժամի խորացման: Չիչերինը շեշտում է, որ երբ ռուսական զորքերը հաստատվեն Ղարաբաղում, պետք է տեղի հայ բնակչությանը բացատրել, որ դա ժամանակավոր է, մինչև գա հարմար պահը ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա որոշելու Արցախի կարգավիճակը:

Հետագայում, սակայն, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, Ստալինի գլխավորությամբ կուսակցական ապօրինի որոշմամբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, լիովին անտեսվեց ազգերի ինքնորոշման բարձրագույն սկզբունքը, որը յուրաքանչյուր ժամանակակից պետության ձևավորման առանցքում է: Բայց, փաստացի, կենսագործվեց հռչակված ֆորմուլան. «Արցախը չպետք է միանա ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին»: Եվ ահա, երբ ասվում է, որ չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, ակամա հիշում ենք պատմական այդ անցյալը: Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեին ռուսները նույն կոչին, երբ ասվեր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, որ պետք է խնդիրը լուծել Ֆաշիստական Գերմանիայի կամ Երրորդ Ռայխի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները համադրելով: Ռուսները, վստահ ենք, որ կծիծաղեին:

Համեմատությունը չափազանցված չէ: Ադրբեջանի ղեկավարության կողմից այսօր վարվում է հակահայկական, նացիստական քաղաքականություն, երբ ողջ աշխարհի հայերը հռչակվել են Ադրբեջանի թշնամի: Այդ երկրի ղեկավարությունն է սանձազերծել պատերազմը, իրականացրել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայերի կոտորածները, արմատախիլ արել հայ էթնոսին իր տարածքում: Եվ այսօր Բաքուն ցինիկաբար առաջարկում է արցախցիների ինքնավարություն Ադրբեջանի տարածքում, երբ Ալիևի կողմից պաշտոնապես հայերը հռչակվել են թշնամի և ասվում է, որ Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է: Այդպիսի ղեկավարության հետ ի՞նչ փոխզիջման կարելի է գնալ:

Ապրիլյան պատերազմում զինվորների, ծերերի, կանանց նկատմամբ խոշտանգումների, գլխատումների կադրերից հետո ինչպե՞ս կարելի է համոզել հայ մարդուն ապրել այդպիսի երկրում, թեկուզ ինքնավար կարգավիճակով: Նախիջևանը, որտեղ գերազանցապես հայեր էին ապրում ժամանակին, նույնպես ինքնավարության կարգավիճակով բռնակցվեց Ադրբեջանին: Այսօր Նախիջևանում հայ գոյություն չունի, իսկ այդ տարածքը փաստացի Թուրքիային է պատկանում: Արցախցին մինչ այդ էլ և հատկապես այդ ամենից հետո ինքնավարության հեքիաթներին չի հավատում, իսկ պատերազմը սանձազերծելու գինը հողերն են, հանցագործությունը չի կարող չունենալ հետևանքներ: Ամբողջ ԽՍՀՄ պատմությունը ցույց տվեց, որ այդ կիսամիջոցների քաղաքականությունը չի լուծում հակամարտությունը, որ հայերը, միևնույն է, չեն հանձնվելու: Արցախն իրենց հողն է, իրենց տունն է: Միակ լուծումն անկախանալն է: Ադրբեջանում, եթե ցանկանում են, որ լինի խաղաղություն, վերջ տրվի այս հակամարտությանը, ապա պետք է գիտակցեն, որ լուծումը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, որը միշտ անտեսվել է, հակառակ պարագայում պատերազմը հավերժ կշարունակվի: Ինչ վերաբերում է Մոսկվայի ճնշումներին, ապա, 70 տարվա դաժան խորհրդային իշխանության ճնշումներն անգամ չստիպեցին արցախցուն հանձնվել:

Պետք է արձանագրել, որ հայ ժողովուրդը երբեք որևէ պարագայում չի համաձայնելու կամավոր հանձնել որևէ տարածք, քանի դեռ առաջարկվում է հակամարտության կարգավորման նման արատավոր ֆորմուլա: Հակամարտության էությունը ազատ և անկախ սեփական երկրում ապրելու արցախցիների իրավունքի ոտնահարումն է: Քանի դեռ ամբողջությամբ չի հարգվել այդ իրավունքը, ապա որևէ լուծում ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները