Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայկական սպորտի հաջողության բանաձևը

АНАЛИТИКА

Այսպիսով, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը մոտեցան իրենց տրամաբանական ավարտին: Խաղերին մեր երկիրը ներկայացել էր անկախությունից ի վեր իր ուժեղագույն կազմով, որում, ինչպես հայտնի է, ընդգրկված էին համաշխարհային սպորտի իսկական աստղեր: Մարզիկների անունը միայն բավարար էր, որպեսզի բոլորին պարզ դառնար' 2016-ի օլիմպիական խաղերը չէին կարող մեր երկրի համար արգասաբեր չլինել:

Արթուր Ալեքսանյան, Նազիկ Ավդալյան, Արսեն Ջուլֆալակյան, Գոռ Մինասյան. սրանք, թերևս մի փորք մասն են այն անունների, որոնք աշխարհն է ճանաչում, որոնց կրողներն անվիճարկելի հեղինակություններ են իրենց մարզաձևերում:

Բայց պարզապես ասել, թե 31-րդ օլիմպիական խաղերն հայերիս համար հաջողված էին, կնշանակեր չասել ոչինչ: Այն, ինչին կարողացան հասնել մեր փառահեղ մարզիկներն այս խաղերում, ամենևին էլ սովորական, պարզ սպորտային հաղթանականեր չէին, այլ` հայի մարտական ոգու անօրինակ դրսևորում, տիտանական ջանքերի տրամաբանական արդյունք, որը, սակայն, կարող էր շատ ավելի հզոր լինել, եթե չլինեին մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված գործոններ: Մեր որոշ մարզիկների թույլ չտվեցին օլիմպիական ոսկի նվաճել`մրցանակ, որին նրանք արդարև արժանի էին. Նազիկ Ավդալյանի լրջագույն վնասվածքը, օլիմպիական ելույթի ժամանակ Անդրանիկ Կարապետյանի ձեռքի շրջանում ստացած անակնկալ վնասվածքն, ինչպես նաև համամարդկային ամոթ դարձած սերբ մրցավարի ցուցաբերած խիստ կողմնակալ վերաբերմունքը Միհրան Հարությունյանի նկատմամաբ` թույլ չտվեցին մեր փառահեղ մարզիկներին ի ցույց դնել իրենց ունեցած ողջ պոտենցյալը, ինչը, սակայն, ամենևին էլ չի նսեմացնում նրանց արժանիքները. այդ ելույթները հզոր կամքի արտահայտություն դարձան, հայի անպարտելի ոգու ցայտուն ապացույց`ազնվագույն մետաղից էլ թանկ:

Ինչպես հայտնի է, բոլոր ժամանակներում ու մարդկային գործունեության բոլոր բնագավառներում մշտապես խնդիր է եղել անհատի ինքնակայացումն ու առավելագույն ինքնառեալիզացումը, որի շնորհիվ է միայն, որ հնարավոր է դառնում ունեցած տաղանդների պատշաճ դրսևորումն ու դրանց' հասարակությանն ու պետությանն ի սպաս դնելը. Ռիոյի օլիմպիական խաղերն ապացուցեցին, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր առաջ դրած գերխնդիրը ոչ միայն հաջողությամբ լուծել է, այլև` արել անհնարինը` բացահայտելու ու սատարելու այն բազմատաղանդ մարզիկներին, որոնք ունակ եղան բարձր պահելու մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը համաշխարհային սպորտի բարձրագույն`օլիմպիական հարթակում:


Մեծ հաշվով, հենց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` սպորտի նկատմամբ դրսևորած բացառիկ հոգածության, աչալուրջ հետևողականության ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ է, որ Հայաստանին հաջողվեց 200 երկրների շարքում ամրագրել իր պատվավոր տեղն ու դիրքը` հաջողացնելով իր հետևում թողնել ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև ընդհանուր թիմային հաշվարկում առաջ անցնել նույնիսկ որոշ եվրոպական երկրներից` արգասիք, որն առավել քան բավարար է` կատարված աշխատանքը գերգերազանց գնահատելու համար:

Ծառուկյանին այս տարիների ընթացքում փաստացի հաջողվեց անել այն, ինչը չէր հաջողվել և ոչ մեկին' վերակենդանացնել հայկական սպորտը, հավատ ներշնչել այն շնորհալի երիտասարդներին, որոնք, պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով, կա՛մ անտեսված էին, կա՛մ հանդես էին գալիս այլ երկրների դրոշի ներքո (Միհրան Հարությունյանը, որի շահած արծաթը իսկական ոսկու գին ունի, նախքան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալն, ինչպես հայտնի է, ներկայացնում էր Ռուսաստանը). արդյունքը բոլորիս աչքի առաջ է, արգասիքը` շշմեցնող…:

Այսքանից հետո կարող է բնական հարց առաջանալ' ո՞րն է, այնուամենայնիվ, Հայաստանի ու հայ ժողովրդի այդքան երկար փնտրված հաջողության բանաձևը, ո՞րն է մեր անկասելիության գաղտնիքը, որը թույլ կտար մեզ մշտապես փայլելու ոչ միայն սպորտում, այլև մարդկային գործունեության բոլոր բնագավառներում: Գաղտնիքը, թերևս, շատ պարզ է`գնահատել մարդկանց, չխուսափել կանգնել նրանց թիկունքին, ովքեր ունակ են ու կարող են արդյունք տալ, բանաձև, որի սահմանողը դարձավ Գագիկ Ծառուկյանը…:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ