Հով.Գրիգորյան. Ոճն ինձ համար նշանակություն չունի
ԼԱՅՖ-Շնորհավորում եմ ձեզ նոր տեսահոլովակի համար: Ներկայացնում եք գործիքային երաժշտություն, ունե՞ք մասնագիտական կրթություն:
-Անչափ շնորհակալ եմ։Այո,սովորել եմ Երգի պետական թատրոնում,իսկ այժմ սովորում եմ Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում ժող վոկալ բաժնում։
-Տեսահոլովակում խոսքեր չկան, միայն երաժշտություն է ու մարմնի լեզուն` պարը : Ինչպե՞ս ընտրեցիք ովքեր են նկարահանվելու ձեզ հետ :
-Ցանկությունը իմն էր, որ տեսահոլովակի մեջ լիներ հարվածային գործիք,շեփորներ և պարի խումբ,իսկ այդ ամենը ինձ ապահովեցին իմ ընկերները, իսկ դերասանուհուն դժվարությամբ ընտրեցինք։
-Նոր աշխատանքի նպատակը , ասելիքը որն է, ինչու՞ ցանկացաք այն տեսահոլովակի տեսքով ներկայացնել հասարակությանը:
-Երաժշտությամբ և տեսալովակով ցանակացա ներկայացնել իմ ոճը:
-Կա՞ն հայտնի երգիչներ, ովքեր արդեն իսկ համագործակցության համար դիմել են ձեզ :
-Այո,համագործակցել եմ տարբեր ազգի երգիչ երգչուհիների հետ,եղել են առաջարկներ Հնդկաստանից,Ռումինիայից և Գերմանիայից։
-Ամեն դեպքում դաշտում նորեկ եք մոտեցումով , ոճով ինքներդ ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել:
-Ոճը ինձ համար այդքան էլ նշանակություն չունի այս պարագայում ։Նախընտրում եմ լսել յուրահատուկ երգ և երաժշտություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: