Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չորս համերգ՝ երկու օրում

CULTURE
«Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը յուրահատուկ համերգային ծրագրով հանդես եկավ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղակայված N զորամասում, ամենամյա «Մեղրի և հատապտուղների փառատոնին» և Բերդ քաղաքի մշակույթի տանը:
 
Առաջին համերգը տեղի ունեցավ «Մեղրի և հատապտուղների փառատոնին» , փառատոն, որը տարածաշրջանի (այն ներառում է Բերդ քաղաքը և հարակից 16 գյուղը) յուրահատուկ միջոցառումներից է, եթե ոչ միակը, որը 1-2 օրով փոխում է առկա մթնոլորտը՝ տոն դարձնելով տեղի բնակչության առօրյան:
 
Այնուհետև Չինարի գյուղում տեղակայված N զորամասում մեկ ժամ տևած համերգն անցավ մի շնչով, հոտնկայս երկար ծափահարություններով։ Ժողովրդական մեղեդիներից հետո SOAD-ի “Aerials” ստեղծագործությունը ժողովրդական գործիքների կատարմամբ մեծ հիացմունք առաջացրեց բոլորի մոտ:
 
Վերջում կար նաև անակնկալ հատուկ զինվորների համար՝ «Մեր անունն է հայկական բանակ» երգի կատարումը, որը մեծ ոգևորություն առաջացրեց զինվորների շրջանում: Նվագախումբը, ներդնելով իր ամբողջ ներուժն ու եռանդը, զինվորներից ստացավ էլ ավելին:
 
Հաջորդ օրը՝ օգոստոսի 22-ին, նվագախումբը երկու համերգային ծրագրով հանդես եկավ սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տանը. մեկը՝ հատուկ զինվորների համար, մյուսը` բերդցիների:
 
 
Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ տեր Արամ քահանա Միրզոյանը. - Ամեն վայրկյան մտածում ենք հայ զինվորի մասին: Հասկանում ենք, որ ըստ էության, մենք համազգային բանակ ենք, զինվոր ենք, գուցե դատապարտված ենք դրան, գուցե մեր ուժը դրա մեջ է… Անպարտելի է այն ազգը, որը միասնական է ոտքի կանգնում… Երեկ զորամասի համերգից հետո ինձ է զանգահարել զորամասի հրամանատար փոխգնդապետ Հարություն Խառատյանը և իր հիացմունքի, զորքի ոգևորվածության ու նվագախմբով հիացած լինելու մասին է խոսել…
 
Սիրելի՛ զինվորներ, հարգարժան պարոն Հարությունյանը մեծ և ահռելի աշխատանք է կատարում հայ մշակույթի բնագավառում: Ուզում եմ ասել, որ այսօր երկու կարևոր սահմանապահ հանդիպել են իրար՝ զինվորները, ովքեր թշնամուն են դիմակայում, և «Նարեկացի» նվագախումբը, որը պահպանում է հայ արվեստի մաքուր սահմանը: Դուք պահում եք կարևոր արժեքներ, և դուք այսօր իսկապես պետք է ցույց տաք, թե որն է մեր մաքրամաքուր և ջինջ մշակույթը:
 
Մենք հպարտության զգացում ունենք այն բանի համար, որ, ապրելով մայրաքաղաքում, ձեր սիրտը բաբախում է զինվորի հետ, զինվորի կողքին, առաջնագծում... Իսկապես, շատ ուրախ եմ այսօրվա համար, մենք շատ ուրախ ենք՝ Արտեմ Խաչատուրին տեսնելու համար, մենք պետք է միասնական ուժով ցույց տանք, թե որն է իրականը, որն է հայկականը, որն է գեղեցիկը, քանի որ ինչ որ գեղեցիկ է, աստվածային է…: Համերգի ավարտին զորամասի հրամանատարությունը միությանն անակնկալ մատուցեց. հայոց բանակի հանդեպ տածած բացառիկ վերաբերմունքի համար շնորհակալագիր շնորհվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին, ինչպես նաև Արևիկ Համբարյանին՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զորամասի անձնակազմի հոգևոր ու բարոյական արժեքների ամրապնդման համար:
 
Եվս մեկ անակնկալ եղավ. Բերդի Մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանը նվագախմբին կոնտրաբաս նվիրեց, ինչը մեծագույն ոգևորվածությամբ և սիրով ընդունեց «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը՝ հայտնելով իր խորին շնորհակալությունը:
 
 
«Նարեկացի» նվագախմբի համերգաշարն իր խոսքով եզրափակեց Նարեկ Հարությունյանը.
 
-Այս երկու օրվա չորս համերգը տեղի ունեցան չքնաղ մի հրեշտակի՝ Արևիկ անունով մի աղջկա շնորհիվ. շաբաթներ առաջ նա եկավ «Նարեկացի» արվեստի միություն և ասաց՝ ինչ լավ կլինի, որ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը ելույթ ունենա զինվորների համար: Մենք իսկույն համաձայնեցինք, որովհետև մեզ համար պատիվ է ձեզ մատուցել այն, ինչը հայկական է, ազգային է, ժողովրդական է, մաքուր է: Մեծ սիրով է արվում այս ամենը, և առավել պարտավորված ենք զգում մեզ, երբ զինվորի առջև ենք գտնվում: Ամեն վայրկյան կարող է փոխվել Հայաստանի ճակատագիրը: Դուք եք պահապանները, և եթե չլինեն փոքրիկ նժդեհներ, կյանքը կկանգնի, մենք չենք լինի: Դուք եք վահանը հայ ժողովրդի: Մյուս տարի անպայման նորից կգանք, բերդցինե՛ր:
 
 
Նշենք, որ Բերդ քաղաքը իր տասնհինգ գյուղերով հանդիսանում է ամենաերկար սահմանը հարևան երկրի հետ: Այդ իսկ պատճառով այն բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստան աշխարհի տարածքային ամբողջականության պահպանման համար: Դրանով է բացատրվում «Նարեկացի» արվեստի միության բացառիկ վերաբերմունքը հատկապես այդ տարածաշրջանի նկատմամբ, և այն լինելու է շարունակական:
 
 
Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker