Ռուսաստանը եւ Բելառուսը գազի գները փոխադրում են ռուբլու՝ իջեցնելով գնանշումները. «Կոմերսանտ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ն եւ Բելառուսը նախնական կարգով համաձայնեցրել են ռուսական գազի գնագոյացման նոր սխեման՝ պրոֆիլային նախարարների մակարդակով կայացած մի շարք հանդիպումներից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտ» թերթը:
«Գնի դոլարային բանաձեւի փոխարեն կկիրառվի ամբողջովին ռուբլայինը՝ Ռուսաստանում գազի միջին գնի հիման վրա՝ բարձրացվող գործակցով: Դրա արդյունքում 2017 թվականին Մինսկի համար գազը կԷժանանա մոտավորապես 30 տոկոսով՝ հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 6 հազար ռուբլի: Այնուհետեւ գազի արժեքը ՌԴ-ում եւ Բելառուսում կշարունակի մոտենալ եւ հավասարվել մինչեւ 2025 թվականը, երբ պետք Է սկսի գործել երկու երկրների ԷլեկտրաԷներգիայի միասնական շուկան»,- գրել Է թերթը:
Ավելի վաղ Բելառուսի Էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը հայտարարել Է, որ Բելառուսը ՌԴ-ից հանրապետությանը մատակարարվող գազի արդարացի գինը համարում Է հազար խորանարդ մետրի դիմաց 73 դոլարը: Նախարարն ընդգծել Է, որ բելառուսական կողմը «խոսում Է ոչ թե (գազի) զեղչի, այլ շուկայական հավասարաեկամտային գների մասին»:
Ավելի վաղ ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել Է, որ Բելառուսի համար ռուսական գազի մատակարարումների ընթացիկ գինը կազմում Է հազար խորանարդ մետրի դիմաց132 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: