Նյու Յորքում ԱՀԿ-ի աշտարակը լուսավորվել է Իտալիայի դրոշի գույներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռեւտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) գլխավոր շենքի սայրաձողը լուսավորվել Է իտալական դրոշի գույներով: Այս որոշումը կայացրել Է նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ հարգելու Իտալիայի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, որը 250 մարդու կյանք խլեց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իտալիայի ժողովուրդն արիություն եւ տոկունություն հանդես բերեց՝ դիմակայալով այդ տարերքին: Եվ նյույորքցիները մտածում եւ աղոթում են իտալացիների համար»,- ասել Է նահանգապետը: Նա նաեւ հայտարարել Է, որ«Նյու Յորքը պատրաստ Է օգնություն տրամադրել (Իտալիային) առաջիկա շաբաթներին եւ ամիսներին, ճիշտ այնպես, ինչպես որ իտալացիներն օգնեցին նյույորքցիներին, երբ դա անհրաժեշտ Էր»:
Ինչպես նշել Է PIX-11 հեռուստաալիքը, Նյու Յորքում այժմ ապրում Է իտալական ծագումով 2,7 միլիոն ամերիկացի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: