Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Չեչնիայում համաշխարհային իսլամական խորհրդաժողովի մասնակիցներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Գրոզնիում համաշխարհային իսլամական խորհրդաժողովի պատվիրակներին ու հյուրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հայտնել է Չեչնիայի ղեկավարի եւ կառավարության մամուլի ծառայությունը:
«Ձեզ բոլորիդ միավորում է արդիականության քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար սուր հիմնախնդիրների լուծման գործում համագործակցելու պատրաստակամությունը, իսկական իսլամը՝ խաղաղության եւ արարման կրոնը, կեղծակրոն ավերիչ գաղափարախոսություններից, արմատական հոսանքներից զատելու ձգտումը, որոնք մարդկանց մղում են ահաբեկչության ու բռնության»,- ասված է ուղերձի տեքստում:
Համաշխարհային իսլամական խորհրդաժողովը բացվել է օգոստոսի 25-ին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 27-ը: Համաժողովին մասնակցում են 30 երկրների հարյուրից ավելի կրոնական գործիչներ: