10 տարօրինակ վարժություններ, որոնք կբարելավեն ձեր ուղեղի աշխատանքը
LIFEՆեյրոբիկան մի նոր անվանում է, որն իրենից ներկայացնում է մի քանի մտավոր վարժություններ, որոնք մարզում են ուղեղը: Այն ներառում է մարդու հինգ զգայարանները: Այս վարժությունների պարբերաբար կատարումը խթանում է ուղեղի տարբեր հատվածներում նոր նեյրոնային կապերի ստեղծմանը ինչպես նաև այն ուժեղացնում է նյարդային բջիջները և խթանում ուղեղում սնուցիչների ստեղծմանը և հիշողության բարելավմանը:
Ստորև Past.am-ը Ձեզ է ներկայացնում 10 վարժություններ, որոնք ամեն առավոտ անելով՝ դուք կբարելավեք ձեր ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը:
-
Ատամները լվալիս խոզանակը հակառակ ձեռքով բռնեք
Ուսումնաիսրությունները ցույց են տվել, որ ուղեղի ոչ դոմինանտ կիսագունդը ընդլայնում է մեծ ուղեղի կեղևը: Ուրեմն, եթե աջլիկ եք, ուրեմն ձախ ձեռքով լվացեք ձեր ատամները, իսկ եթե ձախլիկ եք՝ աջով:
-
Փակ աչքերոց ցնցուղ ընդունեք
Այսպես դուք կզարգացնեք ձեր շոշափելիքի զգայարանները:
-
Փոխեք ձեր առավոտյան սովորությունները
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեր ամենօրյա գործերը խառնելով և փոփոխելով դուք հաստացնում եք մեծ ուղեղի կեղևը և բարելավում եք ուղեղի աշխատանքը:
-
Ձեզ ծանոթ իրերը գլխիվայր դրեք
Երբ իրերը գլխիվայր դրված լինեն, մեր ուղեղի աջ կիսագունդը կսկսի աշխատել, որպեսզի հասկանա և ընկալի այդ իրի ձևը, չափը և գույնը:
Կարող եք գլխիվայր շրջել ժամացույցը կամ լուսանկարները:
-
Սեղանի մոտ նստելիս տեղերը փոխեք
Շատ ընտանիքներում ամեն անդամ ունի սեղանի մոտ իր տեղը, սակայն ձեր ուղեղին նոր անակնկալներ են պետք, որպեսզի այն զարգանա: Ուստի երբեմն փոխեք ձեր տեղը:
-
Նոր բույրեր փորձեք
Հավանաբար դուք նույնիսկ հիշում եք, թե ինչպես եք «սովորել» ասոցացնել սուրճի բույրը նոր օրվա սկզբի հետ: Բույրերը տարբեր գործողությունների հետ ասոցացնելով՝ դուք կարող եք զարգացնել ձեր ուղեղի աշխատանքը:
-
Բացեք մեքենայի պատուհանը
Հիպոկամպուսը ուղեղի այն հատվածն է, որ պատասխանատու է մարդու հիշողության համար: Ձեր հիշողությունն ավելի կբարելավվի, եթե այն իր մեջ ներառի նաև ձայներ, հոտ և տեսողական գործոն:
-
Սուպերմարկետում ուսումնասիրեք ապրանքները
Բոլոր սուպերմարկետներում ամենաձեռնտու և շահութաբեր ապրանքները մարդու աչքի մակարդակի վրա են դրվում: Հենց այդ պատճառով էլ գնումներ կատարելիս դուք շատ բան չեք տեսնում: Ուստի պետք է նաև նայել նաև դարակների ներքևի և վերևի ապրանքները, և եթե տեսնում եք մի բան, որը դուք նախկինում չէիք տեսել, վերցրեք դա, կարդացեք դրա բաղադրությունը և մտածեք դրա մասին: Միգուցե դուք չգնեք այդ ապրանքը, սակայն կարևորն այն է, որ դուք շեղվում եք ամենօրյա սովորությունից և նոր բան եք փորձում անել:
-
Ավելի շատ հաղորդակցվեք օրվա ընթացքում:
Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաղորդակցման պակասը լրջորեն ազդում է մեր ընդհանուր մտավոր կարողությունների վրա:
-
Նոր բաներ կարդացեք
Մենք կարող ենք զարգացնել մեր ուղեղի տարբեր հատվածները, երբ կարդում կամ լսում ենք այլ մարդկանց. բարձրաձայն կամ լուռ կարդալը օգնում է մեր ուղեղին այլ կերպ աշխատել: Բարձրաձայն կարդացեք ձեր ընկերոջը, և հետո դերերով փոխվեք և դուք լսողի դերում եղեք: