Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. գազալցակայանում ավտոմեքենայի պայթյունից 1 հոգի մահացել է, 1 հոգի վիրավոր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քարակերտ գյուղում «Նորապատ» անվամբ գազալցակայանում Վազ 2101 մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևսնքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի վնասվածքներ է ստացել։
Այս պահին նշված վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: