Պայթյունից տուժած՝ գազալցակայանի աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է. ոտքը ամպուտացիայի են ենթարկել
SOCIETYNews.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող գազալցակայանում այսօր՝ օգոստոսի 27-ին՝ մահացու ելքով պայթյունից տուժած՝ գազալցակայանի աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է 33-ամյա տղամարդը:
Տուժածի մեկ ոտքը ամպուտացիայի են ենթարկել, նա միացված է արհեստական շնչառական ապարատին:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 00:20-ի սահմանում: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է: Գազալցակայանի աշխատակից, 1983 թ. ծնված Ա. Գ.-ն ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: